Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 18-ին Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրել Լեռնային Ղարաբաղում կարիքի մեջ գտնվող անձանց։ ԿԽՄԿ հայտարարության մեջ նշվում է, որ սա հնարավոր է դարձել «որոշում կայացնողների միջև հումանիտար փոխհամաձայնության հասնելու դիվանագիտական ջանքերի շնորհիվ»։ «Մեզ մեծապես մխիթարում է այն, որ շատ մարդիկ, որոնք ապավինում են մարդասիրական օգնությանը, առաջիկա օրերին, վերջապես, կստանան ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի ավագանու ընտրության հետ կապված 22 հաղորդման և ահազանգի
Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի, ...
Կարդալ ավելին »ՔԿ-ն նախաձեռնել է Երևանի ավագանու ընտրության հետ կապված 8 քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20․00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ըստ այդմ, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ...
Կարդալ ավելին »Ըմբիշ Արման Անդրիասյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրիասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Անդրիասյանը մրցեց հնդիկ Աբհիմանյուի հետ և գերազանցեց նրան 12:1 հաշվով: Անդրիասյանն առաջին մեդալն է նվաճում աշխարհի առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը սեպտեմբերի 18-ին կգոտեմարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:
Կարդալ ավելին »Քաղաքական ուժերի ծախսած գումարը Երևանի ավագանու ընտրություններին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսին թվերը հրապարակեց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը: Ըստ տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրել է 91 միլիոն ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը խախտել է հրադադարը․ հայկական կողմն ունի մեկ վիրավոր, Բաքուն ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 17֊ ի ժամը 18։20֊ի սահմաններում Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ աղբյուրի՝ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ «Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի ...
Կարդալ ավելին »Երևանի ավագանու ընտրությանն անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ։ Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ Ներկայացնում ենք Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից․ «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-32․57% «Արդար Հայաստան» կուսակցություն-1.12% «Հաղթանակ» ...
Կարդալ ավելին »Երևանի ավագանու 2023-ի ընտրությանն արձանագրվել է ամենացածր ցուցանիշը․ ԿԸՀ նախագահ
Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունները մասնակցության ամենացածր ցուցանիշն են արձանագրել։ Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Ընտրությունների մասնակցության այս ցուցանիշը, թերևս, Երևանի համար ամենացածրն է։ Ես չեմ հիշում Երևանի ավագանու ընտրություններում նման ցածր ցուցանիշ։ Կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների մասնակցության դինամիկան գնացել է դեպի նվազման։ Ավելին, սա ընտրողների որոշումն ...
Կարդալ ավելին »Հայաստանում փառատոն կանցկացվի՝ նվիրված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը
Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը: Փառատոնի ...
Կարդալ ավելին »Դատախազությունը Ռոբերտ Նազարյանից պահանջում է բռնագանձել 8 անշարժ գույք և շուրջ 1 մլրդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դատախազության Հանրային կապերի բաժնից հայտնում են, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռ.Ն.-ից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ .8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3 ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ