ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 387.50 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 408.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 415.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.96 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.05 դրամ (+0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանում կանցկացվի Գիտության և կրթության ցուցահանդես
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 12-13-ը կգործի «Գիտության և կրթության ցուցահանդես», որը մեկ հարթակում կմիավորի գիտական կազմակերպություններն ու բուհերը: Ցուցահանդեսը կգործի գիտությունների ազգային ակադեմիայի հարակից բացօթյա տարածքում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:
Կարդալ ավելին »Նախատեսվում է Ռոստովից հումանիտար օգնություն տեղափոխել Արցախ ԿԽՄԿ մեքենաներով
ՌԴ Ռոստով քաղաքից նախատեսվում է ԿԽՄԿ-ի մեքենաներով հումանիտար օգնություն տեղափոխել Արցախ՝ Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով: Այդ մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից: «Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ ...
Կարդալ ավելին »Իրանի քարավանատները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Իրանի պատմական քարավանատներն ընդգրկել է համաշխարհային ժառանգության իր հեղինակավոր ցանկում: Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նստաշրջանում քարավանատները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են, Իրանի 24 նահանգներում գտնվող 54 պատմական քարավանատներ ընտրվել և ներառվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս որոշմամբ հարյուրավոր քարավանատներից մանրակրկիտ ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետին կընտրի նոր ավագանին․ օրենքի կարգը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որի համաձայն՝ անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, որոնցից որևէ մեկը քվեարկության մասնակիցների ձայների 50 տոկոսից ավելին չի կարողացել հավաքել։ Ընտրությունների նախնական արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) հավաքել է 75 հազար 463 ձայն կամ քվեարկության մասնակիցների ձայների 32․57 տոկոսը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն ...
Կարդալ ավելին »Թվային հմտությունների անվճար դասընթաց՝ ուսուցիչների համար
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համագործակցությամբ հայտարարում է «Թվային հմտություններ ուսուցիչների համար» դասընթաց: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձևը: Դասընթացը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին, տևողությունը 2 ամիս է։ Մասնակցությունն անվճար է, ձևաչափն՝ առցանց: Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն՝ համակարգչային հիմունքներ, տեղեկատվական գրագիտության սկզբունքներ, թվային բովանդակություն ստեղծող գործիքներ (MS Office: Word, Excel, PPT; Google ...
Կարդալ ավելին »Viber-ը լրացուցիչ պաշտպանական ֆունկցիաներ է առաջարկում
Հաղորդագրությունների փոխանակման և ձայնային գաղտնի և անվտանգ հաղորդակցության համաշխարհային առաջատար Rakuten Viber-ը մեծ առաջնահերթություն է տալիս հավելվածների անվտանգությանը։ Այդ պատճառով 2016-ից մեսենջերի հիմնական գործառույթները լռելյայն պաշտպանված են ծայրից ծայր կոդավորումով (սա ներառում է անձնական և խմբային չատերը, անձնական աուդիո և տեսազանգեր, մեդիա ֆայլերի փոխանակումը և օգտատերերի բոլոր սարքերի անվտանգությունը): Սա նշանակում է, որ Viber-ը հաղորդագրությունները չի պահում սերվերներում, ֆայլերը կոդավորվում ...
Կարդալ ավելին »James Webb-ը «որսացել» է գերձայնային արագությամբ սլացող շիթերով աստղ
James Webb տիեզերական աստղադիտակը (JWST) ֆիքսել է աստղային նյութի ևս մեկ ապշեցուցիչ պատկեր, որում երևում է, թե ինչպես են աստղային նյութի շիթերը դուրս պրծնում շատ երիտասարդ աստղի բևեռներից և սլանում տիեզերքում գերձայնային արագությամբ: Աստղային նյութի այս շիթերը, որոնք միասին կոչվում են Herbig-Haro 211 (HH 211), գտնվում են Երկրից մոտ 1000 լուսատարի հեռավորության վրա՝ Պերսևսի համաստեղությունում: Այդ տարածաշրջանում նախաաստղը ակտիվորեն կլանում ...
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը պաշտպանել է 2024-ի պաշտպանական բյուջեն ավելացնելու գաղափարը
Եվրախորհրդարանը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ 2024 թվականին պաշտպանության համար ավելի շատ միջոցներ հատկացնելու մասին, հայտնում է Euractiv-ը։«Խորհրդարանի ներկայացուցիչները բանակցություններում ցանկանում են հասնել Պաշտպանության եվրոպական հիմնադրամի 625 միլիոն եվրոյով ավելացմանը, ինչպես նաև ևս 45 միլիոն եվրոյի հատկացմանը ռազմական շարժունակության ծրագրերին»,- տեղեկացնում է պարբերականը, որը քաջատեղյակ է ԵՄ 2024թ․ բյուջեի մասին համաձայնագրին։Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է այն համաձայնագրին, որը լրացնում է ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը 2-8 աստիճանով կնվազի, այնուհետև նույնքան կբարձրանա
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-ի կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավ-արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի ցերեկը կնվազի 2-3, Սյունիքում և ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ