Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է 2025-30 թթ. համար Հայաստանի ներդրումային ռազմավարությունը։ Ավելի մրցունակ և ներառական մասնավոր հատվածի խթանումը շարունակում է հիմնական առաջնահերթությունը հանդիսանալ։ Բանկը նախատեսում է ֆինանսավորել կայուն ենթակառուցվածքները՝ կանաչ անցումը առաջխաղացնելու համար Բանկի երկու հիմնական ներդրումային առաջնահերթությունները կլինեն աջակցությունը ավելի ներառական և մրցունակ մասնավոր հատվածի զարգացմանը երկրում, ինչպես նաև կայուն ենթակառուցվածքների խթանման միջոցով կանաչ տնտեսությանն անցման ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս չի սպառվել. ԱՊՆԱ
Անդրադառնալով վերջին օրերին հրատապություն ստացած և թեժ քննարկումներ առաջացնող թեմային, այն է՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի սպառմանը, «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» (ԱՊՆԱ) հայտնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ սահմանված ամբողջական քվոտան սպառված չէ, և 2025 թ․ մարտի 2-ի դրությամբ հասանելի է մնում 2534 միավոր։ Ասոցացիայի տարածած հաղորդագրության մեջ գրված ...
Կարդալ ավելին »5 միլիոն դոլար՝ Թրամփի հետ անհատական ճաշկերույթի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայի նահանգի Փալմ Բիչում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում անհատական ճաշը կարող է արժենալ 5 միլիոն դոլար։ Այդ մասին հայտնում է WIRED ամսագիրը։ Նշված գումարի դիմաց գործարարները կարող են հնարավորություն ստանալ անձամբ ճաշել ամերիկացի առաջնորդի հետ։ Հատկանշական է, որ նախորդ շաբաթ Մար-ա-Լագոյում կազմակերպված խմբային ընթրիքին մասնակցած հյուրերից յուրաքանչյուրը 1 միլիոն դոլար է վճարել տեղ ամրագրելու համար: Մարտի ...
Կարդալ ավելին »Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ցուցակում
Ծանրամարտ մարզաձևն ընդգրկվել է 2027 թվականին կայանալիք Եվրոպական խաղերի ցուցակում: Այդ մասին գրում է ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան: Գերմանիայում կայացած Եվրոպական օլիմպիական կոմիտեի համաժողովի ընթացքում որոշում է կայացվել ծանրամարտն ընդգրկվել է 2027 թվականին Ստամբուլ քաղաքում կայանալիք խաղերի ցուցակում: Առաջին Եվրոպական խաղերն անցկացվել են 2015 թվականին և մինչ այս կայացել է 3 խաղ: Հայաստանը մասնակցել է բոլոր խաղերին:
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 06/03/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 67.63 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 70.77 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 06/03/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.71%-ով և կազմել 2919.50 դոլար, արծաթի գինն աճել է 1.15%-ով և կազմել 32.56 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.39%-ով և կազմել 972.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 06/03/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.55%-ով և կազմել 42520.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.22%-ով և կազմել 5778.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 18285.16 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 06/03/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 3.54%-ով և կազմել 22326.81 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.85%-ով և կազմել 8047.92 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.27%-ով և կազմել 8759.00 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:
Կարդալ ավելին »Ամփոփվել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025»-ի արդյունքները
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի արդյունքներով մինչև 35 տարեկան 2-4 երիտասարդ գիտաշխատողներից բաղկացած 25 գիտահետազոտական խմբեր կիրականացնեն 24 ամիս տևողությամբ նախագծեր: Մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով:
Կարդալ ավելին »Արաբական երկրները հաստատել են Թրամփի՝ Գազայի պլանի այլընտրանքային ծրագիրը․ 53 միլիարդ դոլար
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են 53 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերակառուցման ծրագիր, որի նպատակն է հակազդել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» պիտակավորված ԱՄՆ սխեմային։ BBC-ն հաղորդում է, որ 91-էջանոց համապարփակ նախագիծը մշակել է Եգիպտոսը։ Այս նոր ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պլանից տարբերվում է նրանով, որ այն միայն բնակավայրերի վերակառուցման մասին չէ, այլ առաջնային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ