Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման նոր կարգերը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կառուցվածքային առումով՝ նոր կարգերի ընդունումը թույլ է տվել մեկ իրավական շրջանակի մեջ ներառել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային (նախկինում՝ պայմանագրային-թեմատիկ) ֆինանսավորման ձևերը՝ սահմանելով հայտադիմումների ընդունման, գնահատման և հաշվետվողականության միասնական սկզբունքներ։ Բովանդակային առումով նոր կարգերում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
OPEC+-ն ապրիլից կվերականգնի արդյունահանումը
ՕՊԵԿ+-ի ութ երկրները, որոնք 2024-ի սկզբից կամավոր կրճատել են նավթի արդյունահանումը օրական 2.2 միլիոն բարելով, որոշել են պահպանել արդյունահանման վերականգնման պլանավորված մեկնարկն ապրիլին։ Այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի հայտարարության մեջ։ Արտադրության կամավոր սահմանափակումներից աստիճանական դուրս գալը կտևի 2025 թվականի ապրիլից մինչև 2026-ի սեպտեմբեր։ Միաժամանակ, ՕՊԵԿ+-ը խոստովանում է, որ արդյունահանման աճը կարող է կասեցվել, կամ դաշինքի երկրները կարող են կրկին վերադառնալ ...
Կարդալ ավելին »ՀՀ բանկերի տրամադրած վարկերը՝ ըստ ոլորտների
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի հունվարի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 5,961,831 մլն դրամի վարկեր, որից 4,019,311 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,942,520 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 28.8%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 594,512 մլն դրամի վարկ, որից 246,251 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 348,261 մլն-ը տարադրամով։ ...
Կարդալ ավելին »Yandex Go-ում էլեկտրամոբիլներով սակագին է գործում
Երևանում Yandex Go հավելվածում հասանելի է դարձել «Էլեկտրո» սակագինը: Այս սակագինն ընտրելիս պատվերը կսպասարկեն Էլեկտրամոբիլները, որոնք առանձնանում են բարձր հարմարավետությամբ, սահուն ընթացքով, անաղմուկ են, ինչպես նաև էկոլոգիապես ավելի մաքուր: Օգտատերերին հասանելի կլինեն Hongqi, BYD, Tesla, Volkswagen, Honda, Toyota և այլ մակնիշների ժամանակակից ու ընդարձակ Էլեկտրամոբիլներ: Այժմ այս սակագնի ներքո հասանելի է ավելի քան 350 էլեկտրամոբիլ։ Ծառայությունը գործընկերների հետ միասին նախատեսում ...
Կարդալ ավելին »Մարտին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով
Եղանակի մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են եղել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Նա հիշեցրել է, որ նախկինում կանխատեսվում էր, որ Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, սակայն փոփոխություններ են տեղի ունեցել 2-3 օրվա ընթացքում։ Սուրենյանը պարզաբանել է, որ մարտին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ցածր։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում կբարձրանա մինչեւ +11+16, Լոռիում՝ +16+20, Տավուշում՝ +20+24, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորի նախալեռներում՝ +20+24, Սյունիքի հովիտներում՝ +26», Սյունիքի նախալեռներում՝ +18-20»,- ավելացրել է նա։ Նա նշել է, որ Երեւանում ցերեկը սպասվում է +21+23։ Ըստ օդերեւութաբանների նախնական կանխատեսումների՝ մարտի երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը գիշերը Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի լեռներում, Արագածատոնում եւ Վայոց ձորում կարող է նվազել մինչեւ -7-12, Լոռիում՝ -6-10, Տավուշում՝ -2-5, Սյունիքի հովիտներում՝ 0-4, Սյունիքի նախալեռներում՝ մինչեւ -3-8: Սուրենյանն ընդգծել է, որ Երեւանում գիշերը այս ժամանակահատվածում ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ -2-4։ Ընդ որում՝ մարտի 6-10-ին ջերմաստիճանն ամբողջ երկրում կբարձրանա 10-13 աստիճանով։ Եղանակն այդ ժամանակ կլինի անամպ եւ առանց տեղումների։
Կարդալ ավելին »Թրամփը ռեկորդ է սահմանել՝ Կոնգրեսում հանդես գալով ամենաերկար նախագահական ելույթով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդ է սահմանել՝ մարտի 4-ին Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև հանդես գալով ամենաերկար ելույթով։ Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը։ Նախագահ Թրամփն իր ելույթը եզրափակել է մարտի 4-ի երեկոյան ժամը մոտավորապես 23:00-ին։ Այն տևել է 1 ժամ 39 րոպե՝ դառնալով ամենաերկար ելույթը, որ երբևէ հնչել է Կոնգրեսի երկու պալատների նիստի ժամանակ, լինի ...
Կարդալ ավելին »ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը ներկայացվել են մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներին
Պետական եկամուտների կոմիտեի ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում տեղի է ունեցել մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում՝ ՊԵԿ զարգացման ծրագրերն ու մաքսային ոլորտում նախատեսվող փոփոխությունները ներկայացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են մաքսային միջնորդ կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։ Մասնավորապես, հանդիպմանը ներկայացվել են ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը, «Ծանուցման» համակարգի առավելությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպմանը մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը մտադիր է փակել երկրում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը
Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Իլախա Հուսեյնովան։ «Այս պահին մենք կապի մեջ ենք իշխանությունների հետ։ Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- ասել է Հուսեյնովան:
Կարդալ ավելին »Առաջարկվում է ևս 3 տարով երկարացնել մասնավոր արժեթղթերի հարկային արտոնությունը
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ևս 3 տարով երկարացնել մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտների ազատումը եկամտային հարկից։ Թունյանը հիշեցրեց, որ 2020 թվականին ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հետ համատեղ մշակվել էր օրենսդրական նախաձեռնություն, որով մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերը, ...
Կարդալ ավելին »Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոն
Հայ – ֆրանսիական համագործակցությունը ամրապնդվել է ևս մեկ գործնական քայլով։ Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը։ Այս կարևոր նախաձեռնության հեղինակը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, իսկ գաղափարը ի սկզբանե ծնվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ շփումների արդյունքում։ Կենտրոնը անվանակոչվել է Սենթ Էթիենի անունով ի պատիվ քույր քաղաքների միջեւ ձևավորված ջերմ ու անկեղծ բարեկամության։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ