Հայ – ֆրանսիական համագործակցությունը ամրապնդվել է ևս մեկ գործնական քայլով։ Կապանում բացվեց Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնը։ Այս կարևոր նախաձեռնության հեղինակը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն է, իսկ գաղափարը ի սկզբանե ծնվել է Ֆրանսիայի դեսպանատան հետ շփումների արդյունքում։ Կենտրոնը անվանակոչվել է Սենթ Էթիենի անունով ի պատիվ քույր քաղաքների միջեւ ձևավորված ջերմ ու անկեղծ բարեկամության։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին պաշտոնական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Առևտրային բանկերի ավանդները կազմել են 6.35 տրիլիոն դրամ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2025թ.-ի հունվարին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 6,345,737 մլն ՀՀ դրամ (6․35 տրիլիոն)։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 788,649 մլն-ով կամ 14.2%-ով։ Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,458,596 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 4,887,141 մլն դրամ։ Ռեզիդենտների ավանդների 63%-ը կամ 3,075,830 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հունվարի վերջի ...
Կարդալ ավելին »Ավստրալիայի վարչապետը հնարավոր է համարել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ հնարավոր է համարում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը: Այդ մասին հաղորդում է ավստրալական ABC հեռուստաալիքը։ «Ներկայում քննարկում է ընթանում հնարավոր խաղաղարարության շուրջ, և իմ կառավարության տեսանկյունից մենք պատրաստ ենք ապագայում քննարկել ցանկացած առաջարկ», – հայտարարել է Ալբանիզը: Վարչապետն ընդգծել է, որ Ավստրալիան «պատրաստ է օգնել» Ուկրաինային։ Նա նաև նշել է, որ ավստրալացի խաղաղապահները վերջին տասնամյակների ...
Կարդալ ավելին »Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնագիտական փորձաքննության իրականացման նպատակով հայտարարվում է փորձագետների հավաքագրում
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է ոլորտային փորձագետների հավաքագրում: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ընտրված փորձագետները կներգրավվեն ոչ ֆորմալ (լրացուցիչ) կրթական ծրագրերի (կարճաժամկետ, միկրոորակավորումների) փորձաքննություն իրականացնելու նպատակով ձևավորվող մասնագիտական խմբերում: Փորձագետի հավակնորդին ներկայացվող պահանջներ՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, տվյալ ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձառություն (նվազագույնը 3 տարվա), տվյալ ոլորտի վերաբերյալ բովանդակային փաստաթղթերի (կարճաժամկետ ծրագրեր, չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, ...
Կարդալ ավելին »ՀՌՀ-ն ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերին հորդորում է հարգել խոսքի ազատության սկզբունքները
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ դիմելով Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, նախընտրական շտաբների աշխատակիցներին, ընտրական հանձնաժողովների անդամներին, դիտորդներին՝ հորդորելով օպերատիվ ու ամբողջակական ծավալով ապահովել տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարգանքով վերաբերվել լրագրողների ու լրատվամիջոցների գործունեությանը, հարգել խոսքի ազատության հիմնարար սկզբունքները։ «2025 թվականի մարտի 30-ին տեղի են ունենալու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ...
Կարդալ ավելին »Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Նախագծի իրականացման համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 ...
Կարդալ ավելին »Բրիտանական խորհուրդը փոխակերպում է անգլերենի ուսումնառությունը Հայաստանում
Բրիտանական խորհուրդը 2025 թվականի մարտի առաջին օրերին կազմակերպել էր «Teaching for Success Conference 2025» («Դասավանդում հանուն հաջողության») համաժողովը։ Ամենամյա այս միջոցառումը վերածվել է յուրօրինակ մի հարթակի, որտեղ ուսուցիչները հնարավորություն են ստանում քննարկել և ուսումնասիրել անգլերենի դասավանդման ընթացիկ միտումներն ու ուղղությունները՝ Հայաստանի նոր Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) շրջանակի և գործունեության ձևերի տեսանկյունից։ Ինչպես տեղեկանում ենք Բրիտանական խորհրդի տարածած հաղորդագրությունից, այս տարի ...
Կարդալ ավելին »ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի հունիսին
Նախնական պայմանավորվածությամբ` Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան հունիսի 5-6-ին։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Պաշտոնական այց է, երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք մնացել են։ Կփորձենք այդ հարցերը լուծել», – նշեց Սիմոնյանը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 05/03/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.46%-ով և կազմել 68.14 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.41%-ով և կազմել 71.16 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 05/03/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.92%-ով և կազմել 2898.80 դոլար, արծաթի գինն աճել է 1.51%-ով և կազմել 32.19 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.15%-ով և կազմել 968.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ