Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 2.64%-ով և կազմել 23147.02 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.09%-ով և կազմել 8199.71 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 8871.31 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայտնի են ԿԳՄՍ նախարարության՝ 2025-ի դրամաշնորհային նախագծերը
Կայացել է ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2025 թվականին իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շնորհանդեսը. հայտնի են դրամաշնորհ ստացած նախագծերը: Ներկայացվեցին ծրագրերի բովանդակությունը, ստեղծագործական ու կրթական արժեքը, ակնկալվող արդյունքները և երկրի մշակութային կյանքում դրանց ազդեցությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ տարիներ շարունակ նախարարությունը տարբեր ոլորտներում իրականացնում է դրամաշնորհային մրցույթներ և յուրաքանչյուր տարի ...
Կարդալ ավելին »Ընդերքի արդյունահանման ռիսկերը՝ ըստ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալի
Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդմանը ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Պետրոսյանն անդրադարձել է հանքարդյունաբերությանը, Հայաստանում ոլորտի հեռանկարներին, ընդերքի արդյունահանման ռիսկերին և կոմբինատի ձեռքբերումներին։
Կարդալ ավելին »Ուղեցույց՝ ինչպես ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է սոցիալական ծախսերի փոխհատուցման ուղեցույցը: Կառավարության կողմից հրապարակված ուղեցույցում քաղաքացիները կարող են ծանոթանալ սոցիալական ծախսի փոխհատուցման բոլոր պայմաններին, ինչպես նաև դիմում ներկայացնելու քայլերի հաջորդականությանը։ Ուղեցույցը կարող եք գտնել այս հղումով։ «ՀՀ կառավարությունը կվերադարձնի տարեկան հայտարարագիր լրացրած քաղաքացիների եկամտային հարկը՝ որպես առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցում։ Կառավարությունը պատրաստել և հրապարակել է ուղեցույց, ...
Կարդալ ավելին »Teghout Mining-ում անցկացվել է մասնագիտական դասընթաց
«Թեղուտ» ՓԲ ընկերության եղանային բեռնիչ և տելֆեր շահագործող անձնակազմի համար իրականացվեց հերթական մասնագիտական դասընթացը՝ INSTRUCTARIUM «Ինստրուկտարիում» ՍՊԸ մասնագիտական ուսումնական կենտրոնի կողմից:
Կարդալ ավելին »Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման դեպք. կան կալանավորվածներ
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, իրացնելու նպատակով, պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան: Տեղեկությունները փոխանցվել են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով ...
Կարդալ ավելին »Ամուլսարի շահագործումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ողջունում է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման համար տրված պետական երաշխիքի փաստը՝ հանքի շինարարության շուտափույթ ավարտի և անխափան շահագործման ակնկալիքով։ Ծրագրի շինարարության ընդհատումը 2018թ․-ին զգալի վնաս է հասցրել տնտեսությանը և Հայաստանի ներդրումային հեղինակությանը։ Ծրագրի վերագործարկումը և դրա համար տրված պետական երաշխիքը կարևոր ազդակ են ներդրողների համար՝ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում։ Ամուլսարի ծրագրի հաջող ընթացքը Հայաստանի տնտեսության համար ...
Կարդալ ավելին »Հայկական ՏՏ ընկերությունները միասնական տաղավարով մասնակցում են «Համաշխարհային բջջային կոնգրես 2025»-ին
Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ ներկայանում է հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել ...
Կարդալ ավելին »Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. ԴատախազությունԴատախազությունԵղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. Դատախազություն
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել է: Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի երկու հողամաս՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտբոլի թիմը ընկերական խաղ կանցկացնի Կոսովոյի հետ
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ: Այդ մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով)։ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ևս մեկ ընկերական հանդիպում՝ հունիսի 9-ին Պոդգորիցայում մրցելով Չեռնոգորիայի ընտրանու դեմ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ