ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարգադրել է աշխատանքից հեռացնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) հարյուրավոր աշխատակիցների։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։ «Թրամփի վարչակազմը շաբաթ օրն աշխատանքից ազատել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների հարյուրավոր աշխատակիցների, այդ թվում՝ հանրային առողջության առանցքային պաշտոնների համար պատասխանատու աշխատակիցների»,- նշվելէ հաղորդագրությունում: Ազատվածների թվում են մոտ երկու տասնյակ աշխատողներ, որոնք կազմում են Լաբորատոր ծառայությունը, որը պատասխանատու է համաճարակներին նախապատրաստման համար: Աշխատակիցների խոսքով՝ որպես աշխատանքից ազատման պատճառ նշվում է աշխատանքի ցածր արտադրողականությունը։ Հունվարին The New York Times թերթը գրել էր, որ Թրամփը կարող է աշխատանքից հեռացնել ավելի քան 50 հազար պետական աշխատակցի։ Հրամանագիրը կարող է հանգեցնել «դաշնային աշխատուժի զանգվածային վերակազմավորման»:
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԱՄՆ-ն մտադիր է մինչև համատեղ բանակցություններն առանձին հանդիպումներ անցկացնել ՌԴ-ի և Ուկրաինայի հետ. NBC News
ԱՄՆ-ը նախատեսում է առանձին բանակցություններ վարել ռուս և ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ հնարավոր համատեղ բանակցություններից առաջ, NBC News-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները։ Նրանցից մեկի համաձայն՝ այս մոտեցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը հավասարապես ակտիվ է համագործակցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ «Մենք ցանկանում ենք վերջ տալ մահերին և շարժվել դեպի կայուն խաղաղություն»,- հավելել է նա։ Ռուսական և ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, ...
Կարդալ ավելին »Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն․ ներկայացվել է Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալը
Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցության ժամանակ Ծառայության ղեկավարն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Լաերտ Խաչատրյանին։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ Սիրո Ամիրխանյանը հույս է հայտնել, որ Լաերտ Խաչատրյանն իր փորձն ու մասնագիտական գիտելիքները կծառայեցնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ իրեն ամրակցված Երևան քաղաքի և տարածքային ...
Կարդալ ավելին »Նոր մոլորակների ծնունդը՝ James Webb-ով
Կանադացի աստղագետները, օգտագործելով Ջեյմս Ուեբբի տիեզերական աստղադիտակը, կարողացել են ֆիքսել մոլորակների ձևավորման գործընթացը PDS 70 համակարգում։ Այս կարևոր բացահայտումը օգնում է ավելի լավ հասկանալ մոլորակային համակարգերի, այդ թվում՝ մեր Արեգակնային համակարգի ձևավորման մեխանիզմները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Astronomical Journal (AJ) ամսագրում։ Ինչպե՞սհաջողվեցտեսնելձևավորվողմոլորակները Հետազոտությունն իրականացրել է Վիկտորիայի համալսարանի ասպիրանտ Դորի Բլեյքլին։ Գիտնականները օգտագործել են Ջեյմս Ուեբբի աստղադիտակի NIRISS գործիքը, որի ...
Կարդալ ավելին »Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով Մինսկի խումբը պահելու անհրաժեշտություն է տեսնում
Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով ԵԱՀԿ Մինսկի խումբը պահելու անհրաժեշտություն է տեսնում: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում: «Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, որովհետև, եթե հիմա Մինսկի խումբը լուծարվի, չափազանց դժվար կլինի այդ կարգի նոր միջազգային ֆորմատ ունենալ»,–ասաց Քոչարյանը՝ հարց հնչեցնելով, թե Մինսկի խումբն այսօր ինչո՞վ է խանգարում: Նա շեշտեց՝ Մինսկի խումբը ստեղծվել ...
Կարդալ ավելին »Իրանում ՀՀ դեսպանը ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Ինչպես տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:
Կարդալ ավելին »Պատրաստ եմ եվրատեսիլյան բեմում կրկնակի էներգիա փոխանցել. Պարգ
«Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Պարգը (Պարգև Վարդանյան) խոստանում է մրցույթին ներկայանալ մեծ պատասխանատվությամբ և կրկնակի էներգիա փոխանցել հանդիսատեսին ու հեռուստադիտողներին: Փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի համերգային ծրագրի արդյունքների ամփոփումից հետո, Պարգն ասաց, որ աշխատել է տաղանդավոր թիմի հետ, ինչի արդյունքում ծնվել է եվրատեսիլյան Survivor երգը: «Շատ տարբեր զգացողություններ ունեմ, ուրախ եմ ...
Կարդալ ավելին »Ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024-ի աշխատանքները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավար կազմը, մարզի դատախազության դատախազները, այլք: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության ...
Կարդալ ավելին »Շվեդիան «չի բացառում» խաղաղապահների տեղակայումն Ուկրաինայում
Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ «չի բացառում» զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ որպես հետպատերազմյան խաղաղապահ ուժերի մաս: Այդ մասին հաղորդում է France24 պարբերականը։ «Այժմ մենք պետք է նախ բանակցենք արդար և կայուն խաղաղության շուրջ, որը հարգում է միջազգային իրավունքը, հարգում է Ուկրաինան և առաջին հերթին երաշխավորում է, որ Ռուսաստանը չի կարող պարզապես հետ քաշվել, նոր ուժեր ստեղծել և հարձակվել Ուկրաինայի ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը գործարարների մասնակցությամբ աշխատաժողով կանցկացնի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ աշխատաժողով կանցկացնի: ՀՀ վարչապետն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ներկայացնելով մտահղացման պատճառները: «Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում: Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ