Փետրվարի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում է ձյուն։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևանում սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +1+3։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -4+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 134 դեպք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 13 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, թմրանյութի հայտնաբերման՝ 19, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության` 18, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության ու սառը զենք կրելու՝ 6-ական, անձնական ունեցվածքի ...
Կարդալ ավելին »Արձանագրվել է 13 000 ապօրինի ծառահատման դեպք. ԲԸՏՄ
ԲԸՏՄ-ն ներկայացրել է 2024թ. վերահսկողության արդյունքները: Իրականացվել է՝ 5 ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 մասնաճյուղում: Արձանագրվել է՝ 916 իրավախախտման դեպք, 13,013 ապօրինի հատված ծառ, 3,778.5խմ ապօրինի փայտանյութ: Կիրառվել է՝ 293 վարչական տույժ, 29,910,000դր. տուգանք: Հաշվարկվել է՝1,136,214,472դր. պատճառված վնաս: Վայրի կենդանիների արտահանման, պահման պայմանների խախտման և ապօրինի որսի՝ 62 դեպք: Առգրավվել է՝ 7 զենք, 50 փամփուշտ, 73 լողամիջոց, 923 ձկնորսական ցանց 2,589 ...
Կարդալ ավելին »Հայաստանը դադարեցրեց Եվրասիական Կինոակադեմիայի ստեղծման պայմանագրի գործողությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական Կինոակադեմիայի ստեղծման մասին 1997 թվականի մարտի 27-ի հիմնադիր պայմանագրի գործողության դադարման մասին» արձանագրությանը: Համաձայնագրի նպատակն էր զարգացնել ժամանակակից բազմազգ կինոմշակույթը, պահպանել ազգային կինեմատոգրաֆի ավանդույթները և ընդլայնել այն՝ նոր թափ հաղորդելով ԱՊՀ անդամ երկրներում մշակույթի ոլորտում համագործակցության և փոխգործակցության զարգացմանը: Արձանագրության կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է Համաձայնագրի՝ արդիականությունը կորցրած լինելու հանգամանքով: ՀՀ կրթության, ...
Կարդալ ավելին »Կոչ եմ անում` երեխաներին ուղարկեք խմբակներ, դրա համար հետո սոցիալական կրեդիտ եք հետ ստանալու. Փաշինյան
Մինչև այս պահը դե յուրե որոշված էր, որ համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտներով քաղաքացիները կարող էին հետ ստանալ մանկապարտեզների, դպրոցների և բուհերի ուսման վարձերի պարագայում և առողջապահության ապահովագրության դեպքում. Այժմ այդ շրջանակն ընդլայնվում է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պարզաբանեց, թե ինչ է սոցիալական կրեդիտների համակարգը. «Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք ...
Կարդալ ավելին »Կատարի տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությունը կկանոնակարգվի
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագրին: Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագիրը:
Կարդալ ավելին »Հայաստանն ու ԱՄԷ-ն ճանաչում են միմյանց վարորդական վկայականները
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի ՆԳՆ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ի կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրին: Հիմնավորման մեջ նշվում է, որ հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայական տնօրինողը բավարարում է մյուս կողմից սահմանած ...
Կարդալ ավելին »Wildberries-ը սկսել է օգտագործած ավտոմեքենաներ վաճառել
Wildberries առևտրային հարթակը սկսել է վաճառել օգտագործված ավտոմեքենաներ։ Առաջին փուլում ներկայացված են KIA, Renault, Volkswagen, Changan, Audi և այլ մոդելներ։ Գները սկսվում են 950 000 ռուբլիից։ Այս պահին ծառայությունը հասանելի է միայն Մոսկվայում և Մոսկվայի մարզում, բայց ապագայում խոստանում են ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը։ Այս նախագիծն իրականացվել է համատեղ Pango Cars հարթակի հետ՝ որը մասնագիտացած է պաշտոնական դիլերներից օգտագործված ավտոմեքենաների վաճառքի ...
Կարդալ ավելին »AirPods` տեսախցիկով
Apple-ի մատակարարման շղթայի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն բացատրել է, թե ինչու են ապագա AirPods-ներում տեղադրվելու տեսախցիկներ։ Նրա խոսքով, խոսքը լուսանկարչության մասին չէ, այլ նոր հնարավորությունների, որոնք հիմնված են ինֆրակարմիր սենսորների վրա։ Այս մասին հայտնում է MacRumors-ը։ Ինչպե՞ս կփոխեն տեսախցիկները AirPods-ները Ներդրված փոքրիկ տեսախցիկները կատարելու են երկու հիմնական գործառույթ. Տարածական ձայնի բարելավում Ականջակալները կհամաժամացվեն Apple Vision Pro սարքի հետ՝ ստեղծելով ավելի իրականիստիկ ձայնային փորձ։ ...
Կարդալ ավելին »Դանիան Կալիֆոռնիան գնելու խնդրագիր է սկսել՝ ի պատասխան Թրամփի՝ Գրենլանդիան գնելու առաջարկի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան գնելու հայտին երգիծական հակաառաջարկ է հայտնվել՝ միջնորդագրի տեսքով, որով առջարկվում է, որ Դանիան գնի Կալիֆոռնիան, հայտնում է NBC News-ը։ Ավելի քան 200,000 մարդ ստորագրել էխնդրագիրը, որն ասում է, որ սկանդինավյան երկրին անհրաժեշտ է «ավելի շատ արև, արմավենիներ և անվաչմուշկներ»: «Դարձրե՛ք Կալիֆոռնիան կրկին մեծ», ասվում է խնդրագրի կայքում, այսպես կոչված, սկանդինավյան արքա Սվենդ Վիկինգը, Կարենը հաշվապահական ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ