• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Երևանից հավաքել են 18 հնամաշ մեքենա ու անպիտան թափք

Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքների ու տարբեր մետաղական ջարդոնների տեղափոխումը։ Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Անցած ժամանակահատվածում առանձին տարածքներ է տեղափոխվել 18 նմանատիպ տրանսպորտային միջոց:

Կարդալ ավելին »

Նոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկածվող անձինք հայտնաբերվել են

Հունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։ Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։ Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու ոչ միայն այդ գողությունը։ Բացատրական ...

Կարդալ ավելին »

Երևանում տրանսպորտային երթուղիների վերջնակետերից 21-ում արդեն տեղադրվել են կենսազուգարաններ

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան: 

Կարդալ ավելին »

 Սպասվում  է առանց տեղումների եղանակ

Փետրվարի 4-ին հանրապետությունում սպասվում  է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +8+10։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝  -12-17, ցերեկը՝  0+5, Կոտայքի լեռներում գիշերը՝-7-12, ցերեկը՝  +3+5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝-3-5, ցերեկը՝  +6+8, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -8-13, ցերեկը՝  -2+3,  Լոռիում գիշերը՝-6-11, ցերեկը՝  +6+10, Տավուշում գիշերը՝-1-3, ...

Կարդալ ավելին »

Ազգային ժողովում ստեղծվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել ԱԺ խորհրդին` ձեւավորելու Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ: Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2023 թվականի նոյեմբերին: Նախորդ տարի երկու պետությունները փոխադարձաբար նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ բոլորովին վերջերս էլ Սաուդյան Արաբիայի խորհրդարանում` Խորհրդատվական խորհրդում, ձեւավորվել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խումբ: ...

Կարդալ ավելին »

Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվել է

Ջերմուկում պաշտոնապես բացվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Այս առիթով Ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ճոպանուղին ավելի քան 2 տարի անց վերագործարկվել է; Տեղեկությունը հայտնել են «Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական հարթակ» Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնից։ Ճոպանուղու 1 տոմսն արժե 1500 դրամ, երկարությունը 1 կմ է: Ճոպանուղու վերանորոգման համար ՀՀ կառավարությունը սկզբում` որպես տեխնիկական վնասի փոխհատուցում, հատկացրել է 12 մլն դրամ, ապա ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 03/02/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները փետրվարի 3-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 396.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 398.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 404.00 դրամ (-6.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 412.00 դրամ (-7.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.95 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.04 դրամ (-0.03 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 396.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 03/02/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները փետրվարի 3-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 10.20%-ով և կազմել 37,347,836.43 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 10.07%-ով և կազմել 93,992.29 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 22.87%-ով և կազմել 2,507.17 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.026674239 (-14.23%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 28.50%-ով և կազմել 306.63 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվել է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000 հատվածը։ Երկարությունը՝ 2կմ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Հիմնանորոգված ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։ Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը։ Նորոգվել են մայթերը, ճանապարհին առկա թեքուղիները, մուտքերը, ծառաբները, սիզամարգերը, բազրիքները։ Ճանապարհահատվածը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետբյուջեից։

Կարդալ ավելին »

Վարչապետն ինձ լիարժեք կանաչ լույս է տվել ցանկացած օբյեկտում կատարել հսկողություն. Ռոմանոս Պետրոսյան

ԱՆԻՖ-ի մասին հարցը լրատվականները մի քանի անգամ ուղղել եք վարչապետին, մի քանի անգամ պատշաճ պատասխան եք ստացել. ավելին ի՞նչ եք ուզում իմանաք. Գործը քննվում է, նախաքննության գաղտնիք է, ես որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՆԻՖ-ի գործը իշխանության կոկորդում է մնացել, ...

Կարդալ ավելին »