• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԵՄ-ն կոշտ կարձագանքի Թրամփի մաքսատուրքեր մտցնելու որոշմանը․Եվրահանձնաժողով

ԵՄ արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԵՄ անդամ երկրների ապրանքների մաքսատուրքեր սահմանելու որոշմանը կոշտ կլինի, գրել է Bloomberg-ը։ «ԵՄ-ը կոշտ պատասխան կտա ցանկացած առեւտրային գործընկերոջ, որն անարդար կամ կամայականորեն մաքսատուրքեր կսահմանի ԵՄ ապրանքների վրա։ Շատ բան կվտանգվի»,- գործակալությանն ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ այս փուլում 27 անդամ ունեցող դաշինքը տեղյակ չէ ԵՄ ապրանքների որեւէ լրացուցիչ մաքսատուրքերի մասին։ Bloomberg-ի զրուցակիցը նշել է, որ մաքսատուրքերի կիրառումը «վնասակար է բոլոր կողմերի համար», եւ ափսոսանք է հայտնել Կանադայի, Մեքսիկայի եւ Չինաստանի համար մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման հետ կապված։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ իր կառավարությունը երկուշաբթի օրը կհայտարարի ամերիկյան ապրանքների վրա պատասխան մաքսատուրքերի մանրամասները: «Վաղն առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ ես ձեզ կտեղեկացնեմ առաջին քայլերի մասին, որը մենք կոչում ենք պլան Բ»,- ասել է նա տեսաուղերձում: Շեյնբաումը ավելի վաղ ասել էր, որ ծրագիրը կներառի մաքսատուրքային եւ ոչ սակագնային միջոցներ, ներառյալ 25 տոկոս մաքսատուրք Մեքսիկայից ողջ ներմուծման համար: «Մեքսիկան առճակատում չի ցանկանում։ Խնդիրները լուծվում են ոչ թե սակագներ մտցնելով, այլ բանակցություններով եւ երկխոսությամբ»,- նշել է պետության ղեկավարը։ Շեյնբաումը հերքել է Թրամփի վարչակազմի մեղադրանքները, թե Մեքսիկայի կառավարությունը կապեր ունի թմրակարտելների հետ։ Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները քիչ բան է արել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ե՛ւ Մեքսիկան, ե՛ւ Կանադան պատասխան քայլեր են ձեռնարկելու ԱՄՆ-ում իրենց ապրանքների բարձրացված մաքսատուրքերի դեմ: Կանադան 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից 155 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար, լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Կարդալ ավելին »

Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետի»-ի 2 արտադրամասերի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը: Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ...

Կարդալ ավելին »

Հայաստանի Մ-16 հավաքականի կազմը․ թիմը կանցկացնի մարզական հավաք

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը փետրվարի 3-ից 6-ը, ապա փետրվարի 7-ից 10-ը երկու փուլով կանցկացնի մարզական հավաք՝ այդ ընթացքում փետրվարի 6-ին և 10-ին անցկացնելով երկկողմանի 2 հանդիպում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Փետրվարի 3-ից 6-ի հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հրավիրել է հետևյալ 25 ֆուտբոլիստներին։Դարպասապահներ Սամսոն Հակոբյան,      «Փյունիկ-09»Սերյոժա Հարությունյան,             «Փյունիկ-09»Արսեն Միրաբյան,         «Ակադեմիա-09-2»ՊաշտպաններՀամլետ Գյոզալյան,       «Ակադեմիա-09-1»Ռուբեն Գրիգորյան,       «Ուրատու-09-1»Արմեն Ասատրյան,        «Ակադեմիա-09-1»Վահան Ասլանյան,          «Ակադեմիա-09-1»Էդմոնդ Գասպարյան,   ...

Կարդալ ավելին »

Աշտարակում «Jeep Grand Cherokee»-ով վրաերթի են ենթարկել 19-ամյա աղջկան

Փետրվարի 2-ին, վարերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում 52-ամյա Հմայակ Ա․-ն իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքում՝ Ներսես Աշտարակեցու փողում՝ «Գագոռ» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Լիլիթ Հ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել ...

Կարդալ ավելին »

USAID-ը ֆինանսավորել է հետազոտություններ կենսաբանական զենքի, այդ թվում COVID-19-ի ոլորտում. Մասկ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ֆինանսավորել է կենսաբանական զենքի, մասնավորապես՝ COVID-19-ի (որի զոհ դարձան միլիոնավոր մարդիկ) հետազոտությունները։ Կազմակերպության գործունեության մասին տհաճ մանրամասներ է հայտնել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցցանցում։ «Գիտե՞ք արդյոք, որ USAID-ը, օգտագործելով ձեր հարկային վճարումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում՝ COVID-19-ի հետազոտությունները»,- գրել է միլիարդատերը։ Մինչ այդ Մասկը USAID-ն անվանել էր հանցավոր կազմակերպություն, եւ ասել էր, որ ժամանակն է, որ այն մահանա։ Նա հայտնել է, որ գործակալությունը «ձախ արմատական մարքսիստների օձի բույն է, որոնք ատում են Ամերիկան»։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սկսվել է ջրծաղկի դեմ պատվաստումը

Հայաստանում ջրծաղկի դեմ պատվաստման գործընթացը սկսվել է հունվարի 31-ից։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն տրամադրվել է առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներին։ Սկզբնական փուլում պատվաստվելու են 2023թ. նոյեմբերի 1-ից հետո ծնված երեխաները, որոնք արդեն մեկ տարեկան են։ Հաջորդ փուլում՝ 2027թ., կպատվաստվեն նաեւ 4-6 տարեկան երեխաները, որոնք արդեն ստացել են պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այնուհետեւ ջրծաղկի դեմ պատվաստումն աստիճանաբար կներդրվի նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց շրջանում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վերահսկվող վարակիչ հիվանդությունների եւ իմունացման համաճարակաբանության բաժնի ղեկավար Սվետանա Գրիգորյանն իր հերթին նշել է, որ մյուս երկրների փորձը, որտեղ կիրառվում է պատվաստումը ջրծաղկի դեմ, պատվաստման արդյունավետություն է ցուցադրել հենց այդ տարիքային խմբում, քանի որ հիվանդության կանխմանը զուգահեռ այդ տարիքային խմբում կրճատվում է նաեւ ընդհանուր առմամբ ջրծաղկով հիվանդանալու ընդհանուր թիվը։ «Այսինքն՝ արդեն մի քանի ...

Կարդալ ավելին »

Հունվարին օդում չտարբերակված փոշու պարունակությունը 2 անգամ գերազանցել է սահմանային կոնցենտրացիան. Ավինյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն՝ օդում չտարբերակված փոշու պարունակությունը հունվարին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 2 անգամ։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ փետրվարի 3-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ հաջորդ կարևոր գործողությունների ծրագիրը նվիրված է լինելու օդի որակի և առհասարակ օդում առկա փոշու հետ կապված անելիքներին։ «Բայց Երևանի քաղաքապետարանի անելիքները չպետք է սահմանափակվեն ...

Կարդալ ավելին »

Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այդ մասին հայտնում են դատախազությունից: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ ...

Կարդալ ավելին »

Տրանսպորտից օգտվելիս բանկային քարտից հավելյալ միջոցներ քաշելու դեպքերը կուսումնասիրվեն. Սուրեն Գրիգորյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ փետրվարի 3-ին, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ տարածվող տեղեկություններին, թե իբր ուղևորափոխադրումների համար բանկային քարտերից հավելյալ գումար է գանձվում: «Հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու, պարտք է ձևավորվում, հետագայում պարտքի գանձումն իրենց կողմից դիտարկվում է, որ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց: Այսինքն՝ քաղաքացիների տպավորությունն այն է, որ հավելյալ գումար ...

Կարդալ ավելին »

Մետրոպոլիտենում գնացքը ներկած ու քարեր նետած քաղաքացիներն օտարերկրացիներ են, ձերբակալվել են սահմանը հատելիս

Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ ...

Կարդալ ավելին »