Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց կմասնակցի ավելի քան 1300 պատվիրակ՝ աշխարհի 19 պետության 77 քաղաքից: Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մշակվել է մոլիբդենի արտահանման ռազմավարություն
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Ameria Management Advisory, Modex Consulting ընկերությունները և միջազգային փորձագետ Անդրեաս Կլասենը մշակել են Հայաստանի արտահանման ռազմավարական ծրագիր, որով մոլիբդենն ընդգրկվել է առաջատար ապրանքատեսակների ցանկում: Այդ մասին ասվում է Modex ընկերության հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ առաջիկա տարիներին սպասվում են առանձին գործողություններ, որոնք թույլ կտան Հայաստանին ամրապնդել իր դիրքերը մոլիբդեն արտադրողների «համաշխարհային քարտեզի» վրա: Ժամանակակից արդյունաբերության մեջ մոլիբդենը ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ աջակցելու սփյուռքի կրթամշակութային կառույցներին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել սփյուռքի համայնքների կրթամշակութային կառույցները: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի արդյունքում աջակցություն կտրամադրվի սփյուռքում գործող կրթական կառույցներին՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Դրամաշնորհային մրցույթն իրականացվում է՝ մրցութային կարգի սահմանված ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության հայտարարությունը ԶՊՄԿ-ում իրադարձությունների վերաբերյալ
Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության անդամ կազմակերպությունները անհանգստացած են ԶՊՄԿ-ում հունվարի 31-ին նախաձեռնված՝ արհմիության կողմից չարտոնված գործադուլով եւ ընկերության տարածքում ստեղծված իրավիճակով։ Ցավոք, մեր ոլորտը ականատես է եղել նմանատիպ գործողությունների հետեւանքով ոչ միայն մեկ ընկերության, այլ երկրի տնտեսության համար կարեւորագույն ոլորտի մրցունակության, երկրի ներդրումային հեղինակության վրա բացասական հետեւանքներին։ Հարկ չկա բացատրելու, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ երկրի առաջին հարկատուի ...
Կարդալ ավելին »«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը: «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ...
Կարդալ ավելին »Չինական սթարթափները փոխում խաղի կանոնները AI-ի շուկայում
Չինական սթարթափ DeepSeek-ի ստեղծած AI-չատ բոտի նկատմամբ մոլեգին հետաքրքրությունը երկուշաբթի ցնցեց բաժնետիրական շուկաները և բանավեճեր առաջացրեց ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև տնտեսական ու աշխարհքաղաքական մրցակցության մասին՝ AI (Արհեստական բանականություն) տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ DeepSeek-ի AI-ասիստենտը երկուշաբթի դարձել է Apple-ի iPhone-ի հավելվածների խանութում ամենաշատ ներբեռնվող անվճար հավելվածը, ինչը հանգեցրել է տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի անկմանը։ Արդյո՞ք չինական մշակողների արագ առաջընթացը կարող է լրջորեն փոխել ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 31/01/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.41%-ով և կազմել 72.64 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 76.52 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 31/01/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.12%-ով և կազմել 2773.40 դոլար, արծաթի գինն աճել է 2.59%-ով և կազմել 31.67 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 3.62%-ով և կազմել 991.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 31/01/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 44713.52 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.47%-ով և կազմել 6039.31 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.51%-ով և կազմել 19632.32 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 31/01/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 21637.53 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 7872.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 8557.81 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ