• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Փարիզում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ընդունելության ...

Կարդալ ավելին »

Նորոգվել է դեպի Դսեղ տանող ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ 2024 թվականին հիմնանորոգվել է Մ-6 միջպետական ճանապարհից դեպի Դսեղ տանող Հ-22 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում գտնվող կամուրջը։ Կամուրջը բաղկացած է 7 թռիչքներից, կամրջի երկարությունը՝ 117մ է, երթևեկելի մասի լայնությունը՝ 6.9 մ, երկու կողմերում առկա են մայթեր՝ յուրաքանչյուրը 0.75 մ լայնությամբ։ Հիմնանորոգման ծրագրի շրջանակում նորոգվել են հենարաններն ու թռիչքային կառուցվածքները, կամրջի ծածկը՝ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ...

Կարդալ ավելին »

Կպարզեցվեն պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերի պարզեցման համար: Ըստ այդմ՝ վերանայվել են պետության կողմից երաշխավորված՝ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ծավալները, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտամարմնային բեղմնավորման պետական պատվերի շրջանակում ֆինանսավորումը սահմանվել է ըստ փուլերի: Ըստ այդմ՝ սահմանվել ...

Կարդալ ավելին »

Ճապոնիան նվաճեց թխելու աշխարհի գավաթը

Ճապոնիան հաղթեց Ֆրանսիային և նվաճեց թխելու աշխարհի գավաթը: Միջոցառմանը մասնակցել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Մավրիկիոսը և Հարավային Կորեան։ Թիմերը մրցում էին կյանքում մեկ անգամ օգտագործվող լավագույն աղանդերը ստեղծելու համար: Յուրաքանչյուր թիմ ուներ երեք անդամ՝ համապատասխանաբար շոկոլադի, սառույցի և շաքարավազի մասնագետներ։ Եռյակը պետք է նախագծեր երեք աղանդեր, որոնք կներկայացնեն իրենց երկիրը՝ սառեցված աղանդեր, ռեստորանային աղանդեր և շոկոլադ: Նրանք ընդամենը ...

Կարդալ ավելին »

«Դեֆանս» թաղամասի մոտ բախվել են 2 BMW-ներն ու «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ

Հունվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:55-ի սահմաններում Սիլիկյան Նոր խճուղում՝ «Դեֆանս» բնակելի թամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Ռուբեն Տոնոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 22-ամյա Արթուր Քերոբյանի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Նորեյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սուսաննա Պետրոսյանը, Արագածոտնի մարզի բնակիչ ...

Կարդալ ավելին »

Կենդանիների պաշտպանվածության համար կստեղծվեն իրավական մեխանիզմներ. քննարկում ԱԺ-ում

Հունվարի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակությամբ շրջանառության մեջ դրված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի շուրջ։ Քննարկմանը ներկա են եղել ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ոստիկանության ներկայացուցիչներ։ Քննարկման շրջանակներում անդրադարձ է եղել ...

Կարդալ ավելին »

Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Վրաստանի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Մակա Բոճորիշվիլին նաև եղևնի է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող «Հիշողության պուրակում»:

Կարդալ ավելին »

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ակադեմիական քաղաքի» միջազգային գործընկերների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման և իրականացման շուրջ համագործակից միջազգային կառույցների գործընկերների հետ, որոնք հունվարի 29-31-ն աշխատանքային այցով ժամանել են Հայաստան: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերներին՝ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության ամենաառաջնային ծրագրերից մեկի՝ «Ակադեմիական ...

Կարդալ ավելին »

«Հանրային աշխատանքներ» պատժատեսակով հաշվառվել է 1127 վարույթ․ Արդարադատության նախարարություն

2024 թ. Պրոբացիայի ծառայությունում «հանրային աշխատանքներ» պատժատեսակով հաշվառվել է 1127 վարույթ։ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ 764 վարույթի կատարումն ավարտվել է, իսկ 363 վարույթ կատարման ընթացքում է։

Կարդալ ավելին »

Մեծ քարով հարվածել են 45 համարի ավտոբուսին. սա որակել վայրագություն՝ մեղմ է ասած. Արուսյակ Մանավազյան

Քիչ առաջ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող Ժոնգ թոնգ մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի։ Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։ Այս առնչությամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով. «Քիչ առաջ աղջիկս նստել էր 45 համարի ավտոբուսը, ականատես էր եղել, թե ինչպես են ...

Կարդալ ավելին »