Երևանը Մոսկվայի բնական ռազմավարական գործընկերն է և դաշնակիցը, և Ռուսաստանը շահագրգռված է բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների ժամանակ։ Սերգեյ Լավրովի դիտարկմամբ՝ 2024 թվականը հեշտ չի եղել երկկողմ հարաբերությունների համար, և Մոսկվան վճռական է անկեղծորեն քննարկել օրակարգային բոլոր հարցերն այն մթնոլորտում, որին աջակցում են Ռուսաստանի և Հայաստանի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Թրամփը չեղարկել է նախորդ վարչակազմի մոտ 80 որոշում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալության արարողությունից հետո՝ կողմնակիցների ներկայությամբ կայացած հանրահավաքում, ստորագրել է նախագահ Ջո Բայդենի 78 գործադիր որոշումները չեղարկելու մասին հրամանագիրը։ Ստորագրելուց առաջ նա ասաց, որ «չեղյալ կհայտարարի նախորդ վարչակազմի մոտ 80 կործանարար և արմատական կատարողական ակտեր», հավելելով, որ «դրանք բոլորն անվավեր են լինելու մոտ հինգ րոպեի ընթացքում»։ Բացի այդ, նա հրամանագրեր է ստորագրել մինչև նոր վարչակազմի ձևավորման ավարտը պետական ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 21/01/25
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները հունվարի 21-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.78%-ով և կազմել 40,605,892.96 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.71%-ով և կազմել 101,861.06 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.39%-ով և կազմել 3,247.52 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.031890624 (-0.66%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.07%-ով և կազմել 428.67 դոլար, BCH/BTC ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 21/01/25
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունվարի 21-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 395.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 401.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 412.50 դրամ (+4.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 417.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 3.86 դրամ (+0.03 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 3.94 դրամ (+0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...
Կարդալ ավելին »X-ը գործարկել է TikTok-ին փոխարինողն ԱՄՆ-ի համար՝ ուղղահայաց տեսանյութերով անվերջ ժապավեն
X սոցիալական ցանցը շտապում է օգուտ քաղել ByteDance-ի հավելվածների հեռացումից ԱՄՆ-ի առցանց խանութներում, ինչպիսիք են TikTok-ը և Lemon8-ը, սկսելով ուղղահայաց տեսանյութերի հայտարարությունների հեռարձակումը Միացյալ Նահանգներից օգտվողների համար: ԱՄՆ-ի օգտատերերի համար X հավելվածի ներքևի տողում ավելացվել է տեսանյութի ներդիր, որպեսզի նրանք կարողանան արագ մուտք գործել հարթակի տեսանյութերի բովանդակություն: «Այսօր ԱՄՆ-ում օգտատերերի համար հասանելի կլինի տեսանյութերի դիտման նոր գործիք»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: X օգտվողներն ...
Կարդալ ավելին »Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում. տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին՝ ժամը 10։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:06-ին, մարվել՝ 11։09-ին։ Սանհանգույցի կախովի առաստաղից այրվել է մոտ 1 քմ հատված։ Փրկարարները ...
Կարդալ ավելին »Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ. հայտնաբերվել են պայթուցիչ, կոտրված ապակիներ
Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. Պարեկները սահմանազատել են տարածքը: Ոստիկաններն ու պարեկները սեփական ...
Կարդալ ավելին »Խանութներում բնական կաթնամթերքը՝ կանաչ, կաթնային յուղի փոխարինչովը՝ նարնջագույն դարակաշարերում. նոր պահանջ է սահմանվում
Առևտրի օբյեկտներում բնական կաթնամթերքն ու կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է տարանջատվեն գունային դարակաշարերով: «Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը: «Ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի ճարպի փոխարինչով կաթնամթերքի վաճառքը: Եվ, ...
Կարդալ ավելին »Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է ՀՀ պետական պարտատոմսերում. ԿԲ փոխնախագահ
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց, թե որ ճյուղերում են ներդրվում կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները։ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանին՝ կապված կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների ներդրումների ուղղությունների հետ։ Արմեն Նուրբեկյանը նշեց, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները հիմնականում բաժանվում են երեք խոշոր մասերի. մոտ 65 տոկոսը ներդրվում է ...
Կարդալ ավելին »Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ Կիևի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագիր չկնքելով. Թրամփ
Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը «ավելի լավ կանի իր համար», եթե ավարտի պատերազմն Ուկրաինայում՝ ավելացնելով, որ Պուտինի «գործերը այնքան էլ լավ չեն», եւ Ռուսաստանը մեկ միլիոն զինվոր է կորցրել, տեղեկացրել է «Голос Америки»-ն։ «Ես պետք է խոսեմ նախագահ Պուտինի հետ, մենք պետք է դա հասկանանք»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների առջեւ՝ հրամանագրերի ստորագրումից հետո: «Ռուսաստանն ավելի մեծ է, քան Ուկրաինան, նրանք ավելի շատ զինվորներ ունեն, որոնց կարող են կորցնել, բայց տարօրինակ է նման ձեւով երկիր ղեկավարելը»: Նա նաեւ ասել է, որ ցանկանում է շուտով հանդիպել ՌԴ նախագահի հետ, սակայն հանդիպման օրը դեռ որոշված չէ։ «Մարդկանց մեծ մասը կարծում էր, որ պատերազմը կավարտվի մեկ շաբաթում»,- ասել է Թրամփը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գրեթե երեք տարի տեւած պատերազմի մասին: «Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ նա [Պուտինն] ավարտի այս պատերազմը»։ Թրամփն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հակամարտությունը դադարեցնելու պայմանագիր կնքել, իսկ Վլադիմիր Պուտինը «կործանում է Ռուսաստանը»՝ չգնալով Ուկրաինայի հետ պատերազմին վերջ տալու գործարք։ «Զելենսկին ցանկանում է գործարք կնքել։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք Պուտինը ցանկանում է դա։ Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարք չկնքելով»,- ասել է Թրամփը։ Պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության հարցին՝ Թրամփը նշել է, որ նախընտրում է մաքսատուրքերը պատժամիջոցներից։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ