Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, Կարեն Գիլոյանն ընդունել է առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցին և Զվոնկո Օչիչին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանի ավագանին քննարկում է միասնական տոմսային համակարգում արտոնություններ տրամադրելու փաթեթը
Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը: Արտոնությունները վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և տասը ուղևորություններով տոմսային փաթեթներին: «Նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը կլինի անվճար, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20 տոկոս մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, կենսաթոշակառուների համար կլինի 30 տոկոս ...
Կարդալ ավելին »Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 3-11-րդ տեղերը
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ: Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 10 հնարավորից ունի 8.5 միավոր: Հայ շախմատիստներից առաջատարների շարքում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, նա ունի 7.5 միավոր և կիսում է 3-11-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՀԱՊԿ-ի հետ գործակցության բանաձև է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև համագործակցության մասին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ը։ «Այս տարվա նոյեմբերի 18-ին 79-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև Միավորված ազգերի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ»,- հաղորդվում է ՀԱՊԿ-ի կայքում։ Նշվում է, որ Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել է ...
Կարդալ ավելին »ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին. քննարկվել են գործակցության հնարավորություններ
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ Մրցունակության և ներդրումների բաժնի Ֆինանսների պրակտիկայի ղեկավար Սեսիլ Նիանգի գլխավորությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ ուղղված Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու տնտեսության առաջընթացին, Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակին։ Այս համատեքստում Ռուբեն ...
Կարդալ ավելին »Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակ՝ ավագ սերնդի ժառանգությունը
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է։ Այս անգամ համալսարանականները ներկայացնում են ավագ սերնդի թողած ժառանգության մասին։
Կարդալ ավելին »ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը 90 տարեկան է. հոբելյանական միջոցառում
Երևանի պետական համալսարանում կայացավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին նվիրված «90-ամյա գերազանցություն» միջոցառումը, որի նպատակն էր արժևորել ֆակուլտետի դերակատարումը կրթագիտական ոլորտում և շրջանավարտների ունեցած ավանդը Հայաստանի զարգացման գործում: Հրավիրյալ նախարարները և գործընկերները միջոցառման շրջանակում մասնակցեցին Հայաստանի երկրաբանության ոլորտում զգալի ներդրում ունեցած Պետրոս Ալոյանի անվան գեոինովացիոն կրթական կենտրոնի բացմանը: Միջոցառումը նշանավորվեց նաև ֆակուլտետին կից խորհրդատվական մարմնի ստեղծմամբ: ԵՊՀ զարգացման և ...
Կարդալ ավելին »Աշխարհի ամենահզոր անձնագիրն ունի Սինգապուրը. ՀՀ-ն 74-րդն է
Ըստ Henley Passport Index-ի՝ Սինգապուրն ունի աշխարհի ամենահզոր անձնագիրը: Սինգապուրի անձնագրով հնարավոր է առանց մուտքի արտոնագրի այցելել 195 երկիր: Սինգապուրին հաջորդում են Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Իսպանիան: Այս երկրների անձնագրերով առանց վիզայի կարելի է այցելել 192 երկիր: Ամենաթույլ անձնագիրն ունի Աֆղանստանը: Դրանով կարելի է ճանապարհորդել ընդամենը 26 երկիր: Հայաստանը վարկանշային աղյուսակում 74-րդն է: ՀՀ անձնագրով առանց ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ից մեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ. Գեւորգ Պապոյան
Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։ Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- ասված է գրառման ...
Կարդալ ավելին »Հարկատու ֆիզանձինք հաշվետու կլինեն հաշիվներով միջոցների շարժի մասով
Հայաստանի հարկայինները ստուգելու են ոչ միայն բիզնեսի, այլև շարքային քաղաքացիների, եկամտահարկ վճարողների բանկային հաշիվները: Նախաձեռնությունն արժանացել է կառավարության հավանությանը։ ՊԵԿ նախաձեռնության համաձայն՝ հարկային հսկողության շրջանակում հարկատուի բանկային հաշվի քաղվածքը (հարկային հսկողության ժամանակահատվածի համար) ստանալու համար հարկային մարմինը հարկատուին հարցում կուղարկի հարկատուի անհատական էջի միջոցով կամ փոստով (ծանուցմամբ): Հարկաատուն պարտավոր կլինի 3 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնել բանկային հաշվի քաղվածքը, ինչպես ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ