ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2024թ.-ի սեպտեմբերի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,380: 2024թ.-ի սեպտեմբերին Երևանում իրականացվել է 981 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 71․1%-ը: Կոտայքում իրականացվել է 77 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 5․6%-ը: Լոռիում՝ 70 առքուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 5․1%: Շիրակում՝ 64 առքուվաճառքի գործարք, որը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կարիերայի տոնավաճառ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի շրջանակում Երևանում նոյեմբերի 21-ին անցկացվելու է կարիերայի տոնավաճառ․ գխավոր շահառուներն աշխատանք փնտրող ԼՂ-ից բռնի տեղահանվածներն են։ Հհրավիրած ասուլիսինՀայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանը տեղեկացրեց, որ թեպետ գլխավոր շահառուները արցախցիներն են, սակայն կարիերայի տոնավաճառը բաց է և բոլոր ցանկացողները կարող են գալ, մասնակցել։ «Կարիերայի տոնավաճառին մասնակցելու ...
Կարդալ ավելին »Այժմ պղնձի պահանջարկը 30 մլն տոննա է և կաճի 2 անգամ․ Վարդան Ջհանյան
Ներկայումս պղնձի պահանջարկը կազմում է մոտ 30 մլն տոննա, և ակնկալվում է, որ այն կաճի մոտ երկու անգամ։ Այդ մասին նոյեմբերի 8-ին Կապանում լրագրողների համար «Հանքարդյունաբերությունը եւ Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգը» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) փոխտնօրեն Վարդան Ջանյանը։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ տվյալ ճյուղը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ նրա դերը կարող ...
Կարդալ ավելին »Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանն էապես չի փոխվի
Նոյեմբերի 19-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +5+9, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11, ...
Կարդալ ավելին »$6 մլրդ՝ NVIDIA-ի 100 000 արագագուցիչ գնելու համար
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող xAI ստարտափը 6 մլրդ դոլարի ներդրում է ներգրավել, որը կուղղվի արհեստական բանականության (ԱԲ) սուպերհամակարգչի հաշվողական հզորությունն ընդլայնելու նպատակով NVIDIA ընկերության արտադրության արագացուցիչներ ձեռք բերելու համար, հայտնում է CNBC-ն։ xAI-ն այս տարվա սեպտեմբերի սկզբին գործարկել է Colossus AI կլաստերը՝ 100 հազար NVIDIA H100 արագացուցիչներով։ Պլատֆորմն օգտագործում է Supermicro սերվերներ, All-Flash պահեստավորման հանգույցներ, SuperNIC ադապտերներ և հեղուկ հովացման համակարգեր: Գերհամակարգիչը ...
Կարդալ ավելին »Քիմ Քարդաշյանին տուգանել են իր Tesla Cybertruck-ի՝ չափից ավելի մգեցված դիմապակու համար
Քիմ Քարդաշյանի Tesla Cybertruck-ը գրավել է Լոս Անջելեսի իրավապահների ուշադրությունը։ 44-ամյա ռեալիթի շոուի աստղը վարել է իր բոլորովին նոր ֆուտուրիստական մեքենան, երբ նրան ոստիկանը կանգնեցրել է մգեցված դիմապակու համար, հայտնում է TMZ-ը։ Ըստ երևույթին, երանգը չափազանց մուգ է եղել Կալիֆորնիայի երթևեկության կանոնների համար: Ըստ ինսայդերների՝ Քիմը ոստիկանների հետ շփման ժամանակ «պահպանել է հանգստությունը» նույնիսկ այն բանից հետո, երբ նրան տուգանել ...
Կարդալ ավելին »Հայաստանը ԵԱՏՄ-ում զբաղեցրել է նախավերջին տեղը շինարարական աշխատանքների աճի տեմպերով
ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2024թ. հունվար-սեպտեմբերին ավելացել է 3,4 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Ինչպես տեղեկացրել են ԵՏՀ մամուլի ծառայությունում, աճ է նկատվել միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշ ունի Ղրղզստանը (38,3 տոկոս)։ Հաջորդում են Ղազախստանը (10,1) եւ Բելառուսը (7,8), Հայաստանը (6,3) եւ Ռուսաստանը (2,5 տոկոս)։
Կարդալ ավելին »Երեք օրում բացահայտվել է հանցագործության 220 դեպք. գրանցվել է 37 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 52 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 15-18-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 46, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 26, մարմնական վնասվածք պատճառելու` 17, զենք-զինամթերքի առգրավման` 15, խարդախության՝ 14, հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ...
Կարդալ ավելին »Հայաստանը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է. Փաշինյանը՝ Հռոմի պապին
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ ...
Կարդալ ավելին »Իրանում շնորհակալություն են հայտնել նախագահին Բաքու մեկնելուց հրաժարվելու համար
Ամբողջ սրտով շնորհակալ ենք Իրանի նախագահին այն բանի համար, որ նա չի մասնակցել Բավքի համաժողովին (COP29- խմբ.)։ Այս մասին հայտնել է Արդեբիլի իմամ-ջումա, այաթոլա Սեյեդ Հասան Ամելին։ «50 հազար մուսուլման կանանց եւ երեխաների սպանողին (հանձին Իսրայելի- խմբ.) հրավերքը ծաղր է։ Մենք զայրացած ենք։ Մենք մեր զզվանքն ենք արտահայտում»,- նշել է Հասան Ամելին։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ