• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Դպրոցների և մանկապարտեզների շինարարության մեկնարկի ժամկետը կկրճատվի

Պետական բյուջեի միջոցներով դպրոցների և մանկապարտեզների կառուցման շինարարական աշխատանքները հնարավոր կլինի մեկնարկել ավելի սեղմ ժամկետում։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-ն որոշման մեջ։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ՀՀ կառավարության 2024թ. հոկտեմբերի 31-ի 1729-Ն որոշմամբ նախ հստակեցվում է ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննությունների իրականացման հաջորդականությունը՝ բացառություն սահմանելով դպրոցների և մանկապարտեզների համար։ Այսպիսով՝ ...

Կարդալ ավելին »

Արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի բաժինը 55,5% է

Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղների և քարերի բաժինը հասել է 55.5%-ի՝ նախորդ տարվա 15.4%-ի դիմաց: 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման և արտահանման դոմինանտը կազմել է, համապատասխանաբար, 47% և 66% ՝ նախորդ տարվա 12%-ի և 21%-ի դիմաց։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում այդ արտադրանքից ներմուծվել է 6.2 մլրդ դոլարի, և արտահանվել 6.96 մլրդ դոլարի, և երկու ...

Կարդալ ավելին »

Ծնելիությունը նվազում է, մահացությունը՝ աճում ՀՀ-ում

Հայաստանում 2024թ. հունվար-սեպտեմբերին ծնվել է 24 997 երեխա, ինչը 7.2%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11 պրոմիլ՝ 2023 թվականի 12,2 պրոմիլի դիմաց։ Այդ մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 19 հազար 100 մարդ, ինչը 5,4 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Երկրում մահացության ցուցանիշը կազմել ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,279 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 349,394 դրամ, իսկ կանանց աշխատավարձը՝ 212,465 դրամ։ ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է. Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի (ՏՏ) մասնագետները՝ 835,840 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 1,009,529 դրամ, ...

Կարդալ ավելին »

Վճարի՛ր ափով․ Visa-ն և Tencent-ը գործարկում են

Չինական Tencent տեխնոլոգիական կոնգլոմերատը միավորվել է Visa-ի հետ՝ թվային վճարումների համար ափի ճանաչման իր տեխնոլոգիան միջազգային ասպարեզ հանելու նպատակով՝ սկսելով այս գործընթացը Սինգապուրից, հաղորդում է Finextra.com-ը: Համագործակցության շրջանակում Visa-ի քարտապանները Սինգապուրի մասնակից բանկերից, ներառյալ՝ DBS-ը, OCBC-ն եւ UOB-ը, կմասնակցեն փորձնական ծրագրին: Մասնակիցները կանցնեն մեկանգամյա գրանցում վաճառքի կետում, որտեղ նրանց կառաջարկվի հպել իրենց Visa քարտը, սքանավորել ափը եւ անցնել նույնականացում: Գրանցումից հետո Visa ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագիրն իրականացվում է նախարարության նախաձեռնությամբ՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ցուցադրվելու են շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 134 հանցանք. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 12-ից 13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 37, թմրանյութի հայտնաբերման՝ 35, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, շորթման, ...

Կարդալ ավելին »

Պետությունը 12.3 մլրդ դրամ կհատկացնի նոր ԲԿ-ների կառուցման համար

Պետությունը հաջորդ տարի 12.3 մլրդ կհատկացնի՝ նոր բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների կառուցման, ընթացքի մեջ գտնվող շինարարությունների շարունակության ու ավարտման համար:   Այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:  «2025 թվականի բյուջեի մեջ դրված է 12.3 մլրդ դրամ, որն ուղղվել է թվով 13 բժշկական կենտրոնների շինարարության շարունակությանը, ավարտմանն ու վերազինմանը, թվով 4 նոր ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցմամբ ընդունելության գործընթացը

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Դիմում-հայտերն ընդունվում են առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով մինչև նոյեմբերի 25-ը. ներառյալ՝ ժամը 18:00-ը: Հեռակա ուսուցմամբ ընդունելությանը կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք: Դիմորդները ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության 47 աշխատակից ազատվել է թմրանյութերի օգտագործման պատճառով

2024թ. ոստիկանության 47 աշխատակից ազատվել է թմրանյութերի օգտագործման պատճառով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում նոյեմբերի 13-ին հայտնել է պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այս թիվը չափազանց մտահոգիչ է։ «Մինչ ուժային բոլոր կառույցներում ծառայության անցնելը նրանք, ինչպես մեզ ասում են, անալիզներ են հանձնում, սակայն արդյունքում մենք բախվում ենք այսպիսի թվերի»,- նշել ...

Կարդալ ավելին »