• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Քաղաքապետարանը Երևանի լավագույն կամավորների պարգևատրմանը մասնակցելու հայտեր է ընդունում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը 2024թ. դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրվան նվիրված, Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու նպատակով ընդունում է Երևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բուհերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող, վերջին երեք տարիներին տարբեր ոլորտներում առավել ակտիվ կամավորական գործունեությամբ հանդես եկած երիտասարդ թեկնածուների (16-35 տարեկան) հայտեր:  Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված հայտերն ուսումնասիրվելու ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 29/10/24

Ասիական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 1.82%-ով և կազմել 38605.53 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 2657.78 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 3322.20 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.04%-ով և կազմել 20599.36 կետ:

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ- 29/10/24

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 29-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.12 դրամով և կազմել 387.13 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.44 դրամով և կազմել 418.76 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 3.98 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով և կազմել 502.61 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մինասյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ  այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել արտադրամասի  պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մակերևույթներին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, – արտադրամասն ապահովված չի եղել ...

Կարդալ ավելին »

Թրամփի հաղթանակի դեպքում Մասկը կկրճատի ԱՄՆ բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով

Իլոն Մասկը կիրակի հայտնել է, որ կարող է կրճատել դաշնային բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով՝ առաջարկելով այդ խնդրի լուծման իր տեսլականը նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում։ «Կարծում եմ՝ մոտ 2 տրլն դոլար։ «Այդ բոլոր կրկնակի ծախսերը՝ հարկեր են, լինեն ուղիղ թե անուղղակի, ձեր փողերը իզուր են ծախսվում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Թրամփի աջակիցների զանգվածային հանրահավաքում «Մեդիսոն Սքվեր Գարդենում»։ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը վաղվանից կբարձրացնի ցորենի արտահանման մաքսատուրքը

Ռուսաստանի Դաշնությունից ցորենի և մեսլինի (ցորենի և աշորայի խառնուրդ) արտահանման մաքսատուրքը 2024 թվականի հոկտեմբերի 30-ից կբարձրացվի մինչև 2,272․9 ռուբլի՝ մեկ տոննայի դիմաց ներկայիս 2,121․2 ռուբլի դրույքաչափի փոխարեն,ասվում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության նյութերում։ Գարու մաքսատուրքը կկազմի 802․4 ռուբլի՝ նախկին 389․7 ռուբլու փոխարեն։ Եգիպտացորենի մաքսատուրքը 2,671․7 ռուբլուց կհասցվի 2,702․1 ռուբլու մեկ տոննայի դիմաց: Ցորենի արտահանման մաքսատուրքը հաշվարկվում է 220 դոլար մեկ տոննայի ...

Կարդալ ավելին »

Մի շարք երկրներ Երևանում մասնակցում են «Միջազգային թատերական ակուստիկ դպրոց-լաբորատորիա» նախաձեռնությանը

Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի և Հայաստանի մի խումբ երիտասարդ թատերական գործիչներ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 5-ը կմասնակցեն Երևանում կայանալիք «Միջազգային թատերական ակուստիկ դպրոց-լաբորատորիա» նախաձեռնությանը։ Այն Թատերական միությունների միջազգային համադաշնության և Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի նոր նախագիծն է, որն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Նախաձեռնությունն արդեն դարձել է միջազգային ռեժիսորական լաբորատորիաների տրամաբանական շարունակությունը, որոնք ...

Կարդալ ավելին »

Bloomberg․ վարկանիշը չիջեցնելու համար Boeing-ը 15 մլրդ դոլար կներգրավի

Boeing ավիաշինական ընկերությունը մտադիր է 15 մլրդ դոլար ներգրավել՝ խուսափելու համար վարկային ռեյթինգի իջեցումից։ Այդ մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ միջոցները նախատեսվում է ստանալ բաժնեթղթերի եւ պարտատոմսերի, ինչպես նաեւ պարտքային պարտավորությունների վաճառքի միջոցով։ Ներգրավվող միջոցների գումարը կարող է ավելանալ՝ «կախված պահանջարկից»։ Հոկտեմբերի 23-ին Boeing-ը ստացել է ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի թույլտվությունը՝ վաճառելու 25 մլրդ ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ին շնորհվել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ

Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի ...

Կարդալ ավելին »

Ֆինլանդիան ավելի քան 30 հազար եվրո է ստացել ՌԴ հետ սահմանին լքված հեծանիվների համար

Ֆինլանդիայի մաքսային մարմինները բազմաթիվ աճուրդների ժամանակ հավաքել են ավելի քան 30 հազար եվրո՝ ժամանած ապաստան հայցողների կողմից նախկինում Ռուսաստանի հետ հանրապետության սահմանին լքված հեծանիվների վաճառքի համար: Այդ մասին հայտնում է yle հանրային հեռուստաընկերությունը։ Հստակեցվում է, որ աճուրդները տարբեր ժամանակներում տեղի են ունեցել Սալլա, Կուհմո, Համինա, Վաալիմա, Նիիրալա և Նուիջամաա քաղաքներում։ Հեծանիվները վաճառվում էին մեկից մինչև մի քանի հարյուր եվրո գներով, ...

Կարդալ ավելին »