Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար այս պահի դրությամբ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 5600 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611-ին: Այդ մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հաշվառման գործընթացին՝ Սարգսյանը հայտնեց, որ ներկա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ են ստացել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանում փրկված արջի պատմությունը՝ բրիտանացի աստղերի ուշադրության կենտրոնում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և InternationalAnimal Rescue (IAR) կազմակերպությունների համատեղ ջանքերով հաջողվել է փրկել և վայրիբնություն վերադարձնել ավտովթարի ենթարկված գորշ արջին: Երիտասարդ արջը, որը ստացել է Ռիքի անունը՝ ի պատիվ բրիտանացի կատակերգու Ռիքի Ջերվեյսի, երկու շաբաթ անցկացրել է Ուրցաձորի վայրի կենդանիների փրկարարական կենտրոնում (WRC): Կենդանու ազատ արձակման գործողությանը ներկա է գտնվել բրիտանացի հայտնի դերասան և IAR-ի ...
Կարդալ ավելին »«Ոսկե դուբլ»՝ Նիկիտա Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերան
Հայաստանում ընթանում են AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագծի՝ «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։ «Ոսկե դուբլը» նվիրված է Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր: Նիկիտա Սիմոնյան՝ խորհրդային ֆուտբոլի լեգենդ, խաղացող, մարզիչ, ...
Կարդալ ավելին »Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով. ԲԸՏՄ
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: ԲԸՏՄ-ն հիշեցնում է. «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում ...
Կարդալ ավելին »Մոտ 50 կին այս տարի ծառայության է անցել ոստիկանությունում
Հայաստանի ոստիկանությունում այս տարի ծառայության է անցել շուրջ 50 կին: Այդ մասին հայտնեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը: Փոխնախարարը կարևորեց գենդերային հավասարակշռության ապահովումը ոստիկանությունում՝ ընդ որում, ոչ արհեստականորեն ինչ-որ քվոտաներ նախատեսելով: «Խնդիրը բովանդակությունն է: Վաղուց համոզված ենք, որ կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածության և այս երկու ինտելեկտների միավորմամբ կոլեկտիվ ինտելեկտն ավելի արդյունավետ աշխատանք կարող է երաշխավորել պրակտիկայում, հատկապես ոստիկանական աշխատանքում: Ընթացիկ ...
Կարդալ ավելին »Հասել են տիեզերք․ հաքերների ամենավտանգավոր հարձակումները
Հաքերներն արդեն սովորել են, թե ինչպես հարձակվել տիեզերական ենթակառուցվածքի վրա և պարբերաբար փորձում են կոտրել այն, այժմ ամենախոցելին նավիգացիոն համակարգերն են, և հիմնական վտանգը ներկայացնում են թիրախավորված հարձակումները և հաքտիվիզմը, երբ կիբեռհարձակումների միջոցով ուշադրություն են հրավիրում սոցիալական կամ քաղաքական խնդիրների վրա, RIA Novosti-ի հետ զրույցում ասել է Kaspersky GReAT-ի փորձագետ Իզաբել Մանջարեսը։ «Տիեզերական տարածքում ամենավտանգավորն այս պահին հաքերներն են ու ենթակառուցվածքի վրա ...
Կարդալ ավելին »Իրանը Թուրքիայի հետ շարունակում է Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն
Իրանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է բանակցություններ վարել որոշ երկրների հետ՝ Իսրայելին զենք մատակարարելու էմբարգո սահմանելու շուրջ։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մենք զենքի էմբարգոյի սահմանման հարցը քննարկման ենք դրել Իսլամական համագործակցության կազմակերպության մակարդակով։ Եվս մի քանի իսլամական երկրների հետ, ներառյալ՝ մեր երկիրը և Թուրքիան, բանակցությունները շարունակվում են՝ սիոնիստական վարչակարգին զենք մատակարարելու էմբարգո սահմանելու նպատակով», ...
Կարդալ ավելին »1000 խոշոր հարկ վճարողների մուծած գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված՝ 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունից: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 ...
Կարդալ ավելին »ԿԸՀ-ն սահմանել է 2025-ի ՏԻՄ ընտրությունների օրերը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Վերոնշյալ քվեարկության օրերն են 2025 թվականի մարտի 30-ը, հունիսի 8-ը, հոկտեմբերի 5-ը։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Լուսինե Էդմոնդի Մովսեսյանը ...
Կարդալ ավելին »39-ամյա որդին հարվածել է 72-ամյա մոր գլխին՝ սպանելով նրան. ՆԳՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին ժամը 23-ին զանգահարած Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել է, որ որդին սպանել է իր կնոջը: Ինչպես տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ