Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում հաստատեց նախագիծը, որով աջակցություն է տրվում կարկտի առավել ակտիվ գոտիներում գյուղատնտեսական գործունեություն ծավալող գյուղացիներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար վնասների նվազեցման, տնտեսվարողների եկամուտների կայունացման ու բնակլիմայական ռիսկերի մեղմման ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցմամբ, ինչպես նաև աջակցող դրույթների ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Դիվանագետներն այսուհետ աշխատավարձի 80 տոկոսի չափով հավելավճար կստանան
Կառավարությունը իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխություններին, որով առաջարկվում է դիվանագետի՝ յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս: Նախագծի ընդունման արդյունքում ԱԳՆ համակարգը կապահովվի մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերով, կավելանա ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը, կկանխվի կադրերի արտահոսքը, կխթանվի դիվանագետների՝ ավելի լավ աշխատելու և կարիերային ...
Կարդալ ավելին »Խորհրդարանը հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների
Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների։ Դրանցից են. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Պետական արտոնությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ...
Կարդալ ավելին »Սյունիքի Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի
Սյունիքի Գորիս համայնքի ավագանին որոշել է համայնքի Ակներ գյուղի 18-րդ փողոց 27 հասցեում գտնվող 1․5 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ Այս կապակցությամբ կառավարությունն այսօրվա իր նիստում ընդունեց որոշում՝ ընդունելով այդ նվիրատվությունը և ամրացնելով այն ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Կարդալ ավելին »«Լիդիան Արմենիայի» 12,5% բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու պայմանագրի ժամկետը 2 ամսով երկարացվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում, որոշեց 2 ամսով երկարաձգել «Լիդիան Արմենիա» ընկերության 12,5 տոկոս բաժնետոմսերի՝ կառավարությանը նվիրատվության պայմանագիր կնքելու ժամկետը: Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս այս տարվա հունվարի 18-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու» որոշումը: Համաձայն որոշման Հայաստանի Հանրապետությանը` որպես նվիրատվություն «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ բաժնետիրական ընկերությունից նախատեսվում է ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով ...
Կարդալ ավելին »Կասպի ջրամբարի կառուցման վարկային միջոցների հասանելիությունը երկարաձգվեց մինչև 2026-ի դեկտեմբեր
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշեց «Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների կառուցում» ծրագրի վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբեր 30-ը։ Հիմնավորման մեջ նվում է, որ շինարարական աշխատանքների պայմանագիրը կնքվել է 2023 թվականի ապրիլի 21-ին, իսկ մեկնարկը տրվել է հունիսի 9-ին՝ 34 ամիս տևողությամբ։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականի երկրորդ եռամսյակ, իսկ փորձարկումների, թերությունների հայտնաբերման, ...
Կարդալ ավելին »7-ամյա ծրագիր՝ ՏՏ ոլորտի համար. շրջանառության հարկը 5 %-ից կհասցվի 2 %-ի
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում հավանություն տվեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին եւ դրանք համարեց անհետաձգելի: ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացնելով նախագիծը, նախ ներկայացրեց, թե ինչ աջակցություն է տրվում պետության կողմից բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: «Պետք է նշեմ, որ տարիների ընթացքում կառավորությունը մի շարք պետական աջակցության ծրագրեր է ...
Կարդալ ավելին »Մոտ 18 մլրդ դրամի ներդրում․ թութուն և տանիքի ծածկեր արտադրողներն արտոնություն ստացան
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԼ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել թութունի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 49 աշխատատեղ 460 հազ ...
Կարդալ ավելին »Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվի մուտքը Հայաստանի տարածք
Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար կխստացվեն ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը։ Այս որոշումը կառավարությունն ընդունեց իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Առաջարկվում է այս երկրների քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Եվամիության, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր ...
Կարդալ ավելին »Ծաղկաձորում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է
Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Ծաղկաձոր քաղաքում վրաերթի է ենթարկել 70-ամյա Հենրիկ Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 20.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ