• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: «Հայհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +15+17։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +9+12, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+10, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +12+14, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +9+12, Լոռի՝ գիշերը՝ +2+6, ...

Կարդալ ավելին »

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգվել է. տնկվել է 40 տույա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է: Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել շատրվանային համակարգ, տեղադրվել 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա: Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

Ծառայողական քննության հիման վրա 27 քրգործ է հարուցվել, որից 23-ը՝ ոստիկանների նկատմամբ

2024 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1571 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: ՆԳՆ-ից հայտնում են, որ ծառայողական քննությունների արդյունքներով՝ ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման ծառայողների, քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել են 368 կարգապահական տույժեր, մասնավորապես՝ . Ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ 347, այդ թվում՝ – հայտարարվել է ...

Կարդալ ավելին »

Դոհա-Լոնդոն չվերթի Boeing 777-ն առաջին անգամ ապահովվել է Starlink-ի Wi-Fi-ով

SpaceX ընկերության Starlink ինտերնետային ծառայությունն առաջին անգամ Wi-Fi կապ է տրամադրել Qatar Airways-ին պատկանող Boeing 777 ինքնաթիռին, որը կատարելիս է եղել Դոհա-Լոնդոն չվերթը, տեղեկացնում է Space.com-ը։ SpaceX-ը պարզաբանել է, որ Boeing 777-ն ամենամեծ և ամենահեռահար թռիչքները կատարող մարդատար ինքնաթիռն է, որն առ այսօր օգտվել է Starlink-ի ծառայությունից։ Qatar Airways-ն այս կարևոր իրադարձության մասին տեղեկացրել է մամուլի հաղորդագրությամբ, որը Starlink-ի ինտերնետ կապի ...

Կարդալ ավելին »

Շիրակի մարզում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները Կումայրիի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացված տեղեկությունները՝ ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Գյումրիի Լալայան փողոցում ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել 61-ամյա մի տղամարդու։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 3,72 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և 59 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտնել է, որ ...

Կարդալ ավելին »

ՀՀ բոլոր ծխախոտ ներմուծողներն ու արտադրողները տուգանվել են ԵԱՏՄ կանոնակարգը խախտելու համար. ՇՎՏՄ

Ըստ ՀՀ հակածխախոտային  օրենքի 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր ՀՀ տարածքում արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրանքների տուփերի վրա պետք է պատկերված լինեն վերջինիս օգտագործման վնասակարության մասին տեղեկացնող ու նախազգուշացնող պատկերներ։ Ստացվում է, որ առանց նկար թույլատրվում է իրացնել միայն մինչ այդ արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակները։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ծխախոտային ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 97 հանցանք. գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 21 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու ...

Կարդալ ավելին »

Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը, որը Հայաստանում է՝ ուսումնասիրելու ՀՀ զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները, իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նախօրեին Նիշա Բիսվալը հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Կարդալ ավելին »

Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ (ֆոտո)

Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:

Կարդալ ավելին »

Խաղերի ոլորտում այլ երկրներում գործող կայքերը պետք է սահմանափակվեն. ֆինանսների նախարար

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում որոշում ընդունվեց օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը սահմանելու մասին։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը զեկուցեց․ «Սրանով մենք գործարկում ենք համակարգը, ...

Կարդալ ավելին »