• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել, հաղորդում է Ռուսաստանի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը: «Հոկտեմբերի 24-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 6:57-ին, 3869 (S16E76) արևային բծերի խմբի ռենտգենյան ճառագայթների տիրույթում 44 րոպե տևողությամբ X3.3 բռնկում է գրանցվել»,- ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։ Ինստիտուտը չի տեղեկացնում, թե արդյոք բռնկումն ուղեկցվել է պլազմայի արտանետմամբ և արդյոք այն կառաջացնի մագնիսական փոթորիկ։ Նախորդ անգամ Արեգակի վրա X դասի բռնկում գրանցվել ...

Կարդալ ավելին »

Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր է 100 դրամանոցով կամ QR կոդով վճարելը

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։  Ինչպես տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, այս փոփոխության նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ:  ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 25/10/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.11%-ով և կազմել 71.68 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 75.81 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 25/10/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 19377.62 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 7497.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 8258.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 25/10/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 42514.95 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 5797.42 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.60%-ով և կազմել 18276.65 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 25/10/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.88%-ով և կազմել 2735.90 դոլար, արծաթի գինը նվազել է 2.24%-ով և կազմել 34.08 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 1037.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Brent նավթը թանկացել է

Նավթի գինը բարձրանում է նախորդ աճուրդների անկումից հետո, ԱՄՆ-ում պաշարների էական աճի մասին տվյալների ֆոնին։ Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 75,85 դոլար, ինչը 0,89 դոլարով (1,19 տոկոս) ավելին է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Չորեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 1,08 դոլարով (1,4 տոկոս)՝ մեկ բարելը 74,96 դոլար։ WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ...

Կարդալ ավելին »

Tesla-ն թողարկել է 7 000 000-րդ էլեկտրաքարը և գերազանցել եկամուտների կանխատեսումները

Այս տարվա երրորդ եռամսյակում Tesla-ն արտադրել է իր պատմության ընթացքում 7 միլիոն երրորդ ավտոմեքենան և գերազանցել եռամսյակի եկամուտների կանխատեսումները։ Բացի դրանից՝ ընկերության էլեկտրական մեքենայի միջին արժեքը նվազել է մինչև 35,100 դոլար ռեկորդային ցածր մակարդակի: Նշված ժամանակահատվածում ընկերության հասույթն ավելացել է 8%-ով՝ կազմելով 25,18 մլրդ դոլար, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին, որ այն կկազմի 25,37 մլրդ դոլար։ Ընկերության շահույթը տարեկան կտրվածքով ավելացել ...

Կարդալ ավելին »

Թրյուդոն վստահության քվե է ստացել Կանադայի կառավարող կուսակցության պատգամավորներից

Կանադայի կառավարող Լիբերալ կուսակցության պատգամավորները վստահության քվե են տվել իրենց առաջնորդին՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյին կուսակցության Օտտավայում կայացած համագումարում։ «Լիբերալ կուսակցությունն ուժեղ է եւ միասնական»,- ասել է Թրյուդոն լրագրողներին համագումարից հետո։ Նա չի շարունակել շփումը մամուլի հետ։ Լրագրողները նման ակնարկներ լսել են նաեւ այլ լիբերալներից, որոնք դուրս էին գալիս համագումարի դահլիճից։ СВС ռադիոկայանի աղբյուրների տվյալներով՝ Թրյուդոյի հրաժարականի պահանջը ստորագրել էին 153 ...

Կարդալ ավելին »

Կուբայի քաղաքացիները փորձել են Երևանում ապօրինի թմրամիջոց շրջանառել. նրանցից մեկը կալանավորվել է

2024 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի պարեկները, Շենգավիթ վարչական շրջանի Շենգավիթ փողոցում ծառայություն իրականացնելիս, Երևանյան լճի հարևանությամբ, նկատել են կասկածելի վարքագծով երկու երիտասարդի: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով վերջիններս տեղափոխվել են Ոստիկանության Շենqшվիթի բաժին։ «Պարզվել է, որ նշված անձինք ...

Կարդալ ավելին »