• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Իրանի քաղաքացին կալանավորվել է իրացման նպատակով ապօրինի թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով

2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 հատ թափանցիկ ժապավեն, 1 հատ ...

Կարդալ ավելին »

Առաջնահերթություն է Երևանում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը. Ավինյան

Առաջնահերթություն է մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք կենսունակությունը կորցրած ծառերը՝ տնկելով արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ: Երևանի բուսածածկ տարածքի վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը լուծելու նպատակով կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկելու և անտառային տարածքները մեծացնելու գործընթացը»,- գրել է Ավինյանը:

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի  խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդեն մեկ ամիս առաջ հաստատված էր վարչապետի մասնակցությունը գագաթնաժողովին: Հարցին՝ նախատեսվո՞ւմ են հանդիպումներ երկրների ղեկավարների հետ՝ վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Այդ մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի»: Նշենք՝ վաղն Ազգային ժողովում կայանալու է կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, որին մասնակցելու ...

Կարդալ ավելին »

Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հոկտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 2.50-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ նախորդ օրը փորձել են մտնել հարևանի բնակարան, տվյալ պահին ևս փորձում են մուտք գործել նույն բնակարան: Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ են մեկնել: Ոստիկանները շրջափակել են ...

Կարդալ ավելին »

Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին․ տեսանյութ

Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Առաջնային փուլով՝ իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հասարակական տրանսպորտի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն:

Կարդալ ավելին »

Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան

2022 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով: Դատախազությունից հայտնում են, որ դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում  մերկասառույցի պատճառով ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Պետրոսյանը իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարահի 36 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց  և գլխիվայր հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական ...

Կարդալ ավելին »

Կոլումբիայում բռնել են իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին

Կոլումբիայի ոստիկանությունը բռնել է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին՝ Գուստավո Նոչելային, որը համարվում է աշխարհում ամենից շատ որոնվող թմրավաճառներից մեկը։ Այս մասին X-ում տեղեկացրել է հարավամերիկյան երկրի ոստիկանության ղեկավար Ուիլյամ Ռենե Սալամանկան։ Նրա խոսքով՝ կոլումբիական ոստիկանությունը իտալացի գործընկերների, Եվրամիության ոստիկանական ծառայության եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունների աջակցությամբ պարզել է, որ Նոչելան գտնվում է Կոլումբիայում։ Semana ամսագրի տվյալներով՝ թմրավաճառը ամեն երեք ամիսը մեկ ...

Կարդալ ավելին »

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ

Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 37 ենթածրագրերով, 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը 58.7 տոկոս է՝ 598 մլն 937 հազար դրամ։ Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում Աշխատանքներ են իրականացվում Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերում։ Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 232.6 մլն դրամ, ՀՀ կառավարությունը ...

Կարդալ ավելին »

Կոտայքի մարզում 8-ամյա աղջկան 1000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված

Իրավապահները շարունակում են բացահայտումները անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերով։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Վարդան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023 թվականի ամռանից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ակնհայտ գիտակցելով 2014 թվականին ծնված 8-ամյա աղջիկ երեխայի չգիտակցելու համգամանքը Կոտայքի մարզի Քասախ գյուղի վարչական տարածքում, վերջինիս հետ առնվազն 4 անգամ սեքսուալ բնույթի զրույցներ է վարել և նրա մեջ սեքսուալ բնույթի ...

Կարդալ ավելին »