Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ: Այդ մասին տեղեկանում է Դատախազությունից: Մասնավորապես՝ Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Հոկտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 2.50-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ նախորդ օրը փորձել են մտնել հարևանի բնակարան, տվյալ պահին ևս փորձում են մուտք գործել նույն բնակարան: Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ են մեկնել: Ոստիկանները շրջափակել ...
Կարդալ ավելին »Հայաստանի պատվիրակության այցը Բրազիլիա՝ դպրոցական սննդի կազմակերպման փորձի ուսումնասիրության նպատակով
ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» ...
Կարդալ ավելին »Հունաստանում նավաստիները երկօրյա գործադուլ են անում տնտեսական պահանջներով
Համահունական ծովային ֆեդերացիան (PNO) հոկտեմբերի 22-ին եւ 23-ին իրականացնում է նախազգուշական գործադուլ մերձափնյա լաստերում, ուղեւորատար միջազգային նավերում եւ զբոսաշրջային լայներներում՝ գործատուներից պահանջելով հավաքական աշխատանքային պայմանագրերի կնքում եւ աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին տեղեկացրել է ERT-news հունական հեռուստաալիքը։ Նավերը խարիսխները չեն հանի երկու օր երկրի բոլոր նավահանգիստներում։ Արհմիությունը պահանջում է ստորագրել հավաքական աշխատանքային պայմանագրեր գերատեսչությունների, գործարարների եւ արհմիությունների միջեւ 2025թ. եւ աշխատավարձի բարձրացում ...
Կարդալ ավելին »Հայաստանը ԱՄՀ–ից 24,5 մլն դոլարի վարկ կստանա՝ լրացնելու բյուջեի դեֆիցիտը
Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) հերթական տրանշը կստանա այս տարվա դեկտեմբերի կեսերին՝ Stand–By վարկային համաձայնագրի շրջանակներում: Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գումարի տրամադրման վերաբերյալ դրական եզրակացություն է տվել հիմնադրամի առաքելությունը, որը համաձայնագրի շրջանակներում Հայաստանում հերթական ստուգատեսն է անցկացրել: Իր եզրակացությունը ԱՄՀ առաքելությունը կփոխանցի հիմնադրամի գործադիր խորհրդին, որն էլ այն կքննարկի դեկտեմբերի կեսերին: Տրանշի գումարը կազմում է 24,5 մլն դոլար։ Այսպիսով, ...
Կարդալ ավելին »Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն
Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին և նրա ընտանիքի անդամներին հոկտեմբերի 29-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» կայքէջից: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Կարդալ ավելին »Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Զարեհ Սինանյան
Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Լիբանան առճակատմանը։ Նրա խոսքով՝ հակամարտության սրացման առաջին օրից իրենք հետևում են զարգացումներին և փորձում հասկանալ լիբանանահայ համայնքում առկա տրամադրվածությունները։ «Վերջին զարգացումներն իհարկե լարվածություն են առաջացրել համայնքում, բայց չի հասել այն մակարդակին, ...
Կարդալ ավելին »28-ամյա անձը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2024թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել՝ նշված օրը քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, պարեկային ծառայության ավտոմեքենան վնասելու վերաբերյալ։ ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ժամը 04:05-ից գտնվելով ծառայության մեջ՝ պարեկային ծառայության աշխատակիցները Երևան ...
Կարդալ ավելին »Սևանի և Գավառի շրջաններում ձյուն է տեղում (վիդեո)
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կարդալ ավելին »Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողների տասնյակը
Փարաքար-Էջմիածին մայրուղում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ: 13-17 տարեկան դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Ռոզա Սիմոնյանը, Մարգարիտա Կարապետյանը, Անահիտ Մարգարյանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ