• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եվս 15 տրոլեյբուս կներկրվի, արժեքը՝ 1,5 մլրդ դրամ. «Երևանի էլեկտրատրանսպորտն» ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերությանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2023-ի հունիսի 16-ի որոշմամբ այս ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվել էր ներմուծման մաքսատուրքից եւ այդ ժամանակ ընկերությունը ներկրել է թվով 15 տրոլեյբուսներ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 1․5 մլրդ դրամի ևս 15 նոր տրոլեյբուս՝ էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով ...

Կարդալ ավելին »

ՀՀ դեսպանն Ուրուգվայի փոխնախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը հոկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ։   Այդ մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցի շուրջ, որ հայ-ուրուգվայական երկկողմ ջերմ հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել, ինչի ամենավառ ապացույցը Մոնտեվիդեոյում ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում ռադիոկայան է փակվել եթերում «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու պատճառով

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Ստամբուլում տեղակայված Բաց Ռադիոն (Açık Radyo) դադարեցրել է գործունեությունը Հայոց ցեղասպանություն արտահայտությունը եթերում օգտագործելու պատճառով։  Bianet-ը՝ հաղորդում է, որ ռադիոկայանը լիցենզիայից զրկվել էր դեռևս հուլիսին, սակայն ռադիոն կարողացել է հեռարձակում իրականացնել մինչև հոկտեմբերի 16-ը: Ռադիոկայանի նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել այն բանից հետո, երբ ապրիլին նրանց հյուրը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել ...

Կարդալ ավելին »

Պետության քաղաքականության մաս են ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների հանրահռչակումը, պահպանումն ու փոխանցումը. ԿԳՄՍ նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը  Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: ԿԳՄՍ նախարարության տարածած ուղերձը ներկայացնում ենք ստորև. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է: Այս օրվա ճանաչումը ոչ ...

Կարդալ ավելին »

5 հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա մեդալով

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները առնվազն 5 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Կիսաեզրափակիչ դուրս եկած Էլիդա Քոչարյանին միացան նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Կիսաեզրափակչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիյանի մրցակիցը թուրք ...

Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հոկտեմբերի 17-ին մարզերի մեծ մասում սպասվում են հորդառատ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կիջնի 6-9 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են հորդ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժգնանա՝ 15-18 մ/վրկ։ Գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +15+17։  Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +8+12, ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 85 հանցանք. գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 15-16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու` 6, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում դեռահասների շրջանում սոցմեդիայի խնդրահարույց օգտագործման ամենաբարձր աճը աղջիկների շրջանում է

10 դեռահասից 1-ը պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկողության ներքո պահելու համար, և այդ միտումը Հայաստանում աճում է։ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նոր տվյալները փաստում են դեռահասների շրջանում սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործման կտրուկ աճի մասին, ընդ որում Եվրոպական տարածաշրջանում միջին ցուցանիշները 7%-ից (2018 թ․) հասել են 11%-ի (2022 թ․): Հայաստանյան տվյալներն արտացոլում են միևնույն միտումը․ ամենաբարձր աճը գրանցվել է աղջիկների շրջանում, ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված վերապատրաստման դասընթացը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում հոկտեմբերի 15-18-ն անցկացվում է վերականգնման և ժառանգության պահպանության ոլորտի հայ մասնագետների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ծրագրի շրջանակում Ե. Չարենցի անվան ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ-ն զգուշացնում է հորդառատ անձրևների մասինանձրևՆԳՆ-ն զգուշացնում է հորդառատ անձրևների մասին

ՆԳՆ-ից հայտնում են, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված հոկտեմբերի 17-18-ը հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:

Կարդալ ավելին »