• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Վարչական շրջաններում սահմանվելու է հերթապահություն՝ տեղում ջրականգերին արագ միջամտելու համար

Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը սպասվում են հորդառատ անձրևներ, գրում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Մասնավորապես՝ Երևանում՝ հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափով։ Ըստ այդմ, ինչպես «Վեոլիա ջուր» ընկերության, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի կողմից, որպես գործընկեր կառույց, մեկնարկել են սպասվող տեղումների հետևանքները մեղմելու կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ...

Կարդալ ավելին »

ՀԲ գնահատականներով` Հայաստանում կանայք նույն աշխատանքի համար մոտ 30 տոկոսով ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ

Հայաստանում աշխատանքային տարիքի կանանց կեսից քիչն է ընդգրկված աշխատուժի կազմում` հիմնականում երեխաների և ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի խնամքի պարտականությունների պատճառով: Աշխատաշուկայում ներգրավված կանայք  վաստակում են միջինում 25-30 տոկոսով ավելի քիչ, քան իրենց արական սեռի գործընկերները, ովքեր զբաղվում են նույնատիպ աշխատանքով, ասվում է Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված զեկույցում: Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցի տվյալներով չնայած աշխատաշուկայում կանանց մասնակցության ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկը գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավի խմբին

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը երեք ամսվա ընթացքում գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին սատարող America PAC քաղաքական կոմիտեին։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված հաշվետվությունը։ Reuters-ը նշում է, որ ըստ հաշվետվության, Մասկը 74,95 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական քարոզարշավին հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում։ America PAC-ը, ...

Կարդալ ավելին »

Իսրայելը կրկին հարված է հասցրել Բեյրութի հարավին

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային Դահիեի շրջանին։ Այդ մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)՝ շեշտելով, որ հարվածի թիրախը եղել է «Հեզբոլլահ» շարժման զինամթերքի ստորգետնյա պահեստը: «Մինչև հարվածը բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել՝ նվազեցնելու քաղաքացիական անձանց պատճառվող վնասը, այդ թվում՝ տվյալ շրջանի բնակչությանը նախապես զգուշացումներ տալով», – գրված է ԻՊԲ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։  Գերատեսչությունը նշում է նաև, որ ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 88 հատ. ՊԵԿ

2024 թ. հոկտեմբերի 16-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 88 հատ։ Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից մանրամասնելով, որ նախապես սահմանված 7400 հատ քվոտայի սպառված լինելու պայմաններում, ՀՀ կառավարության 10.10.2024թ. թիվ 1589-Ն որոշմամբ ներմուծման սակագնային քվոտան ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ում միգրանտների ժամանակավոր կացության քվոտան 2025 թվականի համար գրեթե կիսով չափ կրճատվել է

ՌԴ կառավարությունը հաստատել է 2025 թվականին Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացիների ժամանակավոր կացության քվոտան՝ այդ թիվը նվազեցնելով մինչև 5500-ի։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «2025 թվական համար սահմանել Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց 5500 ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման քվոտա՝ բաշխելով ըստ սուբյեկտների», – ասված է հրամանում։ 2024 թվականին այդ քվոտան կազմել է 10 595, այսինքն՝ հաջորդ տարվա համար այն ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերին 249 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 249 դեպք և շուրջ 131 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 65.6 մլն դրամի չափով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։  Հսկիչ դրամարկղային ...

Կարդալ ավելին »

Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է հեթ-տրիկի հեղինակ

Ֆուտբոլի  աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Արգենտինան սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթել է Բոլիվիային: Բուենոս Այրեսում կայացած խաղում 37-ամյա Մեսին դարձել հեթ-տրիկի հեղինակ և երկու արդյունավետ փոխանցում է կատարել: Արգենտինացիներից գոլերը խփել են նաև Խուլիան Ալվարեսը, Լաուտարո Մարտինեսն ու Տիագո Ալմադան: Այս հաղթանակից հետո  Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը 20 միավորով մնում է CONMEBOL-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը:

Կարդալ ավելին »

Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել  Հայ մամուլի օրվա կապակցությամբ։  Ինչպես հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում ասված է․  «Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու Ձեր՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների բարդ ու մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանքի կարևորության մասին: Այն պետք ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտիկներն առաջին մեդալներն են ապահովում երիտասարդների ԵԱ-ում

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանն ապահովել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը: Բուլղարիայում ընթացող Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության 60 կգ քաշի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակչում հաղթել է վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։

Կարդալ ավելին »