• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Նավթի գները նվազել են․ 16/10/24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.13%-ով և կազմել 70.83 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 74.46 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 16/10/24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.81%-ով և կազմել 2683.50 դոլար, արծաթի գինն աճել է 1.44%-ով և կազմել 31.79 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.57%-ով և կազմել 1004.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 16/10/24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.75%-ով և կազմել 42740.42 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 5815.26 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 18315.59 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 16/10/24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 19486.19 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.05%-ով և կազմել 7521.97 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 8249.28 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային միջավայրի վերլուծության անհրաժեշտություն կա․ փորձագետ. ejq

Միջազգային շուկայում մետաղների գների տատանումները, տնտեսական անկայունությունը պատճառ դարձան, որպեսզի ձևավորվի ընդերքի «առևտրային արժեքի» (օգտակար հանածոների պաշարների) գնահատման միասնական մոտեցում։ Արդյունքում՝ աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող երկրները ստեղծեցին ապրանքային պաշարների գնահատման և հրապարակային հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգ, որը սակայն հետխորհրդային երկրներից միայն Ղազախստանի Հանրապետությունն է ամբողջությամբ ընդունել։  Միջազգային ֆինանսական կազմակերպությունները ֆինանսավորում են բացառապես պաշարների հանքային պաշարների հաշվետվության միջազգային ստանդարտների կոմիտեի (CRIRSCO- Committee for Mineral Reserves ...

Կարդալ ավելին »

Flight of CR7 և Heart of CR7․ Ռոնալդուի՝ ժամացույցների սեփական շարքը

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է Jacob & Co-ի հետ համատեղ իր շքեղ ժամացույցների հավաքածուի թողարկման մասին: Ընտրելու համար կան վեց տարբեր մոդելներ, որոնց գները տատանվում են 29,000 դոլարից մինչև 160,000 դոլար: «Ես միշտ երազել եմ ունենալ իմ սեփական ժամացույցների հավաքածուն։ Jacob & Co. Flight of CR7 և Heart of CR7 մոդելները ոգեշնչված են խաղադաշտում իմ ամենահայտնի պահերից: Հուսով եմ, ...

Կարդալ ավելին »

Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարները գերազանցում են 95%-ը

Հոկտեմբերին եվրոպական ստորգետնյա պահեստարաններից գազ այս ամիս արդեն չորրորդ անգամ է դուրս բերվել, իսկ ներարկումը նվազագույնն է՝ 2011 թվականից ի վեր, այդուհանդերձ, գազապահուստը գերազանցել է 95%-ը, սակայն արդեն զգալիորեն զիջում են 2023 թվականի ռեկորդին: Եվրոպայի բորսայում գազի 1000 խմ-ն վաճառվում է 440 դոլարով: Հոկտեմբերի 13-ին, ըստ Gas Infrastructure Europe-ի տվյալների, Եվրամիության երկրների ստորգետնյա պահեստարաններ գազի ներարկումը կազմել է 152 միլիոն ...

Կարդալ ավելին »

Ներմուծումը Հայաստան՝ ըստ երկրների

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 12․01 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 59․3%-ով կամ 4․5 մլրդ դոլարով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 258.65%-ով կամ 5․18 մլրդ դոլարով և կազմել 7․19 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 59.84%-ը։ Երկրորդը Չինաստանն է՝ 678․4 մլն ...

Կարդալ ավելին »

Ամենաթանկ ընկերությունը․ Nvidia-ն առաջ է անցնում Apple-ից

Nvidia-ի բաժնետոմսերը հասել են իրենց ամենաբարձր մակարդակին ընկերության պատմության մեջ, ինչի արդյունքում Apple-ը կարող է տեղաշարժվել աշխարհի ամենաթանկ ընկերությունների վարկանիշի վերին գծից։ Այդ մասին գրում է Reuters-ը։ Շնորհիվ այն բանի, որ ներդրողները խաղադրույքներ կատարեցին ընթացիկ և հաջորդ սերնդի արհեստական ​​բանականության պրոցեսորների մեծ պահանջարկի վրա, ընկերության բաժնետոմսերն աճել են 2․4%-ով և դարձել 138․07 դոլար: Հունիսին Nvidia-ն կարճ ժամանակով դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը։ Այն ...

Կարդալ ավելին »

Ուղեցույց՝ մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման համար

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար մշակվել է մարդու իրավունքների ոլորտում փաստահավաք գործունեության իրականացման վերաբերյալ ուղեցույց։ ՄԻՊ-ից հայտնում են, որ փաստահավաք աշխատանքները կազմում են մարդու իրավունքների հնարավոր խախտումների նույնականացման, հանցագործությունների բարձրաձայնման գործընթացների կարևորագույն մասը։ Վերոնշյալի շրջանակում կարևոր է վկայություն տվող անձի հետ իրականացնել ճշգրիտ, հասցեական աշխատանք, որի ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնել որոշ սկզբունքների պահպանմանը, առանց որոնց անհնար կլինի իրականացնել ...

Կարդալ ավելին »