• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Nemra ռոք խմբի «Hmm…» ալբոմը Spotify-ում հատել է մեկ միլիոն լսումների սահմանը

Հայկական Nemra ռոք խմբի «Hmm…» ալբոմը Spotify-ում հատել է մեկ միլիոն լսումների սահմանը։ Խումբն ալբոմը թողարկել է 2019 թ-ին, հատկանշական է, որ այնտեղ ներառված բոլոր 11 երգերը անգլալեզու են։  «Մեր «Hmm․․․» ալբոմը Spotify-ում ունի 1,000,000 դիտում (լսում):Բավականին տպավորիչ է` հաշվի առնելով, որ Հայաստանում քչերն են օգտվում Spotify-ից եւ ալբոմը բացառապես անգլալեզու է: Շնորհակալ ենք: Ժամանակն է անցնել հաջորդին»,-սոցիալական ցանցերի իր ...

Կարդալ ավելին »

Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Ռոզա Գևորգյանին պատկանող  հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Վայոց ձորի մարզ, Վայք-Գորիս ավտոմայրուղի)։ Մասնավորապես՝  –  հանրային սննդի օբյեկտի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ չեն մաքրվել, չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, – հանրային սննդի ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։  Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մանրամասնելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ Կենտրոնից նաև նախազգուշացնում են, որ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ին հանրապետության ...

Կարդալ ավելին »

«3+3» ձևաչափով ԱԳՆ ղեկավարների 3-րդ նիստը տեղի կունենա Ստամբուլում՝ հոկտեմբերի 18-ին

Արտաքին գործերի նախարարների՝ «3+3» ձեւաչափով երրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում հոկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի Հայաստանի, ՌԴ-ի եւ Իրանի արտգործանախարների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսում, Հորդանանի ԱԳՆ ղեկավար Այման աս-Սաֆադիի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո, տեղեկացրել է TRT Haber-ը։ «Թուրքիան կողմնակից է այն դիրքորոշմանը, որ տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծվեն անմիջապես տարածաշրջանի երկրների ...

Կարդալ ավելին »

SKY express-ը թռիչքներ կիրականացնի Աթենք-Երևան երթուղով

Հունական SKY express ավիաընկերությունը նոյեմբերի 6-ից մեկնարկելու է Աթենք-Երևան-Աթենք երթուղով չվերթները: Այդ մասին հայտնում են Զվարթնոց միջազգային օդանավակայանից, մանրամասնելով, որ չվերթների հաճախականությունը կլինի շաբաթը 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:

Կարդալ ավելին »

Յուրաքանչյուր համաներումից հետո նկատվում է հանցագործությունների թվի աճ. ՆԳՆ

Հայաստանում յուրաքանչյուր համաներումից հետո նկատվում է կատարված հանցագործությունների թվի աճ։ Այս մասին Ազգային ժողովում քրեածին իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումներում հոկտեմբերի 15-ին ասել է ներքին գործերի նախարար  Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ մինչ այժմ հայտարարված համաներումներից հետո ազատության մեջ է հայտնվել 4 976 մարդ որոնցից 1 152-ը հետագայում նորից հանցագործություն է կատարել։ «Հաճախ հանցագործություն կատարծ անձանց հայտնաբերելու դժվար աշխատանքներից հետո դատարանները վերջինների հանդեպ կիրառում ...

Կարդալ ավելին »

Մեծանուն կինոռեժիսորի հոբելյանի առթիվ ներկայացվել է «Բալետ Փարաջանովը»

Ականավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ հոկտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Բալետ Փարաջանով» ժամանակակից ներկայացման առաջնախաղը։ Այդ մասին հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը, որի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ բալետն իրականություն է դարձել։ Ներկայացումը պարարվեստի լեզվով ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի կյանքի ամենադաժան և ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության 47 ծառայող հեռացվել է աշխատանքից թմրամիջոց օգտագործելու պատճառով

Հայաստանում 47 ոստիկան  թմրամիջոց օգտագործելու պատճառով հեռացվել է աշխատանքից: Այդ մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերին:  Նախարարը հիշեցրեց, որ սկսել են ոստիկանության ծառայողների ատեստավորումը: «Ցանկացած ոստիկան մինչև ատեստավորում անցնելը պարտադիր պետք է  անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը: Մենք թմրամիջոց օգտագործելու պատճառով համակարգից հեռացրել ...

Կարդալ ավելին »

Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը․ ՆԳ նախարար

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, որ երկրում հանցավորության մակարդակի աճին նպաստում է նաև այն հանգամանքը, որ ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը եղել է նախկինում։  «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Ոստիկանությունում գրեթե վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը, ինչը հանցավորության վիճակագրության ...

Կարդալ ավելին »

Հայաստան թմրամիջոցների մեծ քանակ ներկրվում է հարևան երկրներից, հատկապես Մեղրու սահմանային հատվածով

Վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով, դեպքերի  հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6 տոկոս: «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ «Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված ընդհանուր շուրջ 1 տոննա 220 կիլոգրամ թմրամիջոցներից միայն 2023-2024 թվականներին հայտնաբերվածից 62 կիլոգրամը եղել է ...

Կարդալ ավելին »