• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Կոմիտասի 155-ամյակին Երևանի օպերային թատրոնի բեմ կվերադառնա «Անտունի» բալետը

Ավելի քան հիսուն տարի անց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ կվերադառնա Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը։  Նոր շնչով, նոր մոտեցումներով բալետային ներկայացումը արվեստասերներին կներկայացվի Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։ Լրագրողների հետ հանդիպմանը օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ընդգծեց՝ բեմահարթակ է վերադառնում մի ստեղծագործություն, որը գրվել է խորհրդային ժամանակներում։ «Այդ տարիներին մեծ հերոսություն էր ստեղծագործել, գրել այնպիսի ...

Կարդալ ավելին »

Առանց ակցիզի ծխախոտի իրացման փորձ անողները վերականգնել են պետությանը հասցված 135 մլն 815 հազար 763 դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135 մլն 815 հազար 763 ՀՀ դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը: «Քրեական վարույթի ...

Կարդալ ավելին »

Մայր Տաճարի վերաօծմանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։ «Սիրով հրավիրում ենք բարեպաշտ ...

Կարդալ ավելին »

Վերականգնվում են «Քարակարմունջը» և Չորաթանի Սբ Հռիփսիմե եկեղեցին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի  (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ ընդգծելով, որ 19-20-րդ դարերին թվագրվող հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվելու ...

Կարդալ ավելին »

Անձրև, ամպրոպ, մառախուղ․ եղանակը Հայաստանում

Սեպտեմբերի 25-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ կնկատվի մառախուղ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էական փոփոխության չի ենթարկվի։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +25+27։  Օդի ջերմաստիճանը մարզերում Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+22, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ...

Կարդալ ավելին »

Կոկաին՝ բանանների մեջ, Գերմանիայի սուպերմարկետներում

Գերմանիայի մի քանի քաղաքներում գտնվող մթերային խանութների ցանցի 11 բաժանմունքներում բանանների տուփերում հայտնաբերվել է, ընդհանուր առմամբ, 95 կիլոգրամ կոկաին։ Այդ մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Մյոնխենգլադբախի դատախազության և ոստիկանության՝ փաթեթները հայտնաբերվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի Մյոնխենգլադբախ, Դույսբուրգ և Կրեֆելդ քաղաքներում, ինչպես նաև Ֆիրզենի, Հայնսբերգի և Նոյսի շրջաններում։  Իրավապահ մարմինները հայտնաբերված կոկաինի խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատում ...

Կարդալ ավելին »

Telegram-ն իշխանություններին կտրամադրի որոշ օգտատերերի տվյալներ

Telegram-ն օգտատերերի IP հասցեներն ու հեռախոսահամարները կփոխանցի իշխանություններին, եթե նրանք ունեն խուզարկության հրաման կամ այլ վավերական իրավական հարցումներ: Այդ մասին սեպտեմբերի իր Telegram ալիքում գրել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը։  Նրա խոսքով՝ ծառայության պայմանների և գաղտնիության քաղաքականության փոփոխությունը «պետք է հետ պահի հանցագործներին»։ «Չնայած Telegram-ի օգտատերերի 99,999 %-ը կապ չունի հանցագործության հետ, 0,001%-ը, որը ներգրավված է ապօրինի ...

Կարդալ ավելին »

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին իրականացվելու է քարաթափում

ոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին, Գյուլագարակ-Կուրթան-Թումանյան կայարանի 13-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, սեպտեմբերի 25-ին ժամը 11։00-ից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։

Կարդալ ավելին »

Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել Նյու Յորքի ջազ ակումբում Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումից

Պաշտոնական այցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ-ում գտնվող Աննա Հակոբյանը նոր կադրեր է հրապարակել Նյու Յորքի «Mezzrow» ջազ ակումբում Վահագն Հայրապետյանի հետ հանդիպումից: Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով կարճ տեսանյութ:

Կարդալ ավելին »

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին

Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ): «ԻՊԲ-ն թիրախային հարված է հասցրել Բեյրութին։ Մանրամասները կհաջորդեն», – գրել է ԻՊԲ-ն իր Telegram ալիքում։ Իր հերթին The Times of Israel-ը, հղում անելով լիբանանյան լրատվամիջոցներին, հաղորդում է, որ հարվածը հասցվել է ոչ թե Լիբանանի մայրաքաղաքին, այլ նրա հարավային արվարձան Դահիային, որը համարվում է «Հեզբոլլահ»-ի հենակետը: ...

Կարդալ ավելին »