Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողը կամփոփի ԼՂ բոլոր նահատակների, ԼՂ-ում բոլոր հուղարկավորվածների և 2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը: «Արցախի կանչը» հուշակոթողը կառուցվելու է մի հայ բարերարի ֆինանսական աջակցությամբ, ում անունն, իր իսկ ցանկությամբ, միջոցառման կազմակերպիչները չհայտնեցին, սակայն խորին երախտագիտություն հայտնեցին նրան՝ աստվածահաճո ձեռնարկի համար։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Պետք է մեծ աշխատանք իրականացնենք՝ պարալիմպիկ սպորտի զարգացման ուղղությամբ. Կարեն Գիլոյանն ընդունել է խաղերի մասնակիցներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պարալիմպիկ հավաքականի մարզիկներին, որոնք Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մասնակցել են 2024 թվականի Պարալիմպիկ խաղերին: Այդ մասին գրում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը: Ողջունելով պարածանրորդ Գրետա Վարդանյանին և պարաաթլետ Սմբատ Կարապետյանին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն ...
Կարդալ ավելին »Մենք իրապես հավատում ենք ծով ելք չունեցող երկրների գործակցությանը. Միրզոյանը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման շրջանակում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը մի քանի տասնյակ զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք. NBC
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մի քանի տասնյակ զինվորականներ ուղարկել Մերձավոր Արեւելք, որպեսզի պատրաստ լինեն տարհանել ամերիկացիներին տարածաշրջանից՝ Իսրայելի եւ շիական «Հեզբոլլահ» շարժման միջեւ հակամարտության դեպքում։ Այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Պենտագոնի երեք պաշտոնյաների։ Նրանց խոսքով՝ այդ զինվորականները, որոնց տարածաշրջան կուղարկեն առաջիկա օրերին, կգտնվեն «սպասման ռեժիմում», նրանց առաքելությունը ԱՄՆ քաղաքացիների տարհանման հարցում օգնության ցուցաբերումն է պատերազմի դեպքում։ ...
Կարդալ ավելին »Գործարար համայնքին և շահագրգիռ այլ անձանց ներկայացվել է ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է «Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը. ներդրման և իրավակիրարկման հիմնախնդիրները» հիբրիդային աշխատաժողովին։ Նախարարությունից հայտնում են, որ աշխատաժողովի նպատակն էր գործարար համայնքին և այլ շահագրգիռ անձանց ներկայացնել ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը, ինչպես նաև քննարկել կանոնագրքի իրավակիրարկմանը, ներդրումային միջավայրի բարելավման հարցում կորպորատիվ կառավարման դերին վերաբերող հիմնախնդիրները: Աշխատաժողովի շրջանակում կայացած «Պետական քաղաքականության ...
Կարդալ ավելին »Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար օրենքով կնախատեսվի պարգևատրման հավելյալ ֆոնդ: «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: «Նախատեսվում է լրացնել դրույթ, որի համաձայն յուրաքանչյուր հաջորդ տարվա ՀՀ բյուջեով Հարկադիր կատարման ծառայության համար նախատեսվում է պարգևատրման հավելյալ ֆոնդ»,-ասաց Լևոն Բալյանը: Ֆոնդի ձևավորման պայմանները, ...
Կարդալ ավելին »Ուրուգվայում ՀՀ դեսպանությունն Անկախության օրվա առթիվ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպել է պաշտոնական ընդունելություն։ Այդ մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ կազմակերպված պաշտոնական ընդունելությունը լուսաբանվել է երկրում ամենադիտվող լրատվականներից մեկի՝ Canal 10-ի Subrayado հաղորդման կողմից։ «Ռեպորտաժում ներառված է նաև Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինիի հարցազրույցը, որտեղ վերջինս կարևորում է ՀՀ դեսպանության բացումը, ինչպես նաև՝ ուրուգվայահայ համայնքի դերը երկրի կյանքում և ...
Կարդալ ավելին »Լիբանանում առնվազն 492 մարդ է զոհվել իսրայելական ավիահարվածներից
Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհվել է առնվազն 492 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում կա 35 երեխա։ 1645 մարդ վիրավորվել է։ Լիբանանի հարավում գտնվող բազմաթիվ ընտանիքներ սեպտեմբերի 23-ից փախչում են տներից՝ գերբեռնված մեքենաներով։ Դեպի երկրի հյուսիս տանող մայրուղիները ծանրաբեռնված են մեքենաների հոսքով։ Լիբանանում ճգնաժամերին ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին հանդիպել են ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցելով Ապագայի գագաթնաժողովին, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ մասին նշված է Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», – նշված է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։ Wonderful to have met Prime Minister ...
Կարդալ ավելին »Մայր Աթոռը հրապարակել է Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը
Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Այդ մասին հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։ Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ