• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 9 տոկոսով: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն 8 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.7 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 16.2 տոկոսով: Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 20.4 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն արձանագրել են՝ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը զարգանում է մի շարք կարևոր ուղղություններով

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ օրակարգ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, տարածաշրջանային թեմաներ։  «Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական արդյունավետ կյանքի կոչմանը թե’ անմիջականորեն ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս գործակցության չօգտագործված ներուժն առաջիկայում կյանքի է կոչվելու. Սուրեն Պապիկյան

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի այցը Հայաստան հանդիսանում է Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերությունների  լավագույն ապացույցը։ Մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Կիպրոսի գործընկերոջը Հայաստան այցելելու համար։ «Անշուշտ, հայ և կիպրացի ժողովուրդների անկեղծ բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները բազմադարյա պատմություն ունեն։ Այսպիսի ընդհանրությունները պայմանավորված են մեր երկրների կրոնական, մշակութային ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 536-ով կամ 4.8%-ով:

Կարդալ ավելին »

Արհեստական ինտելեկտը կարող է հանգեցնել աշխարհի պառակտման

Արհեստական ​​ինտելեկտն, առանց դրա կառավարման և պատշաճ մոտեցման, կարող է հանգեցնել աշխարհի պառակտման։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Առանց կառավարման գլոբալ մոտեցման՝ արհեստական ​​ինտելեկտը կարող է հանգեցնել արհեստական ​​բաժանման բոլոր ճակատներում։ Կառաջանա մեծ ճեղքվածք՝ երկու ինտերնետով, երկու շուկայով, երկու տնտեսությամբ, որտեղ յուրաքանչյուր երկիր ստիպված է ընտրել իր կողմը։ Սա կարող է ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ 10 տարիները՝ հեռանկարներ և առաջնահերթություններ․ Երևանում կանցկացվի 3-րդ Եվրասիական տնտեսական ֆորումը

Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին, ինչով պայմանավորված ֆորումի հիմնական թեման է «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ»։  Եվրասիական տնտեսական ֆորումի անցկացումն ուղղված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 24-09-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.44%-ով և կազմել 71.14 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.35%-ով և կազմել 74.57 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 25-09-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.59%-ով և կազմել 2658.80 դոլար, արծաթի գինն աճել է 1.72%-ով և կազմել 31.41 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.80%-ով և կազմել 967.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 25-09-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 18846.79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 7508.08 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 8259.71 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 25-09-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 42124.65 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 5718.57 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 17974.27 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »