• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հաստատվել են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի աշխատակարգը և ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2024 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը կրկին չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին »

«ՀրազՋԷԿ» ընկերությունը հայտարարություն է տարածել իր տարածքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

«Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցվող և դեռևս վերջնական շահագործման չհանձնված գործարանին կից, արտադրական տարածքից դուրս գտնվող հատվածում իրականացված մոնտաժային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պատահար՝ օդի բալոնի պայթյուն, որը, ցավոք, մարդկային զոհի պատճառ է դարձել, մի քանի աշխատակիցներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Ընկերության ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում մեր զոհված գործընկեր Էդգար Հովսեփյանի ընտանիքին և հարազատներին ...

Կարդալ ավելին »

Կկայանա ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտի պրեմիերան

Սեպտեմբերի 14-ին, ժամը՝ 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ իրադարձություն է սպասվում. կկայանա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի (Սանկտ-Պետերբուրգ) «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտի պրեմիերան: Կոնցերտը գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աջակցությամբ: Համերգին կհնչի նաև Սերգեյ Եկիմովի «Այն ...

Կարդալ ավելին »

ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 11-ին

Սեպտեմբերի 11-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են՝ ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 387.27 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.26 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.44 դրամով և կազմել 427.93 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.76 դրամով և կազմել 457.60 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 506.98 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը նվազել է 0.19 դրամով ...

Կարդալ ավելին »

Iran Air ավիաընկերությունը ներառվել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում

Վաշինգտոնի վարչակազմը իրանական Iran Air ավիաընկերությունը ներառել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության գրավոր հայտարարության մեջ: Ընկերության դեմ նոր սահմանափակումներ են մտցվում՝ «ռուսական տնտեսության տրանսպորտային հատվածի» հետ կապ ունեցող աշխատանքի կասկածով: Բացի այդ, դրանք վերաբերում են «ուղղակի կամ անուղղակի նյութական օգնությանը Իրանից կամ Իրանի օգտին զենքի կամ հարակից սարքավորումների՝ ներառյալ պահեստամասերի փոխադրմանը»: Հայտարարության մեջ ...

Կարդալ ավելին »

Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) գլխավոր քարտուղարի տեղակալ, մրցաշարերի անցկացման բաժնի ղեկավար Հանես Էդերերին՝ քննարկելու Հայաստանում 2025 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի անցկացման հնարավորությունները: Հանես Էդերերը Հայաստան է ժամանել մարզական ենթակառուցվածքների, հյուրանոցային պայմանների գնահատման և կազմակերպչական հարցերի քննարկման նպատակով: Կարեն Գիլոյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում մարզաձևի զարգացման միտումները, անդրադարձել ՀՀ ...

Կարդալ ավելին »

Հզոր թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 140-ը

Վիետնամի հյուսիսում հեղեղները քշել-տարել են մի ամբողջ գյուղակ՝ 22 մարդու կյանք խլելով։ Տասնյակ մարդիկ անհետ կորել են։ Վիետնամում սեպտեմբերի 7-ից մոլեգնող «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 141-ի։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Լաո Քայ նահանգում գտնվող Լանգ Նու գյուղակը՝ 35 ընտանիքներով, թաղվել է լեռներից իջած հեղեղաջրերի տակ։ Փրկվել է միայն շուրջ տասը մարդ։ Փրկարարները գտել են ...

Կարդալ ավելին »

Սահմանվել են նավթի հետևյալ գները

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.53%-ով և կազմել 66.17 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.02%-ով և կազմել 69.59 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին սխալ հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին »