• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Որքան գումար է գոյացել «կարմիր գծերի» վճարումներից. ԶԼՄ

Հունվարի 1-ից մինչ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում Երևանում Ա գոտու համար նախատեսված ավտոկայանատեղի համար վճարված գումարը կազմել է 1 մլրդ 145 մլն 432,7 հազար դրամ գումար, իսկ Բ գոտու համար՝ 393 մլն 823, 4 հազար սրամ։ Այս մասին «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ավտոկայանատեղիների վարձավճարների նոր համակարգն ու ...

Կարդալ ավելին »

Թուրքիայում արևածաղկի դաշտում մոտ 20 մետր խորությամբ փոս է գոյացել․ Լուսանկարներ

Թուրքական Էսքիշեհիր քաղաքի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական հողատարածքում մոտ 20 մետր խորությամբ և 5 մետր տրամագծով փոս է գոյացել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Էրքան Ջեյլանը՝ հողատարածքի տերը, լրագրողներին պատմել է, որ երբ եկել է իր հողատարածքում կաթիլային ոռոգման սարքավորումները հավաքելու, նկատել է, որ դրանց մի մասը բացակայում է։ Մտնելով դաշտ նա տեսել է փոսը և վախեցել։ Նա տեղեկացրել է համապատասխան մարմիններին, սկսվել ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում չհաշվառված քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման․ ՆԳՆ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող քաղաքացիական և ծառայողական բոլոր զենքերը ենթակա են հաշվառման ՀՀ ոստիկանությունում՝ քաղաքացիական և ծառայողական զենքերի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարանում և թղթային տարբերակով, որոնց կարգը սահմանում է Կառավարությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, համապատասխան ...

Կարդալ ավելին »

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-հուլիսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 11․69 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 79․1%-ով կամ 5․16 մլրդ դոլարով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 335.83%-ով կամ 5․81 մլրդ դոլարով և կազմել 7․55 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 64.57%-ը։ Երկրորդը Չինաստանն է՝ 567․5 մլն ...

Կարդալ ավելին »

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում գրանցեց երկրորդ հաղթանակը

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։ Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիները պարտության մատնեցին Մեքսիկային թիմին։ Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը։ Մարիամ Մկրտչյանի պարտիան դեռ չի ավարտվել։ Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականին։

Կարդալ ավելին »

237 կմ ջրագիծ և կոյուղագիծ․ կլուծվի 14400 բաժանորդի խնդիր․ քաղաքապետարան

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Պետություն-համայնք – «Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի:

Կարդալ ավելին »

Հայաստանում սեպտեմբերի 13-ը նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր

Հայաստանում սեպտեմբերի 13-ը նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր։ 2021 թվականի սեպտեմբերի 2-ին Կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օրը նշելու մասին» Կառավարության որոշումը: Առաջարկվող օրենսդրական փոփոխության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների առավել կարևորմանը, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, հանրության ենթագիտակցության զարգացմանը, բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանի բուսական և ...

Կարդալ ավելին »

Հանապետությունում պասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 13-14-ը և 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը կնվազի 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.42%-ով և կազմել 69.33 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.77%-ով և կազմել 72.31 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »