Իլոն Մասկի «Neuralink» ստարտափն ի սկզբանե նախանշել էր շուկայի զարգացման բավականին ակտիվ ծրագիր, չնայած մինչ այժմ ուղեղի իմպլանտը տեղադրվել է միայն երկու հիվանդների մոտ, ովքեր կամավոր հիմունքներով մասնակցում էին կլինիկական փորձարկումներին:Մասկը վստահ է, որ տասը տարի հետո միլիոնավոր մարդիկ կկարողանան օգտագործել նման չիպեր։ Իր X սոցիալական ցանցում միլիարդատերը բառացիորեն ասել է հետևյալը. «Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա մի քանի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6%-ով
2024թ. հունվար-հուլիս ամիսներին, 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.6%-ով: Այd մասին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ծավալները։ Այսպես, հունվար-հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 15.7%-ով, շինարարությունն աճել է 16.1%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 21.4%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է ...
Կարդալ ավելին »Նարնջի հյութի համաշխարհային գները հասել են առավելագույնի՝ վատ բերքի պատճառով
Նարնջի հյութի համաշխարհային գները հասել են պատմական առավելագույնին՝ վատ բերքի և հիմնական արտադրող երկրներում բույսերի հիվանդությունների տարածման պատճառով: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի «Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնը: Նյու Յորքի Միջմայրցամաքային բորսայում նարնջի հյութի սառեցված խտանյութը թանկացել է մինչև 5,04 դոլար մեկ ֆունտի դիմաց՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 5 դոլարի շեմը։ Այսպիսով, վերջին չորս շաբաթվա ընթացքում ...
Կարդալ ավելին »20 տարին մեկ անգամ․ մոլորակների մեծ շքերթ է սպասվում
«Մոլորակների շքերթը» գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2024 թվականի օգոստոսի 28-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինի վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի և Սատուրնի «շքերթը»։ Ինչպես տեղեկացնում է Բյուրականի ասստղադիտարանը, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն Մերկուրին շատ մոտ կլինի հորիզոնին ...
Կարդալ ավելին »Ինչպես պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է պատկերավոր ուղեցույց, թե ինչպե պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդից։
Կարդալ ավելին »Ավելանում է Երևան-Կապան կանոնավոր չվերթների հաճախականությունը
Երևան-Կապան-Երևան ավիափոխադրում իրականացնող Novair ավիաընկերությունը սեպտեմբերի 2-ից կավելացնի Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների հաճախականությունը։ Novair ավիաընկերության գլխավոր տնօրեն Հայրապետ Սարգսյանը պարզաբանել է, որ չվերթներ կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Ներկայումս թռիչքները գործում են երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Սարգսյանը հավելեց, որ Երևանից Կապան չվերթը կլինի ժամը 10:00-ին, իսկ Կապան-Երևանը՝ 12:00-ին։ «Տոմսի արժեքը չի փոխվել և միակողմանի սահմանվել է 20 ...
Կարդալ ավելին »Համաշխարհային առաջատար Accor-ը Ծաղկաձորում պրեմիում դասի հյուրանոց կբացի
Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը հայտարարում է «4Ա կապիտալ» ՍՊԸ-ի հետ Հայաստանում նոր Mövenpick հյուրանոց բացելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։ Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձոր քաղաքում, 198 համար ունեցող նորակառույց հյուրանոցի՝ Movenpick Resort Tsaghkadzor-ի բացումը նախատեսվում է 2026 թվականին: Հյուրերը հնարավորություն կունենան վայելել շվեյցարական լավագույն հյուրընկալությունը, բարձրակարգ սնունդն ու ըմպելիքները, ինչպես նաև կունենան նվերների հնարավորություն՝ ALL-Accor Live Limitless ...
Կարդալ ավելին »Մեկ օրում գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 24 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 26-ից 27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, ...
Կարդալ ավելին »Ոչնչացվել է 9852,2 կգ կանեփ
Շարունակվում է «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակը շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումն է: Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 19-ից 25-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 9852,2 կգ կանեփի և 4 կգ կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ 9 հողամասում հայտնաբերվել ...
Կարդալ ավելին »Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Խաչատուր Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանությոններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներ են։ Մասնավորապես՝ – սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի գտնվել նորոգ վիճակում, անհրաժեշտության դեպքում դրենաժը ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ