ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից ՌԴ ներկրված ելակի մեջ վտանգավոր տեբուկոնազոլ պեստիցիդների հայտնաբերման վերաբերյալ: Այս մասին հայտնեիցն ՍԱՏՄ-ից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ըստ Mash-ի, Հայաստանից ներկրված ելակի մեջ հայտնաբերվել է վտանգավոր տեբուկոնազոլ պեստիցիդը, որը քայքայում է էնդոկրին համակարգը եւ արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում։ Հատապտուղները պետք է վաճառվեին մայրաքաղաքում, ինչպես ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ և մի շարք հանձնարարականներ տվել
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ: Քննարկվել են ուսումնական տարվա մեկնարկից առաջ կատարված աշխատանքները: Այդ մասին հայտնում են քաղաքապետարանից: Քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ մինչ սեպտեմբերի 1-ը մարզադպրոցների շենքային պայմանները պետք է հնարավորինս բարելավված լինեն: «Մեզ համար սպորտի զարգացումն առաջնային և կարևոր նշանակություն ունի, և եթե ցանկանում ենք այդ ասպարեզում հաջողությունների հասնել, պետք է սկսել ...
Կարդալ ավելին »Գործակցել է «Տելեգրամ» հավելվածի օգտատիրոջ հետ և թմրամիջոց իրացրել. 43-ամյա քաղաքացի է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով թմրամիջոցի՝ առցանց հարթակների օգտագործմամբ ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «2024 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի 43-ամյա վարորդը, ի պատասխան ոստիկանների՝ արգելված իրեր և առարկաներ պահելու վերաբերյալ բանավոր հարցմանը, ...
Կարդալ ավելին »Իրանը խոստացել է հավանություն տալ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարի ցանկացած համաձայնագրի
Իրանը հավանություն կտա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման և Իսրայելի միջև հրադադարի կամ զինադադարի ցանկացած համաձայնագրի, որի պայմաններն ընդունելի կլինեն պաղեստինցիների համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հեյայի հետ կայացած զրույցում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը հավանություն կտա Գազայում հրադադարի կամ պատերազմի դադարեցման վերաբերյալ ցանկացած համաձայնագրի, որը կընդունվի պաղեստինյան դիմադրության և ՀԱՄԱՍ-ի կողմից», ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են գործակցությունն արդարադատության ոլորտում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Նախարարությունից հայտնում են, որ Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան ...
Կարդալ ավելին »Երևանում մեկնարկել է արաբագիտության միջազգային գիտաժողովը
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրությունն ըստ տեքստերի, մեկնաբանությունների և փոխկապակցված հարաբերությունների» խորագրով եռօրյա գիտաժողովը, որին մասնակցում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ հետազոտողներ, դասախոսներ, գիտնականներ։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի համագործակցությամբ: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ողջույնի խոսքում նշեց, որ արաբագիտության ոլորտում երկար ժամանակ ...
Կարդալ ավելին »Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է։ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ: Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ ...
Կարդալ ավելին »Լիճքում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։ Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 մլն 700 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 1120 մետր երկարության ոռոգման ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են․ 28-08-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.88%-ով և կազմել 75.67 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.92%-ով և կազմել 79.66 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 28-08-24
NYMEX բորսայի օգոստոսի 27-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.26%-ով և կազմել 2550.90 դոլար, արծաթի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 29.87 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 961.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ