Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ»-ի և ՀԿԵ ընկերության, ինչպես նաև՝ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, ՏԿԵ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է նախագծի հիմնական կետերը՝ նշելով, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներ, բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնական ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է արտաքին քաղաքական հարցերի
Դիլիջանում oգոստոսի 27-ին շարունակվում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքը։ Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։ Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերին, գործընկերության խորացման ...
Կարդալ ավելին »Սյունիքի կրթական էքսպոյում ներկայացվել է 28 դպրոցի նախագծային աշխատանք
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Կապանում անցկացվել է 2024-2025 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ, որը վարել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մարինա Ղազարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։ ...
Կարդալ ավելին »Կանադան 100 % մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրամեքենաների համար
Կանադան, հետևելով Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը, հայտարարել է, որ 100 % մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար։ Բացի այդ, երկիրը 25 % մաքսատուրք կսահմանի Չինաստանից ներկրվող պողպատի և ալյումինի համար: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Մաքսատուրքը վերաբերում է Չինաստանից ներմուծվող բոլոր էլեկտրամեքենաներին, այդ թվում՝ այնտեղ արտադրվող ամերիկյան Tesla-ներին, հայտնել է Կանադայի կառավարության պաշտոնյան: Կանադայի ամենախոշոր՝ Վանկուվերի նավահանգիստ Չինաստանից ...
Կարդալ ավելին »Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում, որի արդյունքում մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու նպատակով տրամադրվել է 30680,0 հազար դրամ: ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ արդեն մի քանի տարի է՝ հանրակրթական դպրոցների օլիմպիադաների մասնակից և հաղթող աշակերտներին տրամադրվում է անվանական կրթաթոշակ, ինչը խրախուսում է աշակերտների համակողմանի և ներդաշնակ զարգացումը: Այդ ...
Կարդալ ավելին »Երևանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել. երկու անձ կալանավորվել է
ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում, թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով, օրերս Ոստիկանության բաժին է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա երիտասարդ, ով հայտնել է, որ իր մոտ առկա են «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 փաթեթ՝ 4.11 գրամ քաշով և ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի Անկախության օրվա առթիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված կառուցողական հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Մոլդովայի ...
Կարդալ ավելին »Տնտեսական աճը 2024-ին կլինի մոտ 6 տոկոս. նախարարն 1-ին կիսամյակի կատարողականը
Հայաստանում կանխատեսում են, որ տնտեսական աճը տարեվերջի արդյունքում կլինի մոտ 6 տոկոսի շրջանակում: 2024-ի առաջին կիսամյակում հավաքագրվել են բյուջեով պլանավորվածից ավելի քիչ հարկային եկամուտներ, այնուամենայնիվ նախորդ տարվա համեմատ դրանք աճել են: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա առաջին կիսամյակում 40 մլրդ դրամով ավելի կապիտալ ծախսեր են իրականացվել, միայն Պաշտպանության նախարարության գծով իրականացվել է 20 մլրդ դրամից ավելի կապիտալ ծախս: Իսկ պետական ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 27-08-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.19%-ով և կազմել 77.12 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.95%-ով և կազմել 81.22 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ