Ավստրալիայում ուժի մեջ է մտել «կապի դուրս չգալու իրավունք» սահմանող օրենք, որն աշխատակիցներին թույլ է տալիս չպատասխանել գործատուների զանգերին և չկարդալ նրանց հաղորդագրություններն աշխատանքային օրվա ավարտից հետո։ Այսդ մասին հաղորդում է BBC-ն։ Նոր օրենքն աշխատակիցներին թույլ է տալիս ցանկության դեպքում աշխատանքային ժամերից հետո չհաղորդակցվել գործատուի հետ՝ առանց վախենալու, որ դրա համար իրենց կպատժեն: 2023 թվականին հրապարակված ուսումնասիրության արդյունքներով՝ ավստրալացիները տարեկան ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
US Green Card․ ո՞ր երկրներից են ամենից շատ ստանում
Աշխարհում շատերը երազում են ապրել Միացյալ Նահանգներում՝ փնտրելով ավելի լավ հնարավորություններ կամ փախչելով հակամարտություններից և աղքատությունից: ԱՄՆ-ում բնակվում են մեծ թվով ներգաղթյալներ, քան ցանկացած այլ երկրում՝ գերազանցելով Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ընդհանուր ցուցանիշը: Այս գծապատկերում ներկայացված են 2022 թվականին ԱՄՆ-ում մշտական կացության կարգավիճակ ստացած մարդկանց ծագման 15 երկրները: Տվյալները ստացվել են ազգային անվտանգության վիճակագրության վարչությունից: Ընդհանուր առմամբ, ...
Կարդալ ավելին »Էլեկտրա․ BYD-ն առաջ է անցել Honda-ից և Nissan-ից
Չինական առաջատար ավտոարտադրող BYD-ն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում համաշխարհային վաճառքի ցուցանիշով առաջ է անցել ճապոնական Honda Motor և Nissan Motor կորպորացիաներից և աշխարհում զբաղեցրել յոթերորդ տեղը: Այն ավելացրել է իր վաճառքը 40%-ով՝ համեմատած մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի հետ, հայտնում է Nikkei-ն՝ ճապոնական առաջատար տնտեսական թերթը։ Միևնույն ժամանակ, վարկանիշի առաջին հինգ տեղերում գտնվող ընկերությունները համաշխարհային վաճառքի անկում են գրանցել: Մասնավորապես, ...
Կարդալ ավելին »«Հացօրհնեքը»՝ Հատիս լեռան լանջին
Սեպտեմբերի 7-ին, ժ. 11:30-ից մինչև 22:00-ն, Կոտայքի մարզի «Ակունք» համայնքի Զովաշեն գյուղում ՝ Հատիս լեռան լանջին, կկայանա հացահատիկի «Հացօրհնեք» փառատոնը, որը խոստանում է դառնալ ամենազանգվածային համահայկական տոնը և եկող տարվանից կրելու է միջազգային բնույթ: Փառատոնին կմասնակցեն 30-ից ավելի պարախմբեր տարբեր մարզերից, ինչպես նաև «Ակունք» ազգագրական և «Բերդ» պարային անսամբլները, «Հայ մյուզիք բենդ»-ը, «Դոմիսոլ» երգչախումբը, սիրված երգիչներ Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը՝ ...
Կարդալ ավելին »Տավուշում ապօրինի անտառահատման վնասի չափն 9 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի Դատախազության՝ Իջևանում տեղակայված նստավայրում: Դատախազությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, մարզի՝ իրավապահ մարմինների ղեկավար կազմն ու Տավուշի մարզի դատախազության դատախազները: Մարզի ...
Կարդալ ավելին »Արցախցիների կենսաթոշակների և նպաստների վճարումը կմեկնարկի այսօրվանից
2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 27-ին: Այսդ մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից: «Համապատասխան գումարները կփոխանցվեն քաղաքացիների բանկային հաշիվներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »429 692 ուղևոր՝ մեկ շաբաթում․ փոխադրումը մետրոպոլիտենում
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից։ Օգոստոսի 19-25-ը մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 429.692 ուղևոր: Կատարողականը՝ 100․2%։ Գիծ է դուրս բերվել 2712 շարժակազմ, որից՝ 562-ը՝ երեքվագոնանի, 1177-ը՝ երկուվագոնանի, 973-ը՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100%։ Օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 23-ը փոխարինվել է 55 փայտակոճ։
Կարդալ ավելին »Ձեռքերով ու ոտքով հարվածել են երեխաներին. Գյումրու «Երեխաների տան» դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել
Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: «2024թ. օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաղորդում է ստացվել մանկահասակ երեխաների նկատմամբ ՊՈԱԿ-ի դայակի և բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ: Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով իրականացվել ...
Կարդալ ավելին »45-ամյա տղամարդը սպանելու դիտավորությամբ կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին ժամը 21:08-ին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը պարանոցի կտրած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 85-ամյա կնոջ: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ նույն օրը ժամը 20.45-ի սահմաններում Նանսենի փողոցի շենքերից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 85-ամյա կնոջ պարանոցը, սպանելու դիտավորությամբ, դանակով կտրել է ...
Կարդալ ավելին »Ստամբուլի հայկական եկեղեցուց խաչ գողացած տղամարդը կալանավորվել է
Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական կաթոլիկ եկեղեցուց խաչ են գողացել։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Բեյօղլուի հայկական կաթոլիկ եկեղեցու տեսախցիկները ֆիքսել են թե ինչպես է մի տղամարդ եկեղեցուց խաչը գողանում։ Ոստիկանությանը հաջողվում է ձերբակալել 37-ամյա տղամարդուն, ով խոստովանել է, որ խաչը սիրած աղջկա համար է գողացել։ Դատարանի որոշմամբ տղամարդը կալանավորվել է։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ