• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Հայաստանի հավաքականը 91-րդն է

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց Հայաստանի հավաքականը նահանջել է 7 աստիճանով եւ 91-րդն է։ Լավագույն տասնյակում են ԱՄՆ-ի, Սերբիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Լատվիայի, Լիտվայի հավաքականները։

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսությունը 0,63%-ով կաճի Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի հաշվին

Հայաստանի տնտեսությունը Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հաշվին լրացուցիչ կաճի 0,63 տոկոսով: Այդ մասին ասվում է Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի հետազոտությունում: Ընդհանուր առմամբ, ըստ «Փրայմի», Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ-ն իր ՀՆԱ-ն կավելացնի 1,47%-ով կամ 34,9 մլրդ դոլարով: Ղազախստանի տնտեսությունը կաճի 0,71% – ով, Ռուսաստանի տնտեսությունը՝ 1,52%- ով, Բելառուսինը՝ 0,55%- ով, Ղրղզստանինը՝ 0,43%- ով։ ...

Կարդալ ավելին »

Մինչև 2030-ը «ՋիԷնՍի-ԱԼՖԱ»-ի ներդրումները կկազմեն 11,1 մլրդ դրամ

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 14-ին այցելել է տեխնոլոգիական և ՏՏ լուծումների մատակարար հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ (OVIO), որտեղ գործարկվել է ՀՀ-ում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության ծրագրի շահառու «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակներում հիմնել է տվյալների մշակման կենտրոն, և մինչև 2030 թվականը ներդրումների ծավալը կկազմի 11.1 մլրդ ՀՀ դրամ, որից փոխհատուցման ենթակա ...

Կարդալ ավելին »

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տեղամասի կառավարմամբ կզբաղվի վրաց-ադրբեջանական ընկերությունը

Ադրբեջանը եւ Վրաստանը ստեղծել են համատեղ ընկերություն երկաթուղու Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ)-Մարաբդա-Կարծախ ճանապարհի տեղամասի համատեղ կառավարման համար, տեղեկացրել է NewsGeorgia-ն։ «BTKI Railways»-ի հիմնադիրներն են «Ադրբեջանի երկաթուղիներ» եւ վրացական «Մարաբդա-Կարծախ» դուստր ընկերությունները։ Ադրբեջանական կողմի տեղեկացմամբ՝ նոր ընկերությունը պատասխանատու կլինի Մարաբդա-Կարծախ հատվածի շահագործման եւ ենթակառուցվածքի, ինչպես նաեւ բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպման համար։ «Ադրբեջանի եւ Վրաստանի համատեղ ջանքերը ուղղված կլինեն տարածաշրջանային տրանսպորտային կապերի ամրապնդմանը, հատկապես Միջին ...

Կարդալ ավելին »

Աֆղանստանում 3 տարում 1,4 մլն աղջիկ զրկվել է դպրոց գնալու հնարավորությունից

Աֆղանստանում թալիբների իշխանության գալու վերջին երեք տարվա ընթացքում շուրջ 1,4 միլիոն աղջիկ չի կարողացել միջնակարգ կրթություն ստանալ: Այդ մասին հաղորդել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: «Դե ֆակտո իշխանությունների կողմից սահմանված արգելքի հետևանքով 2021 թվականից ի վեր առնվազն 1,4 միլիոն աղջիկ զրկված է եղել միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից»,- ասվում է մամուլի տեղեկագրում։ «Աֆղանստանը միակ երկիրն է աշխարհում, որը 12-ից բարձր տարիքի աղջիկներին ու կանանց ...

Կարդալ ավելին »

Շրջանառվում են 2024-ի թողարկման 5000 և 10000 դրամ ՀՀ թղթադրամները

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ եւ 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները: ԿԲ-ից հայտնել են, որ դրանք ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների: 2024 թ. թողարկման 5000 դրամ եւ 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա կատարված փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն ...

Կարդալ ավելին »

Մարզերում քամիներ են․ եղանակը Հայաստանում

Օգոստոսի 16-ին հանրապետության առանձին վայրերում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսային քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում եւ Արագածոտնում քամին կուժեղանա՝ 17-21 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժեղանա ՝17-21 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »

Google․ իրանցի հաքերները գրոհել են Թրամփի և Բայդենի նախընտրական շտաբները

Google-ի վերլուծության խումբը չորեքշաբթի տեղեկացրել է, որ «APT42 հաքերային խումբը, որը կապված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, գրոհել է մոտ տասներկու անձանց էլեկտրոնային փոստերը, այդ անփինք կապված են նախագահ Բայդենի եւ նախկին նախագահ Թրամփի հետ», գրել է Politico-ն։ Վերլուծությունում նշվել է, որ Google-ը արգելափակել է APT42-ի բազմաթիվ փորձերը՝ «մտնելու այդ անձանց անձնական օգտահաշիվներ, տեղեկացրել է թիրախային ընկերություններին եւ ...

Կարդալ ավելին »

ՏՏ ընկերությունները կմրցեն IT Cup խաղում

Սեպտեմբերի 14-ից Հայաստանում կանցկացվի լազերթագ սպորտաձևի IT Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև, ինչպես նաև ամրապնդել տվյալ ընկերությունների աշխատակիցների թիմային ոգին։  Առաջնությունն իրականացնելու է LaserWar Armenia-ն, այն իրենից ներկայացնելու է ռազմատակտիկական խաղ-մրցաշար։ ՏՏ ընկերությունները կմրցեն լավագույն ռազմավարական թիմի կոչման համար։  Հարկավոր է կազմել թիմեր և մասնակցել մրցաշարին։ Նշենք, որ մրցաշարին առանձին թիմերով կմասնակցեն ...

Կարդալ ավելին »

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա երեկ X դասի հզոր բռնկում է տեղի ունեցել, որն իր գագաթնակետին հասել է Գրինվիչի ժամանակով 06:40-ին (արևելյան ժամանակով 02:40): Բռնկումը կարճ ռադիոալիքների խափանում է առաջացրել Ասիայի և Հնդկական օվկիանոսի վրա և կարող է հանգեցնել գեոմագնիսական փոթորիկների և բևեռափայլերի ակտիվության բարձրացման: Արեգակնային այս բռնկումը հատկապես հետաքրքիր է դարձնում այն, որ այն առաջացել է արեգակնային արտասովոր՝ AR3784 բծից, որն արդեն ...

Կարդալ ավելին »