• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

ԱԺ նախագահը պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն է ստորագրել

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն է ստորագրել: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 13-08-24

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 3.45%-ով և կազմել 36232.51 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 2.83%-ով և կազմել 2553.55 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 2867.95 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 17174.06 կետ:

Կարդալ ավելին »

Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 13-08-24

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ օգոստոսի 13-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.36 դրամով և կազմել 388.62 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.28 դրամով և կազմել 424.53 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.29 դրամով և կազմել 4.27 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.47 դրամով և կազմել 496.89 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Իլոն Մասկը Spaces հարթակում զրուցել է Դոնալդ Թրամփի հետ

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, իրեն պատկանող X սոցիալական հարթակում զրուցել է ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Տեխնիկական խնդիրների պատճառով նրանց զրույցը սկսվել է 40 րոպեից ավելի ուշացումով։ Թրամփը և Մասկը զրույցել են շուրջ 2 ժամ՝ քննարկելով ներգաղթը, կլիմայի փոփոխությունը, ԱՄՆ տնտեսությունը, Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ նախկին նախագահի դեմ իրականացված մահափորձը և բազմաթիվ այլ հարցեր։ Թրամփը նաև ...

Կարդալ ավելին »

Քաղաքացու ահազանգի հիման վրա Գյումրիում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Քաղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Գյումրի քաղաքում գործող «ԿԱՌՈՆԱ» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում: Դիտարկման արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես՝ հայտնաբերվել են անհայտ ծագման հալվա,  ձու և չեչիլ պանիր, առանց արտադրման ամսաթվի կիսաապխտած երշիկ և թթվասեր, որի արտադրման ամսաթվերը եղել են անընթեռնելի: Նշված սննդամթերքի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, ...

Կարդալ ավելին »

«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են արգելված իրեր՝ թաքցված մանկական խաղալիքների և հագուստի մեջ

ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքը։ Զննության ընթացքում ծառայողները հանձնուքում առկա մանկական խաղալիքների և հագուստի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, մարտկոց և լիցքավորման սարք։ Այս մասին հաղորդում են հանրային կապերի բաժնից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։ 

Կարդալ ավելին »

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը նոր հասցե ունի

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ն այսուհետ կգործի Հալաբյան 31/2 հասցեում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ «Նոր և բարեկարգ պայմաններն առավել հարմարավետ կդարձնեն քաղաքացիների սպասարկումը: Փոփոխություններ են կատարվել նաև գործող վճարովի ծառայություններում՝ գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների կառուցման վճարը նվազել է 5.7%-ով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »

Վարչապետը քաղաքացիներին հորդորել է հոգատարություն դրսևորել վերանորոգված փողոցների և մայթերի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով երկրի տարբեր քաղաքներում վերակառուցված փողոցների թեմային, կարծիք է հայտնել, որ հասարակությունը պետք է ավելի ուշադիր և հոգատար վերաբերմունք ցուցաբերի երբեմն նույնիսկ միլիարդավոր դրամների հասնող ներդրումների արդյունքում իրականացված աշխատանքներին։  ՀՀ վարչապետն այս մասին խոսել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։   «Մենք բազմաթիվ համայնքներում սուբվենցիոն ծրագրերով փողոցներ և մայթեր ենք հիմնանորոգում և վերականգնում։ Ես սովորություն ունեմ․ ...

Կարդալ ավելին »

Դուբայում պետական ​​ծառայողներն անցնում են 4-օրյա աշխատանքային շաբաթվա

Դուբայում մեկնարկում է քառօրյա աշխատանքային շաբաթվա սահմանման փորձը պետական հիմնարկությունների մի մասի համար։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Էմիրության կառավարության նախաձեռնությունը, որը կոչվում է «Մեր ճկուն ամառը», նաև ենթադրում է աշխատանքային օրվա կրճատում մինչև յոթ ժամ՝ փորձին մասնակցող պետական ​​ծառայողների համար:  Փորձնական նախագիծը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։ Դրան կմասնակցեն պետական հատվածի 15 հիմնարկություններ, որոնք ընտրել է Դուբայի կառավարության Մարդկային ...

Կարդալ ավելին »

Բարսելոնայի նավահանգստում մոտ 1,7 տոննա կոկաին են հայտնաբերել

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայի նավահանգստում առգրավել է գրեթե 1,7 տոննա կոկաին, որը բեռների հետ բերել են Կոլումբիայից։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ Թմրանյութը հայտնաբերվել է հուլիսի 30-ին։ Ըստ EFE գործակալության տեղեկատվության՝ այն թաքնված է եղել շաքարավազի պարկերի արանքում՝ կոնտեյների մեջ, որը գտնվել է Կոլումբիայից ժամանած նավում: Իսպանացի իրավապահները հետաքննությունն են անցկացրել  Կոլումբիայի ազգային ոստիկանության հետ համագործակցությամբ։ Գործողության ընթացքում ձերբակալությունների ...

Կարդալ ավելին »