• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Դիլիջանում 24 ժամ ջուր չի լին

Օգոստոսի 15-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 16-ը ժամը 09:00-ն  կդադարեցվի Տավուշի  մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Այդ մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը՝ նշելով, որ ջրամատակարարման դադարեցումը կապված է վթարի հետ, որի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Կարդալ ավելին »

Երևանում շենքերի զգալի մասը չի համապատասխանում սեյսմիկ նորմերին. Սոս Մարգարյան

Խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, հետևաբար շենքերը կառուցվել են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն՝ անդրադառնալով հնարավոր երկրաշարժի դեպքում Երևանում հետևանքների վերաբերյալ հարցին: Երևանն այժմ սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Խորհրդային ...

Կարդալ ավելին »

Նովոսիբիրսկում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2024» զորավարժությունները

Նովոսիբիրսկի մարզում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» հատուկ վարժանքի բացման արարողությունը՝ «Ռոսգվարդիայի» ղեկավարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը «Գոռնի» ուսումնական կենտրոնից։ Զորավարժությունների ընթացքում կյուրացվեն ուժերի խմբավորումների և միջոցների գործողությունների նոր ձևեր ու եղանակներ, կփորձարկվեն զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի, հետախուզական միջոցների կիրառման մարտավարական հնարքներ:  «Ներկայում իրադրությունն աշխարհում անկայուն է. ...

Կարդալ ավելին »

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ցինցինատիի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող թենիսիստ Էլինա Ավանեսյանն առաջին հաղթանակն է տոնել Ցինցինատիի WTA մրցաշարում: Ցինցինատիի WTA-1000 մրցաշարի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց Կանադան ներկայացնող Բյանկա Անդրեսկուի հետ: Մոտ 2 ժամ ձգված մրցաշարում Ավանեսյանը հաղթեց երկու սեթում` 6:4, 7:5 հաշվով: Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: WTA վարկանիշային աղյուսակում նրա ամենաբարձր տեղը եղել է 60-րդ հորիզոնականը՝ 2024 թվականի փետրվար ամսին: Ավանեսյանը ...

Կարդալ ավելին »

Գործարարը մեղադրում է ՊԵԿ-ին, կոմիտեն արձագանքում է քննադատություններին

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարում է, որ յուրաքանչյուր քաղաքացի և բիզնեսի ներկայացուցիչ կարող է ՊԵԿ-ին անհատապես դիմել ցանկացած հարցով: Որևէ հարց անպատասխան չի մնում, իսկ հանդիպման խնդրանքի առկայության դեպքում այն կազմակերպվում է հնարավորին սեղմ ժամկետում: Բացի դրանից, ՊԵԿ-ի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները, նախքան շրջանառության մեջ դրվելը, քննարկվում են Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդում, և հաշվի ...

Կարդալ ավելին »

Երևանի օդում փոշին և վնասակար նյութերը գերազանցում են թույլատրելի չափը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացրել են մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում։ Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, Արաբկիր վարչական շրջանում՝ օգոստոսի 11-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Արաբկիրում օգոստոսի 10-ին և 11-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 10-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է

Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ տարեվերջին Հայաստանում գների աճը կկազմի տարեկան 1,5%: Այդ մասին ասվում է բանկի շաբաթական մակրոամփոփագրում: ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են, որ հուլիսին Հայաստանում գնաճը հասել է տարեկան 1,4% – ի՝ մեկ ամիս առաջվա 0,8% – ից հետո: Դրան, հիմնականում, նպաստել է պարենային հատվածում գների դինամիկայի շրջադարձը։ Սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է (+0,7% հուլիսին)։ ...

Կարդալ ավելին »

ՀՀ և Աբու Դաբիի ֆոնդային բորսաները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը և ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնական տնօրեն Սաքեր Ասլանը։ Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրության համաձայն՝ ՀՖԲ-ն ...

Կարդալ ավելին »

Մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով. փոխնախարար

2024 թվականի վերջին Հայաստանում մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով։ Այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին ավելանում է մշակվող հողերի մակերեսը։ Փոխնախարարը կոնկրետ թվեր չի հնչեցրել, միայն նշելով, որ այսօր Հայաստանում մշակվում է ցանքատարածությունների ընդամենը 49,5 տոկոսը։ «Այդ ուղղությամբ իրականացվում եւ պլանավորվում են պետական աջակցության ծրագրեր, որպեսզի չմշակվող ...

Կարդալ ավելին »

Սպասվում է կարճատև անձրև․ եղանակն էապես չի փոփոխվի

Հանրապետության տարածքում` օգոստոսի 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում՝ օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց ...

Կարդալ ավելին »