ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 485.9 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 19․6%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 31․4%-ով և կազմել 71,565.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն աճել է 6․8%-ով և կազմել է 959,613.3 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 17․5%-ով՝ կազմելով 14,074.5 տոննա։ Կրի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կրթաթոշակային ծրագիր՝ միջուկային հետազոտությունների ոլորտում կին գիտնականների համար
Մեկնարկել է Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կրթաթոշակային ծրագրի շրջանակներում տրամադրվող կրթաթոշակների ընթացիկ տարվա մրցույթը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում: Ծրագրի շրջանակում ընտրված կին դիմորդներին տրամադրվելու է կրթաթոշակ միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու և ԱԷՄԳ աջակցությամբ մինչև ...
Կարդալ ավելին »Վրաստանը մտադիր է նոր մայրուղի կառուցել դեպի Հայաստան
Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։ Այդ մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվականը՝ հղում կատարելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանին։ Վերջինիս համաձայն՝ նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջ և անցում։ Շինարարության արժեքը կկազմի 250 մլն ...
Կարդալ ավելին »Լիբանանից Իսրայելի վրա է արձակվել մոտ 30 արկ
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ Լիբանանի կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շուրջ 30 արկ է արձակվել։ ԻՊԲ-ն Telegram-ում հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ հավելելով, որ արձակման աղբյուրների ուղղությամբ հարվածներ են հասցվում: «Հայտնաբերվել է շուրջ 30 արկ, որոնք Լիբանանից արձակվել են դեպի Կաբրիի շրջան. դրանցից մի քանիսն ընկել է բաց տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Տուժածների մասին տվյալներ չեն ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի
Օգոստոսի 13-ին հանրապետությունում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեսղտեղ հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժեղանա՝ 16-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր ...
Կարդալ ավելին »Հնդկաստանը սպառազինության մեջ կընդունի ատոմային երկրորդ հրթիռային սուզանավը
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստ են շահագործման ընդունել միջուկային էներգիայով աշխատող երկրորդ բալիստիկ հրթիռային սուզանավը: Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ հղում անելով աղբյուրների։ «Միջուկային էներգիայով աշխատող երկրորդ հնդկական հրթիռային Arighat սուզանավը լիովին պատրաստ է ռազմածովային ուժերի սպառազինության մեջ ընդունվելու երկարատև փորձարկումներից հետո…. Դրա շահագործումը պլանավորվում է սկսել մեկ-երկու ամսից», – հայտարարել են հրատարակության զրուցակիցները: Նոր հրթիռային սուզանավը ...
Կարդալ ավելին »Աթենքի մերձակայքում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Հունաստանում անտառային հրդեհները տարածվել են Աթենքի հյուսիսում, կրակի բոցերի բարձրությունը հասնում է մինչև 25 մետրի։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ հրշեջ ծառայության՝ Վառնավաս քաղաքում այրվում են տներ։ Հրշեջները տարհանել են մարդկանց, որոնք 20-25 մեքենաներով փորձել էին փախչել հրդեհներից, սակայն հայտնվել էին ծուղակում։ Օգոստոսի 10-ից Հունաստանում 40 հրդեհ է բռնկվել, որոնցից մի քանիսը դեռ չի հաջողվել ...
Կարդալ ավելին »«Սինջար եզդիների ազգային միավորումը» ՄԱԿ-ին կոչ է անում դատապարտել Իրաքի եզդիների դեմ ատելության խոսքը
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն, անհանգստություն և խորը մտահոգություն հայտնելով Իրաքի տարածքում ապրող եզդիների կյանքի և անվտանգության համար, նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով դատապարտել եզդի ժողովրդի դեմ ուղղված ատելության հռետորաբանությունը և ռազմավարական միջոցներ մշակել այն դադարեցնելու ու Իրաքում եզդի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ կազմակերպված ասուլիսի ընթացքում ...
Կարդալ ավելին »Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում․ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն
Ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում: Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն՝ անդրադառնալով օգոստոսի 11-ին Հայաստանում տեղի ունեցած 4,2 մագնիտուդով երկրաշարժին: «ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել զերծ մնալ իրավիճակի սրումից
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պաշտպանում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու կոչերը և Իրանին ու նրա դաշնակիցներին հորդորում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրման: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ հայտարարության մեջ։ Երեք ղեկավարներն իրենց ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ