• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

12-ամյա Գաբրիելա Հարությունյանը կպայքարի շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

12-ամյա Գաբրիելա Հարությունյանը պատրաստվում է իր սպորտային կարիերայի ամենակարևոր մրցաշարերից մեկին՝ շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։ Գաբրիելան 2024թ․ Հայաստանի շախմատի Մ12 տարեկան աղջիկների չեմպիոնն է, որի՝ որպես Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը հովանավորում է Բիբլոս Բանկ Արմենիան։ Գաբրիելան 5 տարեկանից զբաղվում է շախմատով։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Կուրսկի իշխանությունները հայտնել են «շատ լարված» իրավիճակի մասին

Ռուսաստանի Կուրսկի մարզի Բելայայի շրջանում իրավիճակը լարված է, իշխանությունները բնակչությանը կամավոր տարհանման կոչ են արել։ Այդ մասին Telegram-ում գրել է շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը։ «Իրավիճակը շատ լարված է։ Բոլոր նրանց, ովքեր կարող են ինքնուրույն ժամանել Դոլգիե Բուդի գյուղի գյուղխորհրդի հավաքման կետ կամ Օգոյանի շրջանի Բուշմենո գյուղ, կտրամադրվեն ավտոբուսներ։ Բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել են տարածքում՝ խնդրում ենք բոլոր բնակիչներին լքել ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.  «Հարգելի՛ երիտասարդներ, օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։ Ի սրտե շնորհավորում եմ այս լուսավոր օրվա առթիվ:  Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է: Ձեր ներուժը պետք է գնահատվի, իսկ իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն: ...

Կարդալ ավելին »

Դատարանի վճռով հողամասը վերադարձվել է Կոտայքի Քասախ համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել և համայնքին է վերադարձվել Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեի հողամասը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից 2012 թվականի հուլիսի 30-ին կազմակերպված՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ե.Չարենցի ...

Կարդալ ավելին »

Հայ ուսանողները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են  4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Այդ մասին հաղորդագրություն են տարածել ԿԳՄՍ նախարարությունից։  Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերը՝ 401 ուսանող:   Երևանի պետական համալսարանը  ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆահրադյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե ...

Կարդալ ավելին »

Իսրայելն իր զինվորականներից պահանջել է հեռանալ Ադրբեջանից և Վրաստանից

Իսրայելի բանակն իր զինծառայողներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքների պատճառով։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ Նշվում է, որ ըստ Kan պետական ​​հեռուստառադիոընկերության՝ բանակի ղեկավարությունը կարգադրել է, որ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այդ երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։ Kan-ը  նշում է, որ Վրաստանն ու ...

Կարդալ ավելին »

Օլիմպիական խաղերն ավարտված են. հաջորդը կհյուրընկալի Լոս Անջելեսը

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտված են: Փարիզի լեգենդար մարզադաշտում` «Stade de France»-ում, կայացած փակման արարողությունը բավականին ընդգրկուն էր: Արարողությունը մեկնարկեց Լուվրի հրապարակից կրակի տեղափոխությամբ դեպի մարզադաշտ: Այն վստահված էր Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի անդամ, լողորդ Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Լեոն Մարչանդին: Պաշտոնական արարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաջարան համայնքի ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:  Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք 2 տրանսպորտային միջոց 1 իրավաբանական անձում մասնակցություն 491 մլն ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024-ի մեդալային հաշվարկում Հայաստանը 66-րդն է. առաջատարն ԱՄՆ-ն է

Հայաստանի հավաքականի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում 66-րդն է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ: Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը: Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում առաջին տեղը գրավեց ԱՄՆ ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն հորդորում է անհայտ անձանց անձնական տվյալներ չտրամադրել

Հայաստանի կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական եւ բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ԿԲ-ից հայտնել են, որ զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի եւ տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ եւ դրդում անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն ...

Կարդալ ավելին »