Disney-ի հոսքային ծառայությունների բիզնեսն առաջին անգամ սկսել է շահույթով աշխատել․ ըստ 2024-ի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության՝ ընկերությունը 47 միլիոն դոլարի շահույթ է ստացել Disney Plus-ից, Hulu-ից և ESPN Plus-ից: Ինչպես հոսքային շուկայի մյուս խաղացողները, Disney-ն քրտնաջան աշխատել է իր բիզնեսը շահութաբեր դարձնելու համար, սակայն Disney Plus-ը, ESPN Plus-ը և Hulu-ն անցյալ տարի 512 միլիոն դոլարի կորուստ էին ունեցել։ Իրադրությունն դեպի լավը ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
4․8%-ով աճել է սիգարետի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ․-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16,414.2 մլն հատ սիգարետ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4․8%-ով։ Հիշեցնենք, որ 2023-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020-ին ...
Կարդալ ավելին »Հացի արտադրությունն աճել է 1․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 129,980.4 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․4%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 25%-ով և կազմել 67,369.9 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 3․5%-ով և կազմել 870.4 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 6․6%-ով և կազմել 2,854.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 0․3%-ով՝ ...
Կարդալ ավելին »Արդյունաբերության աճն արագացել է մինչեւ երկնիշ տեմպեր
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արդյունաբերության հատվածի աճն արագացել է 1%-ից մինչև 18,2%՝ ապահովելով 1,4 տրլն դրամ ծավալ (3,5 միլիարդ դոլար), ամսվա անկումը կազմել է 2,4%՝ մինչեւ 225,1 մլրդ դրամ (580.1 մլն դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ցուցանիշների բարելավումը կապված է վերամշակող արդյունաբերության վերընթաց դինամիկայի արագացման հետ՝ հանքարդյունաբերության ոլորտի անկման պահպանման պայմաններում:
Կարդալ ավելին »Հայաստանի բնակչության թիվը գերազանցել է 3 միլիոնը
Հայաստանի բնակչության թիվը 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ հասել է 3.057,8 մլն-ի՝ տարեկան կտրվածքով աճելով 3.8% – ով կամ 112.3 հազար մարդով (նախորդ տարվա 0.8% կամ 23.2 հազար մարդ աճի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Երևանի բնակչությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3,9%-ով կամ 42,6 հազար մարդով (մեկ տարի առաջվա 1% աճի դիմաց)՝ կազմելով 1,134 մլն մարդ: Այսպիսով, ...
Կարդալ ավելին »2024-ը կարող է կրկին ռեկորդային շոգ տարի լինել
պատմության ընթացքում, չնայած այն բանին, որ հուլիսին ավարտվել է ջերմաստիճանի ռեկորդների 13-ամսյա շարքը: Այդ մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։ Կլիմայի փոփոխության մոնիթորինգի Copernicus ծառայության (C3S) տվյալներով՝ անցած ամիսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում երկրորդ ամենատաք ամիսն է եղել 1940 թվականից ի վեր` միայն մի փոքր ավելի հով 2023 թ. հուլիսից: Անցյալ տարվա հունիսից մինչև 2024 թ. հունիս յուրաքանչյուր ամիսը ...
Կարդալ ավելին »86,3 տոկոսով ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Հայաստանը 2023 թվականին 86,3% – ով ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը՝ մինչեւ 86,8 հազար հատ։ Համապատասխանաբար աճել է նաև մաքսային արժեքը՝ 84,5% – ով՝ մինչեւ 1,3 մլրդ դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները ։ Հայաստանի համար ներմուծման հիմնական շուկաներն են ամերիկյանը (36,5%), մեքսիկականը (17,8%) եւ ճապոնականը (16,9%), որին հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (8%), Գերմանիան (6,4%), Չինաստանը (6,1%), Կանադան ...
Կարդալ ավելին »Չինաստանում դիակիզարաններից 4000 դի են գողացել՝ պրոթեզների պատրաստման նպատակով
Չինաստանում հանցավոր խումբը դիակիզարաններից և բժշկական լաբորատորիաներից գողացել է մոտ 4000 դի՝ բժշկական, այդ թվում՝ ատամնային պրոթեզների պատրաստման համար։ South China Morning Post-ը հաղորդել է, որ հանցագործները մոտ 380 մլն յուան (մոտ 53 մլն դոլար) են վաստակել ոսկրային հյուսվածքների վաճառքի անօրինական բիզնեսից։ Իրավաբան Ի Շենհուան հայտնել է, որ Թայյուան քաղաքի ոստիկանությունը հետաքննում է ալոգեն պրոթեզների պատրաստման համար մարդկանց դիակների զանգվածային ...
Կարդալ ավելին »Որտեղից ենք ամենաշատը բերում․ ներմուծումը՝ ըստ երկրների
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հունիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10․48 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 86.54%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։ Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 369.70%-ով կամ 5․55 մլրդ դոլարով և կազմել 7․05 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 67.25%-ը։ Երկրորդը Չինաստանն է՝ 442․8 մլն ...
Կարդալ ավելին »Դրամաշնորհային ծրագրերի մասին՝ AI9 ստարտափ կամպուսում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024թ. դրամաշնորհային ծրագրերը ներկայացնելու նպատակով AI9 ստարտափ կամպուսում կազմակերպվել է տեղեկատվական հանդիպում: Միջոցառմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, կարևորել նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որտեղ ոլորտի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսությամբ հնարավոր է կիսվել իրականացվող ծրագրերով, լսել առկա մտահոգությունները և առաջարկները: Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Գաղափարից բիզնես» ծրագրի «Մուտք ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ