• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Ադրբեջանը մերժել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում ՀՀ-ի կողմից առաջարկվող հանդիպումը

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Կարդալ ավելին »

Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով ս.թ. հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները:

Կարդալ ավելին »

ՀՀ-ին տրամադրվել 102 մլն եվրո արժողությամբ վարկ առաջնային բժշկական օգնության որակը բարելավելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրին: Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 մլն եվրո արժողությամբ վարկ։ Ծրագրի նպատակն է` բարելավել ...

Կարդալ ավելին »

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա-Եղեգնաձոր ճանապարհահատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 18-ին, ժամը 08։32-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա-Եղեգնաձոր ճանապարհահատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Շ․, ծնված 1971թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ...

Կարդալ ավելին »

Քամուց տանիքի թիթեղը թուլացել և կածվել է էլեկտրական լարից․ օգնության է հասել ՓԾ-ն

Հուլիսի 18-ին, ժամը 07:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասի 1-ին զանգվածի տներից մեկի տանիքը ուժեղ քամուց թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի Այգեգործական փողոցի ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը

Հուլիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի մեկնարկի միջոցառմանը: ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, ՄԱԿ-ի գրասենյակներին՝ արդյունավետ և շոշափելի արդյունքներ երաշխավորող համագործակցության համար։ «Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում թե՛ հանրային մեծ ակնկալիքը, թե՛ Կառավարության վճռորոշ կամքը թույլ են տվել մի շարք արձանագրումներ իրականացնել այս ոլորտում։ ...

Կարդալ ավելին »

Ազգային արխիվում հյուրընկալվել է Ճապոնիայի դեսպանը

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը ներկա է գտնվել Հայաստանի Ազգային արխիվում կազմակերպած ցուցադրությանը՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերությունների պատմությանը։ Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի ազգային արխիվի և «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հետ համատեղ։ Ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանն ընդգծել է, որ միջոցառման անցկացման նպատակը հայ-ճապոնական հարաբերությունների վերհանումն է, որով սկիզբ է դրվում հայ-ճապոնական նոր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանը։ Հայաստանում Ճապոնիայի ...

Կարդալ ավելին »

Ջահակիր երկրորդ հայ մարզիկը պատմության մեջ

Հուլիսի 17-ին Էլմիրա Կարապետյանը պատմություն է կերտել՝ դառնալով Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին մարզիկը, ով մասնակցել է օլիմպիական կրակի փոխանցման վազքին՝ դառնալով ջահակիր երկրորդ հայ մարզիկը պատմության մեջ: Առաջին անգամ հայ մարզիկը մասնակցել է ջահի փոխանցման արարողությանը 40 տարի առաջ՝ 1984 թվականին Լոս Անջելեսում կայացած ամառային օլիմպիական խաղերի ժամանակ։ Սակայն Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին ջահակիրն է, ինչը պատմական իրադարձություն է։ ...

Կարդալ ավելին »

Կազմակերպվել են հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ 114 Զանգերի կենտրոնի մասնագետների համար

Միասնական սոցիալական ծառայության 114 Զանգերի կենտրոնի մասնագետների, ինչպես նաև Ծառայության և ԱՍՀ նախարարության քաղաքացիների ընդունելության բաժինների աշխատակիցների համար կազմակերպվել են վերապատրաստման երկօրյա դասընթացներ՝ հաղորդակցման հմտությունների զարգացման նպատակով։   Դասընթացները եղել են հաղորդակցման հիմնական սկզբունքների, հաղորդակցային կոնֆլիկտների կառավարման հմտությունների, հեռախոսային հաղորդակցության կազմակերպման առանձնահատկությունների և այլնի վերաբերյալ։   Դրանք բաղկացած են եղել նաև ինտերակտիվ հատվածից, որոնց շրջանակում հստակ դեպքերով քննարկվել են հեռախոսազրույցների գրագետ վարման ...

Կարդալ ավելին »

ՀՀ ՏԿԵՆ տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է «ԵՄ-ն hանուն կլիմայի դիմակայության» ծրագրի ներկայացուցիչներին

Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ առկա է լավ համագործակցություն տարբեր ընթացիկ ծրագրերի շրջանակներում և հույս հայտնել, որ նոր ծրագրերը ավելի կամրապնդեն և կզարգացնեն երկկողմ հարաբերությունները:  Ծրագրի ղեկավար Օլիվեր Շյոնվենգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցի նպատակն է քննարկել «ԵՄ-ն hանուն կլիմայի դիմակայության» ծրագրի հիմնական գործողությունները, ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթությունները։  Շյոնվենգերը ներկայացնելով ծրագիրը՝ շեշտել է, որ ...

Կարդալ ավելին »