• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Երևանում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշեց 15 մլն 700 հազար դրամ հատկացնել Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ին արդեն փաստաթղթային հիմքերի վրա դրվեց Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու ծրագիրը՝ առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված ...

Կարդալ ավելին »

Ինտերը ընկերական խաղում հաղթել է Լուգանոյին, Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում

Միլանի «Ինտերը» երեկ՝ հուլիսի 17-ին ընկերական խաղի շրջանակում հանդիպել է շվեյցարական Լուգանոյին և հաղթել 3։2 հաշվով։ «Ներաձուրիների» կազմում դուբլ է գրանցել թիմի իրանցի նորեկ Մեհդի Թարեմին, մեկ անգամ էլ աչքի է ընկել արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կորեան։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել հանդիպման 60-րդ րոպեին։

Կարդալ ավելին »

Կայացել է Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը

Այն համախմբել է Առողջապահության նախարարության խորհրդատուներին, Առողջապահության նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալները, և առցանց ողջունել է ԵԽ մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը: Օրակարգում են եղել Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու առավելությունները, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը: Աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել ԱՆ խորհրդատուների հետ առողջապահության բնագավառի հիմնական ...

Կարդալ ավելին »

Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան

Հայաստան ժամանած «ICPC հիմնադրամի» նախագահ Ուիլյամ Փաուչերի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար և նշել՝ մրցույթի անցկացումը կարևոր է ոչ միայն որպես իրադարձություն, որն ինքնին նշանակալի է, այլև՝ գործընկերության և հետագա համագործակցության հաստատման ամուր հիմք: Նախարարն ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում առաջնահերթություն է, ...

Կարդալ ավելին »

«Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը տրված է

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ...

Կարդալ ավելին »

Նպատակային կլինիկական օրդինատուրայի 2024-2025թթ. ընդունելության նախնական գրանցումը մեկնարկում է

Նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով: Օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ, իսկ ավարտելուց հետո նախարարությունը 3 տարի ժամկետով ուղեգրում է աշխատանքի բժշկական կազմակերպություններ` մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով:

Կարդալ ավելին »

Նավթի գինը բարձրացել է

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 17-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.22%-ով և կազմել 83.36 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.05%-ով և կազմել 85.43 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հուլիսի 21-ի և 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ի ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով։ Երևանում հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ...

Կարդալ ավելին »

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հալաբյան փ. 27, 31, 33, 35, 39, 37 շենքեր, Աբելյան փ. 3, 5, 7 շենքեր, Էստոնական փ. 6 շենք, Մալաթիայի, ...

Կարդալ ավելին »

Կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 17-ին Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքում հրդեհ է բռնկվել:  «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը ...

Կարդալ ավելին »