Սմարթֆոնների գերտաքացումն առավել արդիական է դառնում հատկապես շոգ եղանակին, և օգտատերերը մշտապես կանգնում են խնդրի առաջ, թե ինչպես լուծել այս հարցը։ Ռուս հայտնի բլոգեր Վալենտին Պետուխովը (հայտնի է որպես Wylsacom) մի քանի խորհուրդ է ներկայացել, թե ինչպես կարելի է ամռանը գերտաքացած սմարթֆոնն արագ սառեցնել։ «Ցավոք սրտի, արևի տակ սմարթֆոնների գերտաքացման խնդիրը գոյություն ունի արդեն մի քանի տարի։ Եվ առհասարակ գերտաքացումը: Այնպես որ, ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ռուսաստանում ամռան սկզբից խեղդվել է 215 երեխա
215 երեխա ամռան սկզբից մահացել է Ռուսաստանի ջրամբարներում, 88-ին հաջողվել է փրկել։ Այդ մասին տեղեկացրել է ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։ «Զոհերի թիվն ավելանում է ե՛ւ մեծահասակների, ե՛ւ երեխաների շրջանում։ Լողալու հետեւանքով մահացել է 1 314 մարդ, նրանցից 215-ը՝ երեխա»,- ասել է նա։ Կուրենկովը նշել է, որ շոգին ջրամբարները գրավում են հանգստացողներին։ Նրա խոսքով՝ մարդիկ, սակայն, մոռանում են անվտանգության ամենատարրական միջոցների մասին՝ ...
Կարդալ ավելին »Հայկական տարազը, ավանդույթներն ու մշակույթը՝ 6-րդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին
«ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը, որն անցկացվելու է օգոստոսի 10-11-ին «Հաղթանակ» զբոսայգում, նպատակ ունի հանրության լայն շրջանակին ներկայացնել հայկական ազգային հագուստը, մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները։ Միջոցառման առաջին հատվածում նախատեսվում է ցուցահանդես-վաճառք արհեստագործ վարպետների, Հայաստանի թանգարանների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ։ Բարի ավանդույթ է նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնների մասնակցությունը։ Ընթացքում կանցկացվեն ազգային խաղեր, ուսուցողակրթական և ժամանցային ծրագրեր, ցերեկային ...
Կարդալ ավելին »ՌԴ-ն նշել է կազմակերպված հանցավորության 76% աճի մասին պատերազմից հանցագործների վերադարձից հետո
Ռուսաստանում կազմակերպված հանցավոր խմբերի (ԿՀԽ) կատարած հանցագործությունների թիվը ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին ավելացել է 76 տոկոսով՝ (16,9 հազար) 2021թ. նույն ժամանակամիջոցի համեմատ, գրել է «Можем объяснить» ալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ վիճակագրությանը։ Այդ հանցագործությունների թիվն սկսել է ավելանալ պատերազմն սկսվելուց հետո եւ տարեցտարի աճում է, նշել է պարբերականը։ Աճի մասին է վկայում նաեւ դատական վիճակագրությունը։ 2023թ. կազմակերպված հանցավորության հոդվածներով երկրում ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ կրթության հարցերով տեղակալին
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 16-ին ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար: ԿԳՄՍ նախարարը կարևորել է բոլորովին ...
Կարդալ ավելին »Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2,7 տարվա կալանքից հետո 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Դուրս գալով «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ լրագրողների հետ զրույցում Ասլանյանը նշել է, որ առաջին հերթին պետք է հանդիպի իր թիմակիցների հետ՝ հասկանալու համար հետագա անելիքները։ «Երկու տարի յոթ ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել, պետք է խորհրդակցենք, հասկանանք հետագա անելիքները», – ասել է Վանաձորի ...
Կարդալ ավելին »ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հուլիսի 10-12-ը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը՝ որպես ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդներում Հայաստանի փոխկառավարիչ: ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ընկերակցային խմբի հանդիպումներին խմբի անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են ունենում ...
Կարդալ ավելին »Հիմնանորոգվում է Մ-4 միջպետական ճանապարհը Ծովագյուղին միացնող կամուրջը
Հիմնանորոգվում է Հ-53, (Մ-4) – Սեմյոնովկա – (Մ-4) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ։ Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ Այժմ ...
Կարդալ ավելին »Ղազախստանն առաջարկում է արգելել 7 տարուց հին մեքենաների ներմուծումը ԵԱՏՄ
Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել 7 տարուց հին ավտմեքենաների ներմուծումը երկիր եւ այդ նպատակով պատրաստվում են նախաձեռնել նման որոշման ընդունումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ղազախստանի արդյունաբերության նախարարության ինտեգրման եւ միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաեւը։ «Մենք կփորձենք նյութերը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստին՝ տեխնիկական կանոնակարգում նման փոփոխություններ կատարելու համար»,- ...
Կարդալ ավելին »Մոտ 27․95 մլն դրամ տուգանք․ 87 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 87 դեպք և շուրջ 27․95 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 7.1 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում. կահույքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ