• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Էսկալացիա և հիփոթեք․ ԿԲ-ն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերը

Կենտրոնական բանկն առանձնացրել է Հայաստանի ֆինանսական կայունությանն սպառնացող ռիսկերի երկու հիմնական խումբ: Առաջինը՝ էսկալացիայի ռիսկերն են աշխարհաքաղաքական բարձր անորոշության պայմաններում։ Երկրորդը՝ հիփոթեքային վարկավորման շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերն են։ Այդ մասին նշվում է վերջերս հրապարակված «Ֆինանսական կայունությունը 2023 թվականին։ Զարգացում և ռիսկեր» հաշվետվությունում, որտեղ կենտրոնական բանկը ներկայացրել է բանկային համակարգի ընթացիկ զարգացումներն ու հնարավոր ռիսկերը և սթրես-թեստերի միջոցով գնահատել այդ ռիսկերին ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն և ԱՄՆ-ը ստորագրել են մաքսային օգնության համաձայնագիր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ տեղի ունեցավ «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման արարողություն: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեցին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

Կարդալ ավելին »

Հայաստանը` ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

Նյու Յորքում` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում, Հայաստանն ընտրվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ՝ 2025-2027 թթ․ ժամանակահատվածի համար։ Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին խորհրդի ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Բոսնիա և Հերցոգովինայի ու Ադրբեջանի թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 148 ձայն, ընտրվեց խորհրդի անդամ։ ...

Կարդալ ավելին »

Համակարգիչների վրա ծածկագրիչների գրոհներն ակտիվացել են․ Kaspersky

«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին եռամսյակում ծածկագրիչ-տրոյացիների գրոհներից պաշտպանել են 83 270 ունիկալ օգտատիրոջ՝ մեկ տարի առաջվա 60 900-ի դիմաց։ Ընկերության տվյալներով՝ ծածկագրիչների բոլոր այն զոհերի ավելի քան 20%-ը, որոնց տվյալները հրապարակվել են խմբավորումների DLS կայքերում (data leak site), տուժել են LockBit ծածկագրիչից։ 2024-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրիչների 9 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 7070 նոր մոդիֆիկացիա, իսկ անցյալ ...

Կարդալ ավելին »

«Տանը մենակ» ֆիլմի տունը վաճառվել է 5,25 մլն դոլարով

Տունը, որտեղ տեղի են ունեցել «Տանը մենակ» ֆիլմի նկարահանումներն Իլինոյս նահանգի Ուինետկա քաղաքում, վաճառքի հանվելուց կարճ ժամանակ անց գնորդ է գտել: Այդ մասին հաղորդում է Wate պարբերականը։ Տունը վաճառքի է հանվել մայիսի 24-ին, 5,25 մլն դոլարով, իսկ մայիսի 31-ին հայտարարվել է, որ վաճառողն ու գնորդը պայմանագիր են կնքել, սակայն գործարքի կայացման համար դեռ որոշակի պայմաններ պետք է կատարվեն։ Դրսից տունը դեռ ...

Կարդալ ավելին »

Գյումրի, Իջևան, Եղեգնաձոր․ հուլիսի 27-ից կսկսվի «Ֆեստիվառը»

 «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը վերադառնում է. այն այսուհետ կդառնա ամենամյա:  Այս տարի «Ֆեստիվառ»-ը կրկին անցկացվելու է 3 քաղաքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում:  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հանրային հեռուստաընկերության կազմակերպած փառատոնի առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 27-ին Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը: Օգոստոսի 10-ին Իջևանում նախատեսվում է հայ-վրացական համերգային ծրագիր: Իսկ երրորդ համերգը ...

Կարդալ ավելին »

Ամենամեծ ծավալները՝ ԱՄԷ․ ուր ենք արտահանում ամենաշատը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5.99 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.8 անգամ կամ 3.8 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 661.20%-ով կամ 2.46 մլրդ դոլարով և կազմել 2,84 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 47.35%-ը։ Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ քոլեջի 4 դասախոսներ Չինաստանում ենթարկվել են դանակահարության

Չինաստանում դասավանդող ԱՄՆ քոլեջի չորս դասախոսներ դանակահարվել են մարդաշատ հանրային այգում զբոսնելիս։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է CNN-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևելյան Գիրինի նահանգում։ Հարձակման ենթարկված մանկավարժները Այովա նահանգի Մաունթ Վերնոն քաղաքի Քորնել քոլեջից են և մասնակցում են Չինաստանի Գիրինի Բեյհուա համալսարանի հետ համագործակցության ծրագրին։ Չինական սոցիալական ցանցերում հայտնված կադրերում, ըստ CNN-ի, երևում են երկու տղամարդ և ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հունաստանի միջև կընդլայնվի ռազմատեխնիկական գործակցությունը

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը խորհրդարանում քննարկման ներկայացրեց 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Սույն համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը: «Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ...

Կարդալ ավելին »