Հունիսի 11-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.00%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի իրագործման համար: ԿԲ-ից հայտնել են, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ մայիսին կազմելով 0.3%: 12-ամսյա բնականոն ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Արմավիր» ՔԿՀ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության կողմից ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ․Ս․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Վ․Ն․-ին։ Արդյունքում՝ ծառայողները հայտնաբերել են քաղաքացու մարմնում թաքցված փաթեթ, որում առկա են եղել հերոին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 3․34 և 2․3 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ։ Վ․Ն․-ն ձերբակալվել է օպերատիվ ...
Կարդալ ավելին »Փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային 9 համարի երթուղու ուղեգծում
Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախկին ուղեգիծն էր՝ Ավան (սկիզբ) – Բաբաջանյան-Աճառյան-Ռուբինյանց փողոցներ – Կոմիտասի պող. – Մարշալ Բաղրամյան պող. – Սայաթ-Նովա պող. – Խանջյան փող. – Կրկես, հետադարձը՝ Գր. Լուսավորիչ – Մաշտոցի պող. – Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով մինչև Ավան: Փոփոխված ուղեգիծն ...
Կարդալ ավելին »Մաշտոցի պողոտայում դանակահարված 19–ամյա երիտասարդը մահացել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ հունիսի 10-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարության մեկ այլ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ «2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 02:14-ին, ապա 02:35-ին, ահազանգեր են ստացվել այն մասին, որ կտրած–ծակած վերքերով շտապ օգնության խմբի կողմից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարը քննական կենտրոնում հետևել է միասնական քննությունների մեկնարկին
Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 11-ին այցելեց Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ հետևելով «Քիմիա» առարկայի միասնական քննության մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը շրջել է քննասենյակներում, հետաքրքրվել դիմորդների տրամադրվածությամբ, ընտրած մասնագիտությամբ ու ակնկալիքներով՝ հաջողություն մաղթելով մասնակիցներին։ Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը հայտնեցին, որ ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում գորշ արջերի պոպուլյացիան կարիք ունի պահպանության․ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ
Օրերս տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է մայր գորշ արջն ապահով շրջում իր ձագերի հետ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրապարակել է վերոնշյալ տեսանյութը: Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) նշում է, որ աշխարհում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է գորշ արջի 44 ենթապոպուլյացիա: Դրանցից շատերը փոքր են, իզոլացված և կարիք ունեն պահպանության, ուստի IUCN կողմից ...
Կարդալ ավելին »Vodanet և Onyxum հայտնի ֆինանսական բուրգի գործունեությունից տուժել է 12000 մարդ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ Լիտվայի Հանրապետության քաղաքացին դեռևս 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառվել է «Vodanet British LTD» անվանումը կրող ընկերությունը և համացանցում գործարկվել է «Voda.net» կայքը, որի կիրառմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվել է հակաօրինական գործունեություն: Դրա վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ...
Կարդալ ավելին »Սյունիք-07-ը գրավեց 4-րդ տեղը Հայաստանի Ա դիվիզիոնում
Սյունիք-07-ը չորրորդ հորիզոնականը գրավեց Հայաստանի Մ17 առաջնության Ա դիվիզիոնում, տեղեկացնում է FC Syunik-ը։ «Մեր տղաները համառ պայքար մղեցին մեդալների համար մինչեւ մրցաշրջանի վերջը, բայց մի փոքր չհերիքեց։ Ուրախալի եւ ոգեւորող է նաեւ այն հանգամանքը, որ Սյունիք-07-ի 5 ֆուտբոլիստներ նորամուտը նշեցին ակումբի առաջին թիմի կազմում»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Քաջարանի մշակույթի պալատի ծրագիրը հաղթել է Artbox Hub-ում
Քաջարանի մշակույթի պալատի թիմը մասնակցել է Artbox Hub-ի դասընթացին, ներկայացրել 4 կետից բաղկացած ծրագիր, որից մեկը հավանության է արժանացել և դրամաշնորհ ստացել: Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը, որւմ, մասնավորապես, նշված է․ «Մեր նախագիծը պետք է իրականացնենք օգոստոսի վերջին: Քանի որ ընդարձակ ծրագիր էր, փորձել ենք այլ աղբյուրներից եւս ֆինանսավորում հայթայթել»։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հայտարարել է վիկտորինայի հաղթողների անունները
Զանգեզուրի պղնձանոլիբդենային կոմբինատն ամփոփել է Անվտանգության օրվա առթիվ անցկացրած վիկտորինայի արդյունքը և հայտարարել հաղթողներին։ «Այսօր հյուրընկալել էինք Անվտանգության օրվա կապակցությամբ մեր սոցիալական էջերում հայտարարված վիկտորինայի հաղթողներին` Արփենիկ Սիմոնյանին ու Մարի Հակոբյանին: Ընկերության աշխատանքի անվտանգության բաժնի աշխատակիցների հետ զրույց քննարկում եղավ` «անվտանգությունն ամենուր» թեմայով, հաղթողներին տրամադրվեցին արտադրությունում կիրառվող անհատական պաշտպանիչ միջոցներ, առաջին բժշկական օգնության դեղատուփ, ինչպես նաև` «ԶՊՄԿ հանքաշխարհի լեգենդը» գիրքը»,- ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ