Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկնարկել և ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնից, շինարարական աշխատանքներն այժմ ընթանում են Գետափնյա փողոցում և նրբանցքներում։ Աշխատանքները կատարվում են «Վեոլիա Ջուր» ընկերության Մարտունու տեղամասի միջոցներով՝ 20 մլն դրամի ներդրմամբ։ Այստեղ նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված մետաղական ջրատար ցանցը փոխարինվում է պոլիէթիլենային խողովակներով՝ 950 մ երկարությամբ։ Առաջիկա ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով: Այդ մասին որոշվել է հունիսի 11-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ: «Իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.00 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.50 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.50 %»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Բարսելոնայից ժամանած թատերախմբի ելույթը՝ Մարտունի համայնքում
Իսպանիայի Բարսելոնա քաղաքից Հայաստան ժամանած «Ծաղրածուներ առանց սահմանների» թատերախումբը ելույթ է ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի երեխաների համար։ Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, իսպանական թատերախումբը հանդես է եկել քաղաքի մշակույթի տան հրապարակում։ Իսպանական «Ծաղրածուներ առանց սահմանների» թատերախումբը Մարտունի քաղաք է այցելել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: «Մարտունի քաղաքի մշակույթի տան հրապարակում ծաղրածուներ Նաչոն, Պեպոն ու Անժին ներկայացրեցին հետաքրքիր շոու-ծրագիր ...
Կարդալ ավելին »Վաղ ամուսնության խնդիրը վերաբերվում է ոչ միայն եզդիական համայնքին. Բաքոյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Բաքոյանն իր հեղինակած նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց Ազգային ժողովի լիագումար նիստում։ Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց կան բացառություններ, երբ 16 և 17 տարեկաններում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից անձանց հնարավորություն կտրվի Հայաստանի կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխել իրենց կենսաթոշակային խնայողությունները: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում ...
Կարդալ ավելին »Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին
Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայող Հուսեյնովի մարմինը հայտնաբերել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում։ Դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 10-ին հայտնել էր, որ երկրի զինված ուժերի զինծառայող Ջեյհուն Թոֆիգ օղլու Հուսեյնովը հունիսի 9-ինանհետ կորել է Հայաստանի ...
Կարդալ ավելին »2023-24-ին սովորող 171 եզդի աղջիկ դուրս է եկել հանրակրթական դպրոցից. պատգամավոր
2023-24 թվականների ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող ազգությամբ եզդի 1319 աղջկանից 171 դուրս է եկել կրթական համակարգից։ Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալները: «Երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժն առավել ակնհայտ է ավագ դպրոցներում։ Մասնավորապես՝ 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ նկատվում է 52,7 տոկոսի չափով նվազում, 11-րդ ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 11-06-24
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.67%-ով և կազմել 77.65 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.13%-ով և կազմել 81.45 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են․ 11-06-24
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 18494.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.35%-ով և կազմել 7893.98 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 8228.48 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 1130.91 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 11-06-24
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 38868.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 5360.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 17192.53 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ