Հանրապետությունում 2024 թվականի մարտի երրորդ տասնօրյակից սկսած առատ տեղումների ու վարարումների մի շարք դեպքեր գրանցվեցին, որոնք ուղեկցվեցին արտակարգ իրավիճակով։ Հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ աննախադեպ իրավիճակ եղավ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ բավական ինտենսիվ տեղումներ եղան Լոռիում և Տավուշում։ Մեկ գիշերվա ընթացքում ամսական նորմայի 40-60 տոկոսի չափով տեղումներ գրանցվեցին։ Շարունակաբար դիտված ինտենսիվ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գեղարքունիքի բուժհաստատություններում մայիսին ծնվել է 108 երեխա
2024 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 108 երեխա, որից 64-ը՝ տղա, 44-ն՝ աղջիկ: Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 108 երեխաներից 32-ը ծնվել են Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Գավառի, 35-ը՝ Սևանի, 20-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Մարտունու ծննդատունը զիջել է առավելագույն ծնունդներ ...
Կարդալ ավելին »ՄԻԵԴ-ը «Վարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել. Հայաստանը 30 հազար եվրո պետք է վճարի
2024թ․ հունիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՔԱՎ-ի գործերից ևս մեկով՝ «Վարյանն ընդդեմ Հայաստանի», վճիռ է կայացրել։ ՀՔԱՎ-ից հայտնում են, որ ՄԻԵԴ-ը արձանագրել է Տ․Վարյանի կյանքի իրավունքի խախտման փաստը։ Ըստ վճռի Հայաստանը խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական և դատավարական նորմերը և պարտավորվում է Վարյանի ներկայացուցչին վճարել 30000 եվրո։ Նշենք, որ 2011-ին Տիգրան Վարյանը անցել է պարտադիր զինվորական ծառայության։ 2012-ի փետրվարի ...
Կարդալ ավելին »Երևանի կենտրոնում կարգելվի մշակութային գործունեությունը․ բնակիչները բողոքում են
Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից ...
Կարդալ ավելին »«Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը՝ Երևանում
Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո և Եվրոպայի օրվա շրջանակներում Երևանում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ հայ հանդիսատեսն առիթ կունենա վայելելու «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։ Ներկայացումը կկայանա հունիսի 5-ին՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Բելգա-հոլանդական դուետը՝ Հենդրիկ Վոսը և Ֆրանս Գրափերհաուսն այս ներկայացմամբ հարգանքի տուրք են մատուցում Եվրոպական Միությանը՝ պատմական իրադարձությունները ներկայացնելով գրավիչ պատմություններով և սրամիտ անեկդոտներով։ ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում կատարվել է 12 հազար 252,2 հեկտար գարնանացան
Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2024 թվականի հունիսի 3-ի դրությամբ կատարվել է 12 հազար 252,2 հեկտար գարնանացան։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 5291,4 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս, 3411,5 հեկտար՝ Մարտունի, 2201 հեկտար՝ Գավառ, 869,3 հեկտար՝ Սևան և 479 հեկտար՝ Ճամբարակ համայնքների տնտեսություններում։ 7083 հեկտար կազմում են գարնանացան գարու, 3591 հեկտար՝ կարտոֆիլի, 530,5 հեկտար՝ բազմամյա խոտաբույսերի, 467, 4 ...
Կարդալ ավելին »Հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափը 105 հազար դոլարի ներդրում է ներգրավել
Science and Technology Angels Network-ը (STAN) 105 հազար դոլարի ներդրում է կատարել Waveye նորարարական վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափում, որը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար։ Սա STAN-ի թվով 17-րդ ներդրումն է։ Այդ մասին հայտնում են ընկերությունից: Մասնագիտանալով ինքնավար մեքենաների ռադարի 4D բարձր լուծաչափով պատկերման աշխատանքներում, Waveye-ի եզակի LIR տեխնոլոգիան հագեցված է ...
Կարդալ ավելին »Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները մեղադրվում են մի շարք ընկերություններից կաշառք ստանալու մեջ. ՔԿ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք, ընդ որում, երկու դեպքում՝ մարզպետարանի մեկ ...
Կարդալ ավելին »Հունիսը ևս տեղումնառատ է լինելու, առանձին հատվածներում սպասվում է կարկուտ
Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ Հրավիրած ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ կլինեն առանձին օրեր, երբ որոշ շրջաններում առատ տեղումներ կգրանցվեն։ «Երբ ասում ենք, որ սպասվում են նորմայից ավելի տեղումներ, դա չի նշանակում, որ հանրապետությունում տեղալու են այնպիսի անձրևներ, ինչպիսին ...
Կարդալ ավելին »Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ևս չորս պատանդների մահվան մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է ևս չորս պատանդների մահը, որոնք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից առևանգվել էին 2023 թ. հոկտեմբերի 7-ին իրականացված գրոհի ընթացքում: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ նրանց մարմինները մինչև այժմ մնում են Գազայի հատվածում: Այդ մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում: Զոհերը՝ 79-ամյա Հայմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը, 84-ամյա Ամիրամ Կուպերը և 51-ամյա Նադավ Պոպլևելը, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ