• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Author Archives: admin

Եվրոպոլն իրականացրել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի` Botnet դեմ միջազգային ոստիկանական գործողություն

Իրականացվել է վնասակար ծրագրային ապահովում տարածող ցանցի /Botnet/ դեմ առաջին ամենամեծ միջազգային ոստիկանական գործողությունը, որը Եվրամիության իրավապահ ծառայությունն անվանել է «Էնդշպիլ» /Operation Endgame/։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Գերմանիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի գլխավորած հետաքննությանն աջակցել է նաև Եվրաջասթը։ Գործողությանը ներգրավվել են Հայաստանի, Դանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բուլղարիայի և մի շարք երկրների իրավապահներ, որոնց ...

Կարդալ ավելին »

«Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը համալրվել է ձագուկով

«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը» վերջին օրերին համալրվել է ձագուկով։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: 2022 թվականի հոկտեմբերին եղջերուների առաջին խմբաքանակը կենտրոնից բաց է թողնվել բնություն:

Կարդալ ավելին »

«Եվրոպական հնագիտության օրեր». այցելություններ պեղավայրեր, հանդիպումներ հնագետների հետ

ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ հունիսի 14-16-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը: Եռօրյա միջոցառումները կանցկացվեն ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և տարբեր այլ տեղերում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հայաստանը նշյալ միջոցառմանը միացել է 2022 թվականին։ Հայաստանում հունիսի 14-ին, 15-ին և 16-ին անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառմանը միացել են Հայաստանում հնագիտությամբ զբաղվող ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ», «Պատմամշակութային ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանում մեկ օրում առնվազն 20 մարդ է մահացել արտակարգ շոգի պատճառով

Հնդկաստանում արտակարգ շոգը դարձել է մեկ օրում առնվազն 20 մարդու մահվան պատճառ։ Այդ մասին հաղորդել է India TV Hindi պարբերականը։ Անցած օրն ամենաշատ թվով՝ 10 զոհ է գրանցվել արևելյան Օդիշայի նահանգում։ Բժիշկների խոսքով՝ նրանցից ութը մահացել է մինչ հիվանդանոց հասնելը: Տապի պատճառով զոհեր են եղել նաև Ջարխանդի և Ռաջաստանի նահանգներում։ Անոմալ շոգը, որը որոշ շրջաններում գերազանցում է ըստ Ցելսիուսի 50 աստիճանը, ...

Կարդալ ավելին »

Հունիսի 2-5-ը կանցկացվի «Երևան բալետ ֆեստը»

Չորս օր մայրաքաղաքը կգունավորվի դասական թատերարվեստի պարային խճանկարով: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  Բացօթյա բալետային փառատոնին Երևանում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի և Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:  «Ծավալային առումով մեկ, մեկուկես անգամ գերազանցում է այս տարվա ...

Կարդալ ավելին »

Ջրհեղեղի հետևանքների վերացմանը ներգրավվել են նաև հայկական Կարմիր խաչն ու միջազգային կառույցներ

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու միջազգային կառույցներ: «Արենպրես»-ի հետ զրույցում հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի վարիչ Սերգեյ Սահակյանը նշեց, որ բնական աղետի լուրը ստանալուն պես իրենց ընկերության աշխատակիցները՝ նախագահի գլխավորությամբ ժամանեցին Ալավերդի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակադրությամբ, ինչպես նաև պարզելու, թե «Կարմիր խաչ»-ն ինչով ...

Կարդալ ավելին »

Հարկադիր կատարման փուլում ՃՈ տուգանքների վճարման արտոնությունից օգտվելու համար մնացել է մեկ ամիս

Հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունը հարկադիր կատարման փուլում կգործի մինչև հուլիսի 6-ը ներառյալ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։ «Վճարումներ կարող եք իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների միջոցով։ «Անձնական գրասենյակում հնարավոր է գրանցվել ...

Կարդալ ավելին »

Այն, ինչ վաճառվում է, պետք է հարկվի. ՊԵԿ նախագահը՝ եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորություն կիրառելու մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման վերաբերյալ հարցին: Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի: Այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, կարծում եմ, որ այդտեղ ավելորդ չէ մտածել: Եթե, օրինակ, հավատացյալը ցանկանում է որոշակի հանգանակություն անել առանց հասցեավորման, ...

Կարդալ ավելին »

Գծանշման աշխատանքներ՝ Երևանի հանրային տրանսպորտի արդիականացմանը զուգահեռ

Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականցնել ավտոբուսային եւ տրոլեյբուսային հավաքակազմը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 180 օրից Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 8 նոր տրոլեյբուս, մինչև տարեվերջ վերջիններիս կավելանան ևս 7-ը։ Նոր փոխադրամիջոցները փոխարինելու են ներկայիս հնամաշ շարժակազմին։Որոշ երթուղիներում նաև փոփոխություններ կլինեն։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ 18 մետրանոց նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավորինս ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը խոստանում է հետևողական լինել աղետի գոտու բնակիչների բոլոր իրավունքների պատշաճ ապահովման հարցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի առաջին իսկ պահից աշխատել է արտակարգ ռեժիմով։ ՄԻՊ աշխատակազմի առաջնահերթ խնդիրներից են եղել մոնիթորինգը՝ մարդկանց խնդիրները բացահայտելու նպատակով և քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների հասցեագրումը։ Ալավերդի քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ «Այսօր ես եկել եմ Լոռու մարզ՝ հասկանալու համար ...

Կարդալ ավելին »